Հեռացատկ
Հեռացատկ (անգլ.՝ long jump), շարժական գործողություն՝ կապված հորիզոնական ցատկի հետ։ Հեռացատկը մարզիկից պահանջում է ցատկի սպրինտերային որակ։ Հեռացատկը մտնում է անտիկ օլիմպիական խաղերի մրցութային ծրագրերի կազմի մեջ։ Այն համարվում է թեթև ատլետիկայի ժամանակակից օլիմպիական ճյուղ՝ տղամարդկանց համար 1896 թվականից, իսկ կանանց համար՝ 1948 թվականից։
Ատլետիկա | |
---|---|
![]() | |
Տեսակ | Հեռացատկ |
Ստեղծվել է | 1896 (տղամարդկանց) 1948 (կանանց) |
Սեռ | Տղամարդիկ և կանայք |
Կարգավիճակ | Գործող |
Օլիմպիական խաղեր | Ռեկորներ՝ ![]() ![]() |
Տարբերվում է | standing long jump? |
![]() |


Տեխնիկա և ոճ
խմբագրելՀամաշխարհային կարգի տղամարդ մարզիկների համար տախտակից մղվելիս նախնական արագությունը հասնում է 9.4-9.8 մ/վ-ի։ Մարզիկների զանգվածի կենտրոնի և հորիզոնի թռիչքի օպտիմալ անկյունը համարվում է 20–22°, իսկ քայլելու դեպքում զանգվածի կենտրոնի բարձրությունը հարաբերական հանգստի պայմաններում 50—70 սմ։ Մարզիկները սովորաբար հասնում են առավելագույն արագության թափավազքի վերջին երեք կամ չորս քայլերի ժամանակ[1]։
Ցատկը կազմված է չորս փուլերից` թափավազք, հրում, թռիչք և վայրէջք։ Տեխնիկական տեսանկյունից ամենամեծ տարբերությունները շոշափելի են ցատկի փուլում։
- «Տեղից ցատկ» (անգլ.՝ The Stride jump; Sail jump): Ամենապարզ տեխնիկան է, որը հայտնի է 19-րդ դարից և սիրողական մարզիկներին ծանոթ է ֆիզիկական դաստիարակության դասերից, «տեղից» ցատկն է կամ «ոտքերի թեքումը»։ Հրումից հետո հրող ոտքը կողքից միանում է թափքային ոտքին, իսկ ուսերը մի փոքր ետ են քաշվում։ Չնայած սա ցատկելու տարրական տարբերակն է, այն օգտագործվում է բարձր մակարդակի մարզիկների կողմից նաև 21-րդ դարում։ Այսպիսով, անգլիացի թեթևամարզիկ Քրիստոֆեր Թոմլինսոնը, ով ունի 8,35 մ ակտիվի թռիչք (Մեծ Բրիտանիայի ռեկորդ), «տեղից» ցատկ է կատարում։ Նույն ոճով Գալինա Չիստյակովան սահմանեց համաշխարհային ռեկորդ ՝ 7,52 մ[2][3]։
- «Թափացատկ» (անգլ.՝ The Hang Style): Ավելի բարդ տարբերակ է, որը պահանջում է ավելի շատ պատրաստվածություն և համակարգում։ Թռիչքի մեջ գտնվող ցատկողը մարմինը թեքում է դեպի գոտին և ասես թե կանգ է առնում թռիչքից առաջ։ 1920 թվականին այս տեխնիկան առաջին անգամ ցուցադրեց ֆիննական ցատկող Տուուլոսը։ Ատլետիկայի զարգացման ներկա փուլում սա կանանց ցատկի մեջ ամենատարածված տեխնիկան է։ Օրինակ՝ այս ոճով է ցատկել Հեյկե Դրաքսլերին[4]։
- «Մկրատներ» (անգլ.՝ The Hitch-Kick): Ամենադժվար տարբերակն է, որը պահանջում է մարզիկից բարձր արագությամբ ուժային հատկություններ։ Թռիչքի մեջ գտնվող մարզիկը կարծես շարունակում է վազել և ոտքերով օդում իրականացնում է 1,5, 2,5 կամ 3.5 քայլեր։ Սա բարձրակարգ տղամարդ մարզիկների շրջանում ամենատարածված տեխնիկան է[5][6]։
- «Մկրատ»։ Այս ոճը ցատկել են ինչպես 1991 թվականին Մայք Փաուելլը, այնպես էլ Ռոբերտ Բիմոնը՝ 1968 թվականին[7]։
Իգոր Տեր-Հովհաննիսյանը հետագայում հիշեց այս ցատկման մանրամասները.
Դիտարկելով ականավոր պարողներին՝ ես անընդհատ հիանում էի նրանց զարմանալի ունակությամբ՝ թռիչքի ընթացքում մի պահ օդում կախվելու համար։ Այս կախոցը, որը նրանք անվանում են «փուչիկ», դժվար է մարզել, և մեծ մասամբ բնածին ունակություն է։ Բիմոնի թռիչքի մեջտեղում՝ ավելի շատ երկրորդ կեսին, այն պահին, երբ մյուս հեռացատկողները քարի նման ընկնում են ներքև, տեղի ունեցավ այս հրաշքը՝ «փուչիկ», և նա կախվեց ցատկող անցքից վերև, ասես անտեսանելի օդապարիկի վրա[8]։ |
Պատմություն
խմբագրելՀեռացատկը հին ժամանակներում
խմբագրելՀեռացատկը հնագույն օլիմպիական խաղերի տարածված մրցումներից է։ Ըստ առկա վկայությունների՝ ցատկելու տեխնիկան սկզբունքորեն տարբերվում է ժամանակակիցից։ Ցատկի ժամանակ մարզիկներն իրենց ձեռքերում պահում էին հատուկ ծանրություն՝ Հալտերես Հալտերես[de], որը նման էր մարզագնդի, որոնք հետ էին նետում վայրէջքից առաջ։ Ենթադրվում էր, որ այս եղանակով նրանք հավանաբար մեծացնում էին ցատկի հեռավորությունը[9]։ Կան նաև վկայություններ այն մասին, որ որոշ մարզիկների արդյունքներն անցել են ավելի քան 15 մետրը, բայց հետազոտողները կարծում էին, որ խոսքը եռակի ցատկման մասին[10]։
Ներկա վիճակ
խմբագրելՍպորտի և թեթև ատլետիկայի նկատմամբ հետաքրքրության հարատևմամբ` 19-րդ դարի վերջից հեռացատկ մարզաձևը դարձել է հայտնի տեխնիկական ձևերից մեկը։ 1898 թվականին տղամարդկանց հեռացատկի համաշխարհային ռեկորդը պատկանում է ամերիկացի Մայեր Պրինսթեյնին՝ 7,23 մ։ Օլիմպիական առաջին խաղերի ժամանակ անցկացվեցին նաև տեղից հեռացատկի մրցույթներ, բայց նրանք շատ արագ կորցրին ժողովրդականությունը։
Հեռացատկը պատկանում է ամենապահպանողական մրցաձևերին։ Այսպիսով, տղամարդկանց համար 8 մետրանոց սահմանը (8.13) առաջին անգամ հաղթահարեց Ջեսսի Օուենսը դեռևս 1935 թվականին, և մինչ օրս այս արդյունքով կարելի է հաղթել խոշոր միջազգային մրցումներ՝ «Գրան պրիի» մակարդակում։
Այս մարզաձևի պատմության մեջ հայտնի են հետևյալ հակամարտությունները.
- Ռալֆ Բոստոն ( ԱՄՆ) և Իգոր Տեր-Հովհաննիսյան ( ԽՍՀՄ)
- Կարլ Լյուիս ( ԱՄՆ) և Մայկ Պաուել ( ԱՄՆ)
Լեգենդ դարձավ Ռոբերտ Բիմոնի ցատկը՝ 8,90 մետր, Մեխիկոյի Օլիմպիական խաղերում (1968)։ Մինչ այդ անհայտ մարզիկը անմիջապես գերազանցեց նախորդ համաշխարհային ռեկորդը միանգամից 55 սմ-ով։ Բիմոնի ռեկորդը ջախջախեց Մայք Պաուելը, որը 1991 թվականին Տոկիոյում անցկացվող աշխարհի առաջնությունում ցատկեց 8,95 մետր, և այդ արդյունքը մինչ օրս մնում է անգերազանցելի։
Գիդեոն Էրիելը, ով համակարգչային ուսումնասիրություն կատարեց սպորտում մարդկային կարողությունների սահմանների մասին, հաշվարկեց հնարավոր առավելագույն թռիչքը` 8.90 սմ։ Բիմոնի ռեկորդային փորձի կինոգրամման, որը դրվել է համակարգչում, որակվել է իդեալականին մոտ, իսկ հրման պահին կոնքազդրային հոդի վրա հաշվարկված բեռը (770 կգ)՝ մարդու համար մոտ է եղել կրիտիկականի[11]։
Լյուիսի և Պաուելի հակամարտությունը Տոկիոյի աշխարհի գավաթի խաղարկությունում
խմբագրելԼուիսի և Պաուելի մենամարտը 1991 թվականին Տոկիոյում կայացած Աշխարհի գավաթի խաղարկությունում, իրավամբ, համարվում է ատլետիկայի պատմության մեծագույն մարզական մրցումներից մեկը։ Ցատկի համար նախատեսված հատվածում գերազանցվեց Բոբ Բիմոնի թվացյալ հավերժական համաշխարհային ռեկորդը, որը գրանցվել էր 1968 թվականին Մեխիկոյի օլիմպիական խաղերում։
Մրցակցությունը սկսելու ժամանակ Լյուիսը 10 տարի անընդմեջ պարտություն չէր կրել՝ անընդմեջ նվաճելով 65 հաղթանակ։ Ավելի քիչ տիտղոսներ ունեցող Պաուելը 1988 թվականի Սեուլի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր էր և գրանցել էր 1990 թվականի աշխարհի լավագույն արդյունքը։
Առաջին փորձի ժամանակ Լյուիսը սահմանեց աշխարհի չեմպիոնության ռեկորդ՝ նետվելով 8.68 մետր։ Նա իր մարզական կարիերայի ընթացքում ընդամենը երեք անգամ ցատկեց ավելի հեռու։ Առաջին փորձի ժամանակ Պաուելը քայլ կատարեց, իսկ հաջորդ փորձի ժամանակ 8,54 մ արդյունքով գրավեց երկրորդ տեղը։ Լարրի Միրիքսը, ով, սակայն, չկարողացավ մրցել առաջատարների հետ, երրորդ դիրքում էր։
Երրորդ փորձի ժամանակ, 2,3 մ/վ արագությամբ քամուն համընթաց, Լյուիսը ցույց տվեց լավագույն արդյունքներից մեկը աթլետիկայի ամբողջ պատմության մեջ՝ 8,83 մ։ Երրորդ փորձով Պաուելը թռավ 8,80 մ տարածք, այնուամենայնիվ տեղ չգրավեց։
Լյուիսի չորրորդ փորձը պատմական էր՝ 8,91 մետր, 23 տարվա ընթացքում առաջին ցատկը, որը գերազանցեց Բոբ Բեյմոնի համաշխարհային ռեկորդը։ Չնայած այն հանգամանքին, որ արդյունքը ցուցադրվեց ուժեղ համընթաց քամու պայմաններում (3 մ/վ) և չկարողացավ ամրագրվել որպես նոր համաշխարհային ռեկորդ, այն դեմ գնաց մրցակցությանը։ Այժմ Լյուիսին պարտության մատնելու համար Պաուելին անհրաժեշտ էր համաշխարհային ռեկորդ սահմանել։
Այս ինտրիգի չեղյալ հայտարարումը իրականացավ հինգերորդ փորձի ժամանակ։ 0.3 մ/վ արագությամբ քամուն համընթաց Պաուելը ցատկեց 8,95 մ և այդպիսով գերազանցեց Բեյմոնի «հավերժական ռեկորդը», և նա դա արեց հարթ մարզադաշտում։
Լյուիսի վերջին երկու ցատկերը գեղեցիկ էին՝ 8,87 և 8,84 մ։ Նա անձնական ռեկորդ է սահմանել (8.91 մետր ցատկելն անձնական ռեկորդ չէր համարվում, քանի որ այն իրականացել էր չափազանց ուժեղ համընթաց քամու պայմաններում), բայց նրան չհաջողվեց Պաուելին գերազանցել։
Լարի Միրիքսը 8,42 մ գերազանց արդյունքով երրորդ տեղում էր։
Ապագայում Պաուելը երկու անգամ ցատկեց համաշխարհային ռեկորդային նշանի վրա. 1992 թվականին՝ 8.99 մ և 1994 թվականին՝ 8.95 մ, սակայն երկուսն էլ իրականացել են ուժեղ քամուն համընթաց՝ գերազանցելով թույլատրելի նորմը՝ 2 մ/վ, և չեն գրանցվել որպես ռեկորդներ։
Լյուիսը, ով բացի ցատկի ոլորտում ունեցած փայլուն ներկայացումից` այս առաջնությունում 100 մ վազքով համաշխարհային ռեկորդ սահմանեց և ճանաչվեց 1991 թվականի լավագույն մարզիկ։
Հեռացատկ քամուն համընթաց
խմբագրելՔանի որ համընթաց քամին կարող է զգալիորեն մեծացնել ցատկի հեռավորությունը, ըստ IAAF կանոնների, արդյունքները չեն գրանցվում ռեկորդների ցուցակում եթե այն գրանցվել է 2 մ/վ համընթաց քամու պայմաններում։ Այդ պատճառով մրցումներում ցուցադրված լավագույն արդյունքները կարող են գերազանցել համաշխարհային պաշտոնական ռեկորդը։ Աթլետիկայի պատմության մեջ ամենաերկար թռիչքը Մայք Պաուելի ( ԱՄՆ) 8,99 մ հեռացատկն է, որը տեղի է ունեցել 1992 թվականի հուլիսի 21-ին Սեստրիերե բարձրալեռնային գյուղական շրջանում անցկացվող մրցումներում` համընթաց քամու 4.0 մ/վ արագության պայմաններում։ Նույն մրցումներում Հեյկե Դրաքսլերը ( Գերմանիա) ցատկեց 7,63 մ՝ համընթաց քամու 2,1 մ/վ արագության պայմաններում՝ սահմանելով բարձրագույն նվաճում կանանց ասպարեզում։ Հարկ է նշել նաև կուբացի Իվան Պեդրոսոյի 8,96 մ ցատկումը 1995 թվականի հուլիսի 29 թվականին Սեստրիերում, երբ համընթաց քամու արագությունը 1.2 մ/վ էր, բայց այս չափման արդյունքը համարվեցին սխալական[12][13]։
Ռեկորդներ
խմբագրելՌեկորդ | Երկարություն | Մարզիկ | Երկիր | Տարեթիվ | Վայր | |
---|---|---|---|---|---|---|
Տղամարդիկ | Համաշխարհային | 8,95 մ | Մայկ Պաուել | ԱՄՆ | օգոստոսի 30, 1991 | Տոկիո, Չինաստան |
Համաշխարհային (տեղայնացված) | 8,79 մ | Կարլ Լյուսի | ԱՄՆ | հունվարի 27, 1984 | Նյու Յորք, ԱՄՆ | |
Օլիմպիական | 8,90 մ | Բոբ Բիմոն | ԱՄՆ | հոկտեմբերի 18, 1968 | Մեխիկո, Մեքսիկա | |
Կանայք | Համաշխարհային | 7,52 մ | Գալինա Չիստյակովա | ԽՍՀՄ | հունիսի 11, 1988 | Լենինգրադ, ԽՍՀՄ |
Համաշխարհային (տեղայնացված) | 7,37 մ | Հայկե Դրեխսլեր | Գերմանիա | փոտրվարի 13, 1988 | Վիեննա, Ավստրիա | |
Օլիմպիական | 7,40 մ | Ջեկի Ջոյներ | ԱՄՆ | սեպտեմբեր 29, 1988 | Սեուլ, Կորեա |
Բոլոր ժամանակների լավագույն հեռացատկողները
խմբագրելՏղամարդիկ
խմբագրել
2019 թվականի սեպտեմբերի 28-ի դրությամբ
10 լավագույն արդյունքներ մարզադաշտերում.
№ | Արդյունք | Մարզիկ | Երկիր | Տարեթիվ | Վայր | Պայմաններ | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|---|---|---|
1 | 8,95 | Պաոուել Մեկյք | ԱՄՆ | 30.08.1991 | Տոկիո | +0,3 մ/վ | |
2 | 8,90 | Բոբ Բիմոն | ԱՄՆ | 18.10.1968 | Մեխիկո | +2,0 մ/վ | |
3 | 8,87 | Կարլ Լյուսի | ԱՄՆ | 30.08.1991 | Տոկիո | -0,2 մ/վ | |
4 | 8,86 | Ռոբերտ Էմմիյան | ԽՍՀՄ | 22.05.1987 | Ծաղկաձոր | +1,9 մ/վ, | |
5 | 8,74 | Լարրի Մայրիկս | ԱՄՆ | 18.07.1988 | Ինդիանապոլիս | +1,4 մ/վ | |
6 | 8,74 | Էրիկ Վալդեր | ԱՄՆ | 02.04.1994 | Էլ Պասո | +2,0 մ/վ | |
7 | 8,74 | Դուայտ Ֆիլիպս | ԱՄՆ | 07.06.2009 | Յուջիմ | −1,2 մ/վ | |
8 | 8,73 | Իրվին Սալադինո | Պանամա | 24.05.2008 | Հենգելո | +1,2 մ/վ | |
9 | 8,71 | Իվան Պեդրոսո | Կուբա | 18.07.1995 | Սալամանկա | +1,9 մ/վ | |
10 | 8,69 | Տաջեմ Գեյլ | Ճամայկա | 28.09.2019 | Դոհա | +0,5 մ/վ |
Համընթաց քամու պայմաններում 8,90 մ նորման գերազանցած ցատկեր
Արդյունք | Մարզիկ | Երկիր | Տարեթիվ | Վայր | Պայմաններ | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|---|---|
8,99 | Մայկ Պաուել | ԱՄՆ | 21.07.1992 | Սեստրիերե | +4,4 մ/վ | |
8,96 | Իվան Պեդրոսո | Կուբա | 29.07.1995 | Սեստրիերե | +1,2 մ/վ | |
8,95 | Մայք Պաուելլ | ԱՄՆ | 31.07.1994 | Սեստրիերե | +3,9 մ/վ | |
8,92 | Խուան Միգել Եչեվարիա | Կուբա | 10.03.2019 | Հավանա | +3,3 մ/վ | |
8,91 | Կարլ Լյուիս | ԱՄՆ | 30.08.1991 | Տոկիո | +3,0 մ/վ | |
8,90 | Մայկ Պաուելլ | ԱՄՆ | 16.05.1992 | Մոդեստո | +3,7 մ/վ |
Կանայք
խմբագրել10 լավագույն արդյունքները կանանց 2010 թվականի մարտի 20-ի մրցաշարի շրջանում[14]։
№ | Արդյունք | Մարզիկ | Երկիր | Տարեթիվ | Վայր | Պայմաններ | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|---|---|---|
1 | 7,52 | Գալինա Չիստայակով | ԽՍՀՄ | 11.06.1988 | Լենինգրադ | +1,4 մ/վ | |
2 | 7,49 | Ջեկի Ջոյներ-Քերիս | ԱՄՆ ԱՄՆ | 22.05.1994 | Նյու Յորք | +1,3 մ/վ | |
3 | 7,48 | Հայկեր Դրեքսլեր | Գերմանիա Գերմանիա | 09.07.1988 | Նոյբրանդենբուրգ | +1,2 մ/վ | |
4 | 7,43 | Անիշոր Կումշիր | Ռումինիա Ռումինիա | 04.06.1983 | Բուխարեստ | +1,4 մ/վ | |
5 | 7,42 | Տատյանա Կոտովա | Ռուսաստան Ռուսաստան | 23.06.2002 | Անսի | +2,0 մ/վ | |
6 | 7,39 | Ելենա Բելևսկայա | ԽՍՀՄ | 18.07.1987 | Բրյանսկ | +0,5 մ/վ | |
7 | 7,37 | Իննեսա Կրավեց | Ուկրաինա Ուկրաինա | 13.06.1992 | Կիև | ? | |
8 | 7,33 | Տատյանա Լեբեդևա | Ռուսաստան Ռուսաստան | 31.07.2004 | Տուլա | +0,4 մ/վ | |
9 | 7,31 | Ելեմա Խլոպոտնովա | ԽՍՀՄ | 12.09.1985 | Ալմաթի | +1,5 մ/վ | |
10 | 7,31 | Մերիոն Ջոնս | ԱՄՆ ԱՄՆ | 31.05.1998 | Յուժմին | +1,9 մ/վ |
7.50 մ նորման գերազանցած հեռացատկեր համընթաց քամու պայմաններում։
Արդյունք | Մարզիկ | Երկիր | Տարեթիվ | Վայր | Պայմաններ | Ծանոթագրություն |
---|---|---|---|---|---|---|
7.63 | Հայկեր Դրեքսլեր | Գերմանիա Գերմանիա | 21.07.1992 | Սեստրիերե | +2,1 մ/վ |
Համաշխարհային ռեկորդների ժամանակագրություն
խմբագրելՏղամարդիկ
խմբագրելԱրդյունք | Մարղիկ | Երկիր | Վայր | Տարեթիվ |
---|---|---|---|---|
Համաշխարհային ռեկորդներ (մինչ IAAF-ի հայտնվելը) | ||||
5,94 | Էդվարդ Բուրկե | Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա | Քեմբրիջ | 17.03.1857 |
Հենրի Պաուել | Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա | Օքսֆորդ | 10.03.1859 | |
6,38 | Չարլզ Բալլեր | Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա | Հրրոու | 15.04.1862 |
6,40 | Գ. Վորգինկտոն | Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա | Մանչեստր | 27.08.1864 |
6,50 | Ալիկ Տոսսվիլլի | Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա | Օքսֆորդ | 14.03.1868 |
6,75 | Ալիկ Տոսսվիլլի | Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա | Օքսֆորդ | 27.02.1869 |
6,88 | Ջեններ Դեվիս | Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա | Լոնդոն | 27.03.1872 |
6,97 | Ջեններ Դեվիս | Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա | Լոնդոն | 27.03.1874 |
7,05 | Ջոն Լայն | Իռլանդիա Իռլանդիա | Դուբլին | 11.06.1874 |
7,06 | Պատրիկ Դավին | Իռլանդիա Իռլանդիա | Մոնաստերեվան | 30.08.1883 |
Պատրիկ Դավին | Իռլանդիա Իռլանդիա | Պորտ-Արլինգտոն | 13.09.1883 | |
7,085 | Մալկոլմ Ֆորդ | ԱՄՆ ԱՄՆ | Նյու Յորք | 14.08.1896 |
Ջոն Պյորսելլ | Իռլանդիա Իռլանդիա | Մոնաստերեվան | 29.08.1886 | |
7,09 | Ալֆրեդ Կոպլանդ | ԱՄՆ ԱՄՆ | Վաշինգտոն | 11.10.1890 |
7,17 | Չարլզ Ռեբեր | ԱՄՆ ԱՄՆ | Դետրոյթ | 04.07.1891 |
7,17 | Չարլզ Ֆրայ | Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա | Օքսֆորդ | 05.03.1893 |
7,21 | Ջոն Մունի | Իռլանդիա Իռլանդիա | Միտչելզթայն | 19.07.1898 |
7,235 | Մայեր Պրինստեյն | ԱՄՆ ԱՄՆ | Նյու Յորք | 11.06.1898 |
7,25 | Ուիլիամ նյուբերն | Իռլանդիա Իռլանդիա | Դուբլին | 18.07.1898 |
7,33 | Ուիլիամ նյուբերն | Իռլանդիա Իռլանդիա | Դուբլին | 16.07.1898 |
7,48 | Ուիլիամ նյուբերն | Իռլանդիա Իռլանդիա | Մոիլլինգեյն | 19.07.1898 |
7,40 | Էլվին Կրենցլեյն | ԱՄՆ ԱՄՆ | Ֆիլադելֆիա | 29.04.1899 |
7,42 | Էլվին Կրենցլեյն | ԱՄՆ ԱՄՆ | Նյու Յորք | 26.05.1899 |
7,43 | Էլվին Կրենցլեյն | ԱՄՆ ԱՄՆ | Նյու Յորք | 26.05.1899 |
7,50 | Մայեր Պրինստեյն | ԱՄՆ ԱՄՆ | Ֆիլադելֆիա | 28.04.1900 |
7,51 | Պիտեր Օ'Կոննոր | Իռլանդիա Իռլանդիա | New Ross | 29.08.1900 |
7,54 | Պիտեր Օ'Կոննոր | Իռլանդիա Իռլանդիա | Դուբլին | 27.05.1901 |
7,60 | Պիտեր Օ'Կոննոր | Իռլանդիա Իռլանդիա | Դուբլին | 15.07.1901 |
7,605 | Պիտեր Օ'Կոննոր | Իռլանդիա Իռլանդիա | Դուբլին | 28.07.1901 |
Պաշտոնական ռեկորդներ | ||||
7,61 | Պիտեր Օ'Կոննոր | Իռլանդիա Իռլանդիա | Դուբլին | 05.08.1901 |
7,69 | Էդվին Գորդին | ԱՄՆ ԱՄՆ | Քեմբրիջ | 23.07.1923 |
7,76 | Ռոբերտ Լեժանդր | ԱՄՆ ԱՄՆ | Փարիզ | 07.07.1924 |
7,89 | Ուիլլ դե Հարթ Հաբբարդ | ԱՄՆ ԱՄՆ | Չիկագո | 13.06.1925 |
7,90 | Էդդվարդ Հեմմ | ԱՄՆ ԱՄՆ | Քեմբրիջ | 07.07.1928 |
7,93 | սիլվիօ Կատոր | Հավայան կղզիներ | Փարիզ | 09.09.1928 |
7,98 | Չուեյ Նամբու | Ճապոնիա Ճապոնիա | Տոկիո | 27.10.1931 |
8,13 | Ջեսսի Օուենս | ԱՄՆ ԱՄՆ | Էնն-Արբորո | 25.05.1935 |
8,21 | Ռալֆ Բոստոն | ԱՄՆ ԱՄՆ | Վալնատ | 12.08.1960 |
8,24 | Ռալֆ Բոստոն | ԱՄՆ ԱՄՆ | Մոդեստո | 27.05.1961 |
8,28 | Ռալֆ Բոստոն | ԱՄՆ ԱՄՆ | Մոսկվա | 16.07.1961 |
8,31 | Իգոր Տեր-Հովհաննիսյան | ԽՍՀՄ ԽՍՀՄ | Երևան | 10.06.1962 |
Ռալֆ Բոստոն | ԱՄՆ ԱՄՆ | Կինգստոն | 15.08.1964 | |
8,34 | Ռալֆ Բոստոն | ԱՄՆ ԱՄՆ | Լոս Անջելես | 12.09.1964 |
8,35 | Ռալֆ Բոստոն | ԱՄՆ ԱՄՆ | Մոդեստո | 29.05.1965 |
Իգոր Տեր-Հովհաննիսյան | ԽՍՀՄ ԽՍՀՄ | Մեխիկո | 19.10.1967 | |
8,90 | Բոբ Բիմոն | ԱՄՆ ԱՄՆ | Մեխիկո | 18.10.1968 |
8,95 | Մայկ Պաուելլ | ԱՄՆ ԱՄՆ | Տոկիո | 30.08.1991 |
Այն բանից հետո, երբ 1968 թվականին Բոբ Բիմոնը սահմանեց ֆենոմենալ համաշխարհային ռեկորդ՝ ցատկելով 8,90 մետր, շատ մասնագետներ մոտ տպավորություն ստեղծվեց, որ բարձրալեռները մարզիկ հեռացատկողներին առավելություն են տալիս ցածրադիր մարզադաշտի մարզիկների նկատմանմ։ Այս տպավորությունն ամրապնդվում էր նրանով, որ նախորդ ռեկորդները (8,35 մ Ռալֆ Բոստոն, Իգոր Տեր-Հովհաննիսյան) նույնպես գրանցվել են բարձրալեռնային տարածքներում։ Հետևաբար ոչ պաշտոնական պահպանում էր ցածր լեռնաշխարհի մարզադաշտերի համաշխարհային ռեկորդների աղյուսակը, որը 1964 թվականին Ռալֆ Բոստոնի 8,34 մ ռեկորդից հետո այսպիսին էր.
Արդյունքներ | Մարզիկ | Երկիր | Վայր | Տարեթիվ |
---|---|---|---|---|
8,35 | Իոզեֆ Շվարց | Արևմտյան Գերմանիա | Շտուտգարտ | 15.07.1970 |
8,45 | Նենադ Ստեկիչ | Հարավսլավիա Հարավսլավիա | Մոնրեալ | 25.07.1975 |
8,52 | Լարրի Միրիկս | ԱՄՆ ԱՄՆ | Մոնրեալ | 26.08.1979 |
8,54 | Լուտց Դոմբրովսկի | Արևելյան Գերմանիա | Մոսկվա | 28.07.1980 |
8,62 | Կարլ Լյուիս | ԱՄՆ ԱՄՆ | Սակրամենտո | 20.06.1981 |
8,76 | Կարլ Լյուիս | ԱՄՆ ԱՄՆ | Ինդիանապոլիս | 24.07.1982 |
8,79 | Կարլ Լյուիս | ԱՄՆ ԱՄՆ | Ինդիանապոլիս | 19.06.1983 |
Կարլ Լյուիս | ԱՄՆ ԱՄՆ | Նյու Յորք | 27.01.1984 |
1991 թվականին Մայկ Պաուելը գերազանցեց Բիմոնի ռեկորդը Տոկիոյի ցածրադիր մարզադաշտում, որից հետո ցածրադիր մարզադաշտերի ռեկորդների գրանցումները կորցրեցին իրենց նշանակությունը։
Կանայք
խմբագրելԱրդյունք | Մարզիկ | Երկիր | Վայր | Տարեթիվ |
---|---|---|---|---|
5,98 | Կինուե Հիտոմի | Ճապոնիա Ճապոնիա | Օսակա | 20.05.1928 |
6,12 | Կրիստել Շուլց | Գերմանիա Գերմանիա | Բեռլին | 30.07.1939 |
6,25 | ֆանն Բլանկերս-Կուն | Նիդերլանդներ Նիդերլանդներ | Լեյդեն | 19.09.1943 |
6,28 | Իվետտ Ուիլիամս | Նոր Զելանդիա Նոր Զելանդիա | Հիսբորն | 20.02.1954 |
Գալինա Վինոգրադովա | ԽՍՀՄ ԽՍՀՄ | Մոսկվա | 11.09.1955 | |
6,31 | Գալինա Վինոգրադովա | ԽՍՀՄ ԽՍՀՄ | Թբիլիսի | 18.11.1955 |
6,35 | Էլժբետա Կշեսինսկայա | Լեհաստան Լեհաստան | Բուդապեշտ | 20.08.1956 |
Էլժբետա Կշեսինսկայա | Լեհաստան Լեհաստան | Մելբուռն | 27.11.1956 | |
6,40 | Խիլդրուն Կլաուս | Գերմանիա | Էրֆուրտ | 07.08.1960 |
6,42 | Խիլդրուն Կլաուս | Գերմանիա | Բեռլին | 23.06.1961 |
6,48 | Տատյանա Շելկանովա | ԽՍՀՄ ԽՍՀՄ | Մոսկվա | 16.07.1961 |
6,53 | Տատյանա Շելկանովա | ԽՍՀՄ ԽՍՀՄ | Լայպցիգ | 10.06.1962 |
6,70 | Տատյանա Շելկանովա | ԽՍՀՄ ԽՍՀՄ | Մոսկվա | 04.07.1964 |
6,76 | Մերի Ռենդ | Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա | Տոկիո | 14.10.1964 |
6,82 | Վիորիկա Վիսկոպոլյանու | Ռումինիա Ռումինիա | Մեխիկո | 14.10.1968 |
6,84 | Հայդի Ռոզենդալ | Արևելյան Գերմանիա | Տորինո | 03.09.1970 |
6,92 | Անգելա Վոյգտ | Գերմանիա | Դրեզդեն | 09.05.1976 |
6,99 | Զիգրուն Զիգլ | Գերմանիա | Դրեզդեն | 19.05.1976 |
7,07 | Վիլմա Բարդաուսկանե | ԽՍՀՄ ԽՍՀՄ | Քիշնև | 18.08.1978 |
7,09 | Վիլմա Բարդաուսկանե | ԽՍՀՄ ԽՍՀՄ | Պրահա | 29.08.1978 |
7,15 | Անիշոարա Կուշմիր | Ռումինիա Ռումինիա | Բուխարեստ | 01.08.1982 |
7,20 | Վալի Իոնեսկու | Ռումինիա Ռումինիա | Բուխարեստ | 01.08.1982 |
7,21 | Անիշոարա Կուշմիր | Ռումինիա Ռումինիա | Բուխարեստ | 15.05.1983 |
7,27 | Անիշոարա Կուշմիր | Ռումինիա Ռումինիա | Բուխարեստ | 04.06.1983 |
7,43 | Անիշոարա Կուշմիր | Ռումինիա Ռումինիա | Բուխարեստ | 04.06.1983 |
7,44 | Հայկե Դրեքսլեր | Գերմանիա | Արևելյան Բեռլին | 22.09.1985 |
7,45 | Հայկե Դրեքսլեր | Գերմանիա | Տալլին | 21.06.1986 |
Հայկե Դրեքսլեր | Գերմանիա | Դրեզդեն | 03.07.1986 | |
Ջեկկի Ջոյներ-Կեյսի | ԽՍՀՄ ԽՍՀՄ | Ինդիանապոլիս | 13.08.1987 | |
7,52 | Գալինա Չիստյակովա | ԽՍՀՄ ԽՍՀՄ | Լենինգրադ | 11.06.1988 |
Աշխարհի ներքին առաջնության մեդալակիրներ
խմբագրելՏղամարդիկ
խմբագրելԽաղեր | Ոսկի | Արծաթ | Բրոնզ |
---|---|---|---|
1985 Փարիզ [A] | Յան Լեյթներ | Ջյուլա Պոլիչի | Ջիովաննա Էվանգելիստ |
1987Ինդիանապոլիս | Լարրի Միրիկս | Պաուլ Էմորդի | Ջիովաննի Էվանգելիստ |
1989 Բուդապեշտ | Լարրի Միրիկս | Դիատմար Հաաֆ | Միկի Քոնլեյ |
1991 Սևիլիա | Դիատմար Հաաֆ | Ջեյմ Ջեֆերսոն | Ջիովաննի Էվանգելիստ |
1993 Տորոնտո | Իվան Պեդրոս | Ջոյ Գրին | Ջայմ Ջեֆֆերս |
1995 Բարսելոնա | Իվան Պեդրոս | Մատիաս Սունեբորն | Էրիչ Վալդեր |
1997 Փարիզ | Իվան Պեդրոս | Կիրիլ Սոսունով | Ջոյ Գրին |
1999 Մաեբասի | Իվան Պեդրոս | Յագո Լամելա | Էրիչ Վալդեր |
2001 Լիսաբոն | Իվան Պեդրոս | Կարեեմ Սթրիթ | Կառլոս Կալադո |
2003 Բիրմինգհեմ | Դվիղթ Ֆիլիպս | Յագո Լամելա | Միգուել Պատա |
2004 Բուդապեշտ | Սավանտե Ստրինգֆելով | Ջամես Բակֆորդ | Վիտալիյ Շկուրլատով |
2006 Մոսկվա | Իգնիսիուս Գաիսահ | Իռվինգ Սալադինա | Անդրեվ Հու |
2008 Վալենսիա | Գոդֆրեյ Կոտսո Մոկոնա | Քրիս Թոմլինս | Մուհամմեդ Ալ-Կուվալիդի |
2010 Դոհա | Ֆաբրիք Լապիրե | Գոդֆրեյ Քոտսո Մոկոենա | Միշել Վաթթ |
2012 Իստանբուլ | Մաուր Վինչիուս դա Սիլվա | Հենրի ֆրայն | Ալեքսանդր Մանկով |
2014 Սոպոտ | Մաուր Վինիուս դե Սիլվա | Լի Ջինզա | Միշել Տորնեուս |
2016 Պորտլենդ | Մարքուիս Դենդի | Ֆաբրիկա Լապիեր | Հուանգ Չանգզու |
2018 Բիրմինգհեմ | Յուան Միգուել Եխեվարիա | Լուվո Մանյոնգա | Մարքուիզ Դենդի |
Կանայք
խմբագրելԽաղեր | Ոսկի | Արծաթ | Բրոնզ |
---|---|---|---|
1985 Փարիզ | Հելգա Ռեդթկե | Տատյանա Ռոդիանովա | Նիկոլե Մեդվեդևա |
1987 Ինդիանապոլիս | Հեյկ Դրեչսել | Հեկլգա Ռեդթկե | Յելենա Բելեվսկայա |
1989 Բուդապեշտ | Գալինա Չիշտյակովա | Մարիետա Իլսու | Լարիսա Բերեժնա |
1991 Սևիլիա | Լարիսա Բերեժնա | Հեիկ Դրեչսլեր | Մարիետա Իլսու |
1993 Տորոնտո | Նարիետա Իլսու | Սուսեն Թիեդթկե | Ինեսսա Կրավեթս |
1995 Բարսելոնա | Լյուդմիլա Գալկինա | Իրինա Մուշաիլովա | Սուսեն Տիեդթկե |
1997 Փարիզ | Ֆիոնա Մայ | Չիոմա Աջունվա | Ագաթա Կարցզմարկ |
1999 Մաեբասի | Տատյանա Կոտովա | Շանա Վիլիամս | Իվա Պրանժեվա |
2001 Լիսաբոն | Դաուն Բուռռել | Տատյանա Կոտովա | Նիուրկա Մոնթալվո |
2003 Բիրմինգհեմ | Տատյանա Կոտովա | Ինեսսա Կրավեթս | Մաուրեն Մագգի |
2004 Բուդապեշտ | Տատյանա Լեբեդեվա | Տատյանա Կոտովա | Կարոլինա Կլյուֆտ |
2006 Մոսկվա | Տատյանա Կոտովա | Տիաննա Բարտոլետա | Նաիդ Գոմես |
2008 Վալենսիա | Նաիդ Գոմես | Մաուրեն Մագգի | Իրինա Մելեշինա |
2010 Դոնա | Բրիտնեյ Ռես | Նաիդ Գոմես | Քեյլա Կոստա |
2012 Իստանբուլ | Բրիտնեյ Ռես | Յանայ Դելոչ | Շառա Պրոքտոր |
2014 Սոպոտ | Էլոյս Լեսուեր | Կատարինա Յոհանս Թոմպսոն | Իվաննա Սպանովիչ |
2016 Պորտլենդ | Բրիթնեյ Ռիս | Իվաննա Սպանովիչ | Լորաին Ուգեն |
2018 Բիրմինգհեմ | Իվաննա | Բրիթնեյ Ռես | Սոսթեն Մոգունար |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Техника прыжков в длину
- ↑ Крис Томлинсон. 2004 год. Видеозапись прыжка
- ↑ Chistyakova 7,52 RM Salto de Longitud Femenino (1988)
- ↑ Heike Drechsler 7,39 (+0,3), Zúrich 21-8-1985
- ↑ Long Jump BrianMac coaching(անգլ.)
- ↑ Техника прыжков в длину с разбега
- ↑ ««The Unbelievable Moment» Coles Phinizy, Sports Illustrated, December 23, 1968». Արխիվացված է օրիգինալից January 2, 2013-ին. Վերցված է July 10, 2020-ին.
- ↑ Игорь Тер-Ованесян «Восемь девяносто». Журнал «Юность»
- ↑ Олимпия — Колыбель Олимпийских Игр Արխիվացված 2009-02-02 Wayback Machine ссылка проверена 5 января 2009
- ↑ «Hunt turns from food to medals» Sunday Times.(անգլ.) Արխիվացված 2007-03-11 archive.today ссылка проверена 5 января 2009
- ↑ Рекорды и перфокарты // «Советский спорт» : газета. — 1980. — № 174 (10093). — С. 4.
- ↑ Прыжок в историю
- ↑ Sport heroes
- ↑ http://www.iaaf.org/records/toplists/jumps/long-jump/outdoor/women/senior Long Jump - women - senior - outdoor - All time best, Accessed August 29, 2015
Արտաքին հղումներ
խմբագրել- International Association of Athletics Federations (IAAF) — պաշտոնական կայք(անգլ.)
- World Masters Athletics(անգլ.) — официальный сайт
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հեռացատկ» հոդվածին։ |