Սինձ հայկական
Սինձ հայկական | ||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||
|
||||||||
Լատիներեն անվանում | ||||||||
Tragopogon armeniacus | ||||||||
Հատուկ պահպանություն | ||||||||
Սինձ հայկական (լատին․՝ Tragopogon armeniacus), բարդածաղկավորների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Հանրապետության Կարմիր գրքում։
Նկարագրություն խմբագրել
25-27 սմ բարձրությամբ միամյա կամ երկամյա բույս է։ Տերևները գծային են, կիսացողունագիրկ։ Ցողունն ուղիղ է, ճյուղավորված։ Ծաղկակոթերը չհաստացած կամ թեթևակի հաստացած են և գտնվում են զամբյուղների տակ։ Ծածկոցի թերթերն ունեն ծաղիկներին հավասար կամ դրանցից աննշան կարճ մուգ յասամանագույն ծաղիկներ։ Սերմնիկները երկայնակի կողերով են, արտաքինները՝ 5 թևանման կողերով և ակոսներով, որոնք վերին մասում անմիջապես փոխակերպվում են երկար կտուցի, ներքինները՝ ավելի թույլ արտահայտված կողերով, բոլորը համարյա կազմված սերմիկին հավասար փետրաձև մազիկներից, հիմքում՝ օղակաձև միաձուլված պապուսով[1]։
Տարածվածություն խմբագրել
Հայաստանում հանդիպում է Շիրակի ֆլորիստիկական շրջանում (Ջաջուռ, Սպանդարյան, Աղին, Բագրավան)[1]։
Էկոլոգիա խմբագրել
Աճում է միջին լեռնային գոտում՝ 1400-1900 մ բարձրությունների վրա, չոր քարքարոտ լանջերին։ Ծաղկում է մայիս–հունիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-հուլիսին[1]։
Պահպանություն խմբագրել
Վտանգված տեսակ է։ Հայաստանի էնդեմիկ է։ Հայտնի է մեկ պոպուլյացիա։ Տարածման և բնակության շրջանների մակերեսը 500 կմ²-ից պակաս է։ Տեսակին, կապված գյուղատնտեսական գործունեության ակտիվացման հետ, սպառնում է տարածման և բնակության շրջանի կրճատում։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված չէր։ CITES–ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում բացակայում է[1]։
Պահպանության համար միջոցառումներ չեն իրականացվում[1]
Ծանոթագրություններ խմբագրել
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.