Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան

Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան, մշակութային կենտրոն, թանգարան Հայաստանի Շիրակի մարզի Ջաջուռ գյուղում։ Նվիրված է հայ նկարիչ Մինաս Ավետիսյանին։ Թանգարանում ներկայացված են նրա հեղինակած կտավները, անձնական իրերը, ինչպես նաև նրա որդու հեղինակած կտավները։

Մինաս Ավետիսյանի տուն-թանգարան
Թանգարանի շենքը 2013 թվականին
Տեսակթանգարան և մշակութային արժեք
ԵրկիրՀայաստան
ՏեղագրությունՋաջուռ
Հիմնադրվել է1982
Քարտեզ
Քարտեզ

Պատմություն

խմբագրել

Թանգարանը բացվել է 1982 թվականի հուլիսի 21-ին։ 1988 թվականին տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով թանգարանի շենքն ավերվել է։ Երկաշարժից հետո՝ մինչև նոր թանգարանի կառուցումը, թանգարանի ցուցանմուշները պահվել են Մինաս Ավետիսյանի բարեկաների մոտ[1]։

2003 թվականին Քըրք Քըրքորյանի ստեղծած «Լինսի հիմնադրամի» շուրջ 70 հազար ԱՄՆ դոլար ֆինանսավորմամբ թանգարանի համար կառուցվել է նոր շենք, որը բացվել է 2005 թվականին[1]։

Ցուցադրություն

խմբագրել

Ներկայում թանգարանում ցուցադրվում է 30-ից ավելի բնօրինակ կտավ, որը Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունների ցուցադրվող ամենամեծ հավաքածուն է։ 2010 թվականին թանգարան է տեղափոխվել «Թորոս Ռոսլինի ծնունդը» որմնանկարը[2]։

Ծանոթագրություններ

խմբագրել

Արտաքին հղումներ

խմբագրել