Սոխ ժայռի

բույսերի տեսակ
Սոխ ժայռի
Սոխ ժայռի
Սոխ ժայռի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Ծնեբեկածաղկավորներ (Asparagales)
Ընտանիք Շքանարգիզազգիներ (Amaryllidaceae)
Ենթաընտանիք Սոխայիններ (Allioideae)
Տրիբա Allieae
Ցեղ Սոխ (Allium)
Տեսակ Սոխ ժայռի (A. rupestre)
Միջազգային անվանում
Allium rupestre

Սոխ ժայռի (լատին․՝ Allium rupestre Steven), սոխազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Սոխուկավոր բույս է, ունի 10-30 սմ բարձրություն։ Տերևները նեղ գծային են, ակոսավոր։ Ծաղկաբույլը փնջաձև է, սովորաբար սակավածաղիկ։ Ծաղկապատը զանգականման է, մասերը հիմքում սպիտակավուն են, վերևում՝ բաց մոխրադարչնագույն-վարդագույն, ծիրանագույն կամ կանաչ ջղով[1]։

Տարածվածություն խմբագրել

Հայաստանում հայտնի է Վերին Ախուրյանի (Ամասիա շրջակայք) և Շիրակի (Ջաջուռի լեռնանցք) ֆլորիստիկական շրջաններում։ Տարածված է նաև Ղրիմում, Մեծ Կովկասում, Կենտրոնական Անդրկովկասում, Արևելյան Անատոլիայում[1]։

Բնության մեջ տեսակի զբաղեցրած տարածքն ընդգրկում Հյուսիսային և Հարավային Կովկասը, Թուրքիայի և Ղրիմի հյուսիսը [2]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է միջին և վերին լեռնային գոտիներում՝ 1600-2200 մ բարձությունների վրա, քարքարոտ լանջերին և կրային ժայռերի վրա։ Ծաղկում է օգոստոս ամսին, պտղաբերում՝ օգոստոս-սեպտեմբերին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է։ Հայտնի են երկու պոպուլյացիաներ։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ Ընդգրկված չէ նաև CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում։

Պահպանություն չի իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
  2. По данным сайта GRIN (см. карточку растения).
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոխ ժայռի» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սոխ ժայռի» հոդվածին։