Ռոբերտ Էմմիյան

հայ թեթև ատլետ

Ռոբերտ Ժիրայրի Էմմիյան (1965, փետրվարի 16, Գյումրի), հայազգի հայտնի հեռացատկորդ, Եվրոպայի, ԽՍՀՄ-ի ու հանրապետության բազմակի չեմպիոն, Բարի կամքի խաղերի հաղթող, Եվրոպայի ռեկորդակիր։

Ռոբերտ Էմմիյան
ռուս.՝ Роберт Жирайрович Эммиян
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 16, 1965 (57 տարեկան)
ԾննդավայրԳյումրի
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն և Flag of Armenia.svg Հայաստան
Ազգությունհայ
Մասնագիտությունթեթևատլետ, track and field coach և sports executive
ԱշխատավայրՀայաստանի Աթլետիկայի Ֆեդերացիա
Պարգևներ և
մրցանակներ
ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ
Commons-logo.svg Robert Emmiyan Վիքիպահեստում

Էմմիյանի ռեկորդը 8.86 մետր է, որը մինչև այժմ Եվրոպայի մրցույթների ռեկորդ է։ Նա այդ ցատկը կատարել է Ծաղկաձորում, 1987 թ-ի մայիսին։

ԿենսագրությունԽմբագրել

16 տարեկանում Ռոբերտ Էմմիյանը ցատկել է 7,77 մետր, ինչը իր տարիքային խմբի մեջ աշխարհի ռեկորդ է։ 1986 թվականին ավարտել է Լենինականի մանկավարժական ինստիտուտը։ Հեռացատկի ԽՍՀՄ բազմակի (1981-1988), ԽՍՀՄ ժողովուրդների 9-րդ սպարտակիադայի (1986), Եվրոպայի առաջնությունների կրկնակի (1986, 1987) չեմպիոն, աշխարհի առաջնության 2-րդ մրցանակակիր (1987)։ Եվրոպայի ռեկորդակիր (8 մ 86 սմ, 1987)։

9 տարի որպես մարզիչ է աշխատել Կատարում, այնուհետև եղել է Կատարի Օլիմպիական կոմիտեի նախագահի խորհրդական։ 2010 թվականի ապրիլից Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահն է[1]։

1988 թվականի երկրաշարժից հետո Էմմիյանը տեղափոխվեց Ֆրանսիա և այժմ բնակվում է Փարիզում։ Ունի երկու դուստր՝ Ֆիոնան և Լորենը։

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել