Մարզագնդեր (հանտելներ) - (գերմ.՝ Hantel) սպորտային մարզագործիքներ ծանրաբեռնման, մկանների ամրապնդման և օրգանիզմի ընդհանուր աշխատունակությանը նպաստող ֆիզիկական մարզանքներ իրականացնելու համար։

Վարժություններ մարզագնդերով

Կառուցվածք

խմբագրել
 
Մասնակի մարզագնդեր

Մարզագնդերը լինում են 2 տեսակի` ամբողջական և մասնակի։

Որպես կանոն դասական ամբողջական մարզագնդերն ունեն 2 գնդերի ձև, որոնք կենտրոնում միացվում են բռնակով՝ ձեռքով բռնելու համար։ Այսօր հանդիպում են ամբողջական մարզագնդեր, որոնք ունեն բռնակով միացված վեցանիստ հատվածակողմի ձև և հաճախ եզրահատված են։ Վեցանիստ ձևը մարզագնդերին թույլ չի տալիս սահել գետնով։

Մասնակի մարզագնդերը հաճախ ունենում են ոչ մեծ առանցքի տեսք, որի վրա երկու կողմից կախվում են փոխովի սկավառակների անհրաժեշտ քանակ և ամրացվում են ամրացուցիչով։ Մասնակի մարզագնդերի առանցքներն ունեն խորդուբորդություններ, որը մարզագնդերին թույլ չի տա սահել խոնավ ձեռքից։

Պատմություն

խմբագրել

Հին Հունաստան

խմբագրել
 
Հին Հունաստանում կիրառվող մարզագնդեր, Աթենքի ազգային հնագիտական թանգարան

Հին Հունաստանում մարզագնդերը, որոնք կոչվում էին հալտերես (հուն․՝ ἁλτῆρες[1], ֆր.՝ haltère) օգտագործվում էին ոչ միայն ծանրություններ բարձրացման մրցումների ժամանակ[2][3], այլև երկարությամբ ցատքի համար։

Հնդկաստան

խմբագրել

Հնդկաստանում մարզագնդերն օգտագործվում են ուժային մարզման համար ավելի քան 1000 տարի։ Դրանց տիպիկ քաշը 4-10 ֆունտի սահմաներում է (1,81437-4,53592 կգ)[4]։ 19-րդ դարում հնդկական լախտ տարածված էին Մեծ Բրիտանիայում և ԱՄՆ-ում[5][6]։

Հին Հռոմ

խմբագրել

Հին հռոմեական խճանկարների վրա հանդիպում ենք օրիորդների պատկերներ, որոնք մարզվում են մարզագնդերի միջոցով[7]։

Արևմտյան Եվրոպա

խմբագրել

Ժամանակակից ձևի մարզագնդերը տարածվեցին Անգլիայում Թյուդորների դինաստիայի ժամանակ, որտեղ դրանք օգտագործվում էին զվոնարյովա մարզման համար, այստեղից էլ ծագեց անգլիական անուն անգլ.՝ dumbbell, բառացի թարգմանությամբ` համր զանգ։

Ռուսաստան

խմբագրել

Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ մարզագնդերով վարժություններն օգտագործվում էին, որպես բուժիչ մարմնամարզության միջոց վնասվածքներից, վերքերից և վիրահատությունից հետո[8]։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. ἁλτῆρες, Henry George Liddell, Robert Scott, A Greek-English Lexicon, on Perseus Digital Library
  2. Norman Gardiner, Athletics in the Ancient World, Dover, 2002, on Google books
  3. Bill Pearl, Getting Stronger: Weight Training for Sports, Shelter, 2005, on Google books
  4. http://ejmas.com/pt/ptart_dick_0101.htm Dick's Indian-Club Exercises, 1887
  5. http://ejmas.com/pt/ptart_lewis_1101.htm Exercises with Clubs, by Dio Lewis, M.D., 1862
  6. http://ejmas.com/pt/dandfclub.html Indian Club Exercises from Athletic Sports for Boys, by Dick and Fitzgerald, 1866
  7. «Արխիվացված պատճենը» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ նոյեմբերի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.
  8. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 13-ին.