Մորեխ հայկական

միջատների տեսակ
Մորեխ հայկական
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Ուղղաթևներ (Orthoptera)
Ընտանիք Մորեխներ (Acrididae)
Ցեղ Gomphocerus
Տեսակ Մորեխ հայկական (G. armeniacus)
Միջազգային անվանում
Gomphocerus armeniacus

Մորեխ հայկական (լատին․՝ Gomphocerus armeniacus), մորեխների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Թափանցիկ թևերով, կանաչ գունավորմամաբ փոքր չափի մորեխիկ է, որի արուի մարմնի երկարությունը 12,5-17,2 մմ է։ Ճակատը երբեմն խոշոր մուգ պուտով է, ունի կանաչ գունավորում։ Թևերը թափանցիկ են, լավ զարգացած, իսկ վերնաթևերը՝ երկու սեռերի մոտ էլ միագույն, գագաթային հատվածից դեպի առաջ գորշագույն ջղերով և թույլ սպիտակ պուտիկով, էգինը` երբեմն նաև մուգ պտերով[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանի էնդեմիկ է։ Հայտնի է Շիրակի (գյուղեր Վարդաղբյուր, Ջաջուռ, Արթիկ, Փոքրաշեն), Արագածոտնի (գյուղ Քուչակ, Արագած լեռան լանջեր), Կոտայքի (Գեղարդ, Ծաղկաձոր, Հանքավան, Ակնալիճ), Գեղարքունիքի (քաղաք Սևան, գյուղ Շորժա, Արգիճիի գետահովիտ) և Սյունիքի (Ողջի գետի վերին հոսք, Տաշտուն գյուղ շրջակայք) մարզերից[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում են ծովի մակարդակից 1300-1500 մ բարձրությունների վրա, ալպյան և ենթալպյան գոտիներում, մարգագետիններում և գորգերում։ Թրթուրները դուրս են գալիս հունիսի կեսին, հասուն անհատները հանդիպում են հուլիսի սկզբից, զանգվածաբար՝ օգոստոսին, հազվադեպ կարող են հանդիպել նաև սեպտեմբերին։ Հետսաղմնային զարգացումը տևում է 45–55 օր։ Բուսակեր են և բազմակեր[1]։

Պահպանություն խմբագրել

Սահմանափակ, մասնակի ընդհատված արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով ներկայումս գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Հանդիպում են եզակի առանձնյակներ, թվաքանակի փոփոխության միտումները հայտնի չեն։

Վտանգման հիմնական գործոններն են խոպան հողերի հերկումը, անասունների գերարածեցմամբ պայմանավորված էկոհամակարգերի դեգրադացումը։

Պահպանվում է «Սևան», «Արփի լիճ» և «Արևիկ» ազգային պարկերում և «Զանգեզուր» արգելավայրում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.