Արամայիս Գևորգյան

հայ մանկավարժ

Արամայիս Մացակի Գևորգյան (1907, Հացիկ, Հայաստան - անհայտ), հայ մանկավարժ։ ԽՄԿԿ անդամ (1941): Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) գործողությունների մասնակից։

Արամայիս Գևորգյան
Ծնվել է1907
ԾննդավայրՀացիկ, Հայաստան
Մահացել էանհայտ
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմանկավարժ
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
«Պատվո նշան» շքանշան և «Կովկասի պաշտպանության համար» մեդալ

Կենսագրություն խմբագրել

Արամայիս Գևորգյանը ծնվել է 1907 թվականին Ախուրյանի շրջանի Հացիկ գյուղում։ 1931-1932 թվականներին Լենինականի Ասքանազ Մռավյանի անվան մանկավարժական տեխնիկումն ավարտելուց հետո, աշխատել է Ախուրյանի շրջանի Լեռնանցք, Մեծ Քեթի գյուղերի տարրական դպրոցներում, որպես վարիչ-դասատու։ 1934-1939 թվականներին եղել է սկզբում Օրթաքիլիսա, այնուհետև Կամո գյուղերի դպրոցների տնօրեն և պատմության ուսուցիչ։ 1940-1941 թվականներին նորից աշխատել է Օրթաքիլիսա գյուղի յոթնամյա դպրոցում, որպես տնօրեն և պատմության ուսուցիչ։ 1941 թվականին ընդունվել է ԽՄԿԿ շարքերը[1]։

Գևորգյանը 1942 թվականին զորակոչվել է կարմիր բանակ։ Մասնակցել է գերմանաֆաշիստական զավթիչների դեմ մղված մարտերին Հյուսիսային Կովկասում։ Մարտական առաջադրանքներն օրինակելիորեն կատարելու և թշնամու դեմ մղված կռիվներում աչքի ընկնելու համար պարգևատրվել է «Արիության համար», «Կովկասի պաշտպանության համար» և այլ մեդալներով։ 1942 թվականի սեպտեմբերի 3-ին մարտերից մեկում ծանր վիրավորվել է և փոխադրվել հոսպիտալ[1]։

1943 թվականի փետրվարին Գևորգյանը զորացրվել է բանակից և անցել մանկավարժական աշխատանքի։ 1943-1944 թվականներին աշխատել է Ախուրյանի շրջանի Երազգավորսի դպրոցի տնօրեն, պատմության ուսուցիչ։ Այնուհետև աշխատել է Առափիի, Կամոյի, Շիրակի և Ջաջուռի դպրոցներում։ 1951 թվականին ավարտել է Երևանի հեռակա մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետը։ 1976 թվականին Գևորգյանն անցել է կենսաթոշակի, բայց շարունակել է աշխատել հայրենի Հացիկի միջնակարգ դպրոցում՝ որպես պատմության և հասարակագիտության ուսուցիչ։

Անբասիր աշխատանքի համար պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով[1]։

Պարգևներ խմբագրել

  • «Արիության համար» մեդալ
  • «Կովկասի պաշտպանության համար» մեդալ
  • «Պատվո նշան» շքանշան

Ծանոթագրություններ խմբագրել