Կուրկուրան հիասքանչ
Կուրկուրան հիասքանչ
Կուրկուրան հիասքանչ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Կարգ Բակլածաղկավորներ (Fabales)
Ընտանիք Բակլազգիներ (Fabaceae)
Ենթաընտանիք Բակլայիններ (Faboideae)
Տրիբա Desmodieae
Ենթատրիբա Desmodiinae
Ցեղ Ototropis
Տեսակ Կուրկուրան հիասքանչ (O. elegans)
Միջազգային անվանում
Ototropis elegans

Կուկուրան հիասքանչ (լատին․՝ Hedysarum elegans), լոբազգիների ընտանիքին պատկանող ծածկասերմ բույս։ Գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում։

Նկարագրություն խմբագրել

Բազմամյա, անցողուն բույս է, որն ունի 6-25 սմ բարձրություն։ Տերևիկները 1-4-ական զույգերով են, երկու կողմից արծաթավուն-մազոտ, ձվաձև-էլիպսաձև։ Ծաղկաբույլը խիտ է, բազմածաղիկ։ 14-20 մմ երկարությամբ պսակը ծիրանագույն-մանուշակագույն է։ Ունդը կազմված է 3-6 մասերից, որոնք առանց խոզանաձև փշերի են, թմբիկավոր[1]։

Տարածվածություն խմբագրել

Հանդիպում է Շիրակի (Ջաջուռ, լեռնագագաթ՝ Մեծ Սարիար), Լոռու (Սպիտակ քաղաքի շրջակայք) և Դարեղեգիսի (Խաչիկ, Գնիշիկ, Մոզրով գյուղերի շրջակայք) ֆլորիստիկական շրջաններում։ Աճում է նաև Նախիջևանում, Հյուսիսային և Արևելյան Անատոլիայում[1]։

Էկոլոգիա խմբագրել

Աճում է վերին լեռնային և ենթալպյան գոտիներում՝ ծովի մակարդակից 1800-2700 մ բարձրությունների վրա, տափաստաններում, քարքարոտ և խճաքարոտ լանջերին, ժայռերի ճեղքերին։ Ծաղկում է մայիս-հուլիս ամիսներին, պտղաբերում՝ հունիս-օգոստոսին[1]։

Պահպանություն խմբագրել

Վտանգված տեսակ է, որի տարածման շրջանի մակերեսը 5000 կմ²-ից պակաս է, բնակության շրջանի մակերեսը 500 կմ²-ից պակաս։ Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր որպես ոչնչացման սպառնալիքի ենթակա տեսակ։ CITES-ի և Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ[1]։

Անհրաժեշտ է ստեղծել նոր ԲՀՊՏ Շիրակի լեռնաշղթայի վրա[1]։

Պահպանության գործողություններ չեն իրականացվում[1]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայաստանի Կարմիր գիրք. Երևան: Հայաստանի բնապահպանության նախարարություն. 2010. ISBN 978-99941-2-420-6.
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուրկուրան հիասքանչ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կուրկուրան հիասքանչ» հոդվածին։