Թուրքական կապտաթիթեռ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Բաժին Միջատներ
Ընտանիք Կապտաթիթեռներ
Տեսակ Թուրքական կապտաթիթեռ
Լատիներեն անվանում
Agrodiaetus turcicus


Թուրքական կապտաթիթեռ (լատին․՝ Agrodiaetus turcicus), կապտաթիթեռների ընտանիքին պատկանող միջատ։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Ոչ խոշոր չափի թիթեռ է, որի արուի առջևի թևն ունի 15-20 մմ երկարություն։ Մանուշակագույն նրբերանգով թևերի ընդհանուր երանգը կապույտ է, թևերի ստորին մակերեսն ունի հետին թևերի վրա լավ արտահայտված սեռին բնորոշ դիստալ ուղղությամբ լայնացող սպիտակ զոլ։ Առջևի թևերի ստորին մակերեսի բծերի դիսկալ շարքը խիստ կորացած է[1]։

Տարածվածություն խմբագրել

Տարածված է Հյուսիսարևելյան Թուրքիայում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում։ Հայաստանում հայտնի է ոչ շատ տեղերից՝ Ջաջուռի լեռնանցքից (Շիրակի մարզ), Մարտունի քաղաքի շրջակայքից (Գեղարքունիքի մարզ), Գնիշիկ, Խնձորուտ, Մարտիրոս գյուղերի շրջակայքից (Վայոց ձորի մարզ)[1]։

Էկոլոգիա խմբագրել

Ապրում են համեմատաբար մեզոֆիլ ենթալպյան մարգագետիններում։ Տալիս են մեկ սերունդ, թռիչքը հունիսի վերջից մինչև հուլիսի վերջն է։ Թրթուրը զարգանում է նախնական որոշմամբ Onobrychis cadmea բույսի տերևների վրա։ Ձմեռում են երկրորդ, երրորդ հասակի թրթուրները[1]։

Պահպանություն խմբագրել

Սահմանափակ արեալով հազվագյուտ տեսակ է։ Բնության պահպանության միջազգային միության Կարմիր ցուցակի չափորոշիչներով ներկայումս գնահատվում է որպես խոցելի տեսակ։

Թվաքանակը բավականին ցածր է, իսկ փոփոխության միտումները բացահայտված չեն։

Վտանգման հիմնական գործոններն են խոպան հողերի հերկումը, խոտհունձը և անասունների գերարածեցումը։

Պահպանության միջոցառումներ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուրքական կապտաթիթեռ» հոդվածին։