Բացել գլխավոր ցանկը

Ալեքսանդրապոլի գավառ

գավառ Երևանի նահանգի կազմում

Ալեքսանդրապոլի գավառ, վարաքաղաքական միավոր Ռուսական կայսրության կազմում։ 1840-1846 թվականներին մտել է Վրացա-Իմերեթական, 1846-1849 թվականներին՝ Թիֆլիսի, 1849-1918՝ Երևանի նահանգի կազմում։ Գավառի կենտրոնը Ալեքսանդրապոլ քաղաքն էր։

Picto infobox map.png
Ալեքսանդրապոլի գավառ
Александрапольский уезд

Զինանշան
Coat of Arms of Erivan gubernia (Russian empire).png
Երևանի նահանգի զինանշանը
ԵրկիրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Կարգավիճակգավառ
Մտնում էԵրևանի նահանգ
Ներառում է22 համայնք
ՎարչկենտրոնԱլեքսանդրապոլ
Խոշորագույն քաղաքԱլեքսանդրապոլ
Հիմնական լեզուՀայերեն, ռուսերեն
Բնակչություն (1897)165․500
Ազգային կազմՀայեր (մոտ 86 %)
Կրոնական կազմՀայ Առաքելական եկեղեցի
Տարածք3,759.8
Erivan Governorate Aleksandropolsky uezd.svg
Երևանի նահանգ.png
Հիմնադրված է1840 թ.
Պատմական շրջան(ներ)Շիրակ

Ալեքսանդրապոլի գավառը հարավում սահմանակցում է Երևանի նահանգի Նոր Բայազետի և Էջմիածնի գավառներին: Արևմուտքում՝ Ախուրյան գետի երկայնքով, անցնում էր սահմանը Կարսի մարզի հետ, իսկ հյուսիսում Թիֆլիսի նահանգն էր։ Ծայր արևելքում գավառը սահմանակցում էր Ելիզավետպոլի նահանգին:

Ներառել է հիմնականում ժամանակակից Շիրակի մարզը (բացի Ամասիայի շրջանից), ինչպես նաև՝ Արագածոտնի մարզի Թալինի ու Ապարանի շրջանների մեծ մասը, Լոռու մարզի Սպիտակի ու Գուգարքի շրջանները։

ԱնվանումԽմբագրել

Գավառն իր անունը ստացել է Ռուսաստանի կայսր Նիկոլայ I-ի (1825-1855) կնոջ՝ Ալեքսանդրա կայսրուհու անունով։

ՊատմությունԽմբագրել

Գավառը կազմվել է 1840 թվականին։ Այդ ժամանակ ամբողջ Անդրկովկասը բաժանված էր երկու վարչաքաղաքական միավորի՝ Վրացա-Իմերեթական նահանգ և Կասպիական մարզ։ 1846 թվականին Անդրկովկասում տեղի են ունենում վարչական փոփոխություններ, և ստեղծվում են Թիֆլիսի, Քութայիսի, Շամախիի ու Դերբենդի նահանգները։

1849 թվականին կայսերական հատուկ հրովարտակով կազմվում է Երևանի նահանգը։ Այն ներառում էր 1840 թվականին լուծարված Հայկական մարզի տարածքը և Ալեքսանդրապոլի գավառը՝ հանդիսանալով ժամանակակից Հայաստանի Հանրապետության հիմքը։

Ալեքսանդրապոլի գավառը տարածքային որոշ փոփոխություններ կրել է 1870 թվականին։ 1918-1920 թվականներին մտել է Հայաստանի առաջին հանրապետության, իսկ 1920 թվականից՝ Խորհրդային Հայաստանի կազմի մեջ։

1924 թվականից անվանափոխվել է «Լենինականի գավառ», ապա՝ 1929 թվականին լուծարվել։

ԲնակչությունԽմբագրել

Գավառի կենտրոն Ալեքսանդրապոլը քաղաքը ձևավորվել էր համանուն բերդի շուրջ։ Վերջինս կառուցվել էր հինավուրց հայկական Կումայրի (Գյումրի) բնակավայրում, որի բնակչությունը 19-րդ դարի սկզբին 600 մարդ էր։ Կարսեցիների ու կարինցիների ներգաղթից հետո Ալեքսանդրապոլի բնակչությունը 1830 թվականին հասնում է 5 000-ի։

 
Գավառի կենտրոն Ալեքսանդրապոլը
(1991 թվականից՝ Գյումրի)

1897 թվականի կայսերական մարդահամարի տվյալներով գավառի բնակչությունը կազմել է 165,5 հազար մարդ։ Հայերը կազմել են 85,5 %, իսկ մնացած 24000 բնակիչները եղել են կովկասյան թաթարներ (ադրբեջանցիներ, 4,7 %), ռուսներ՝ 3,4 %, քրդեր՝ 3,0 % և այլ ազգեր։ Վարչական կենտրոն Ալեքսանդրապոլի բնակչությունը կազմել է 30 616 մարդ[1]։ Ալեքսանդրապոլն, ըստ այդմ, երկրորդ տեղում էր Արևելյան Հայաստանի քաղաքների շարքում (Շուշի, Ալեքսանդրապոլ, Երևան, Կարս

1926 թվականի մարդահամարով արդեն Լենինականի գավառի բնակչությունը կազմել էր 166 793 մարդ[2]։

1897 թվականի մարդահամարի տվյալներով գավառի բնակչությունը 165 500 մարդ էր, որի 85.5 տոկոսը հայեր էին, շուրջ 8 տոկոսը՝ մուսուլմաններ՝ քրդեր, թուրքեր, թաթարներ։ Ռուսները կազմում էին 3 տոկոս։ Բուն քաղաքի բնակչությունը 30 հազարից ավելի էր։ Արևելյան Հայաստանի 3 խոշորագույն քաղաքներում (Շուշի, Ալեքսանդրապոլ, Երևան) այն 2-րդ տեղում էր[3]։

Վարչական բաժանումԽմբագրել

1913 թվականին գավառը բաժանված էր 22 համայնքի[4]՝

1926 թվականին գավառը բաժանվում է 7 շրջանի՝ Ահբաբա (կենտրոն՝ Ամասիա), Հաջի-Խալիդ, Դուզքենդ, Կարթարլի, Ղայղուլի-Ղազանչի, Մոլլա-Գյոքչա, Թալին։

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել