Ցիտոմեգալովիրուս
Ցիտոմեգալովիրուս[1] (լատին․՝ Cytomegalovirus, CMV), ծագումով բետահերպես (Betaherpesvirinae) վիրուսների ենթաընտանիքի հերպեսվիրուս (Herpesviridae) ընտանիքի ներկայացուցիչ։ Ներկայացուցիչներից մեկը՝ Human betaherpesvirus 5 (մարդու հերպեսվիրուս տիպ 5), ունակ է ախտահարել մարդկանց՝ հարուցելով նրանց մոտ ցիտոմեգալովիրուս։
Ցիտոմեգալովիրուս Cytomegalovirus | |
---|---|
Տեսակ | բետտահերպես (Betaherpesvirinae) վիրուսների ենթաընտանիքի հերպեսվիրուս (Herpesviridae) ընտանիքի ներկայացուցիչ |
Cytomegalovirus Վիքիպահեստում |
Գիտական անվանումը ծագում է հին հունարենից κύτος — բջիջ + μέγας — մեծ + լատին․՝ virus — թույն.
Վիրիոնի չափը 150-200 նմ է, պարփակված պատիճ իկոսաեդրիկ համաչափությամբ (T=16): Պատիճը կազմված է 162 կապսոմերով։
Բնութագիր
խմբագրելԲոլոր հերպես վիրուսները ունեն մարդու օրգանիզմում երկար գաղտնի մնալու ունակություն։
Վիրուսը ունի կապվածություն թքագեղձերի հյուսվածքի հանդեպ, որը հնարավորություն է տալիս գտնել և տեղայնացնել նրան հենց այնտեղ։ Այդ վիրուսը, ինչպես և բոլոր հերպես վիրուսները, ունեն հատկություն միշտ գտնվելու (պերսիստելու) մարդու օրգանիզմում միանգամյա վարակից հետո, որը երբեմն այնքան էլ վարակիչ չէ, քանզի դրա համար անհրաժեշտէ հաճախակի և մոտ շփում վարակակիրի հետ։
Ցիտոմեգալովիրուսը նաև շատ տարածված է բնակչության մեջ, այնուամենայնիվ մարդու օրգանիզմում սկսվում է սինթեզվել հակամարմիներ ինքնաբերաբար։ Որպես օրենք, հակամարմինները հայտնաբերվում են 10-15 % դեռահասների և 40 % 30-35 տարեկանների մոտ։
Դասակարգում
խմբագրելՎիրուսների դասակարգման համաշխարհային կոմիտեի(ICTV) 2016 թ. մայիսի տվյալներով ընտանիքը ներառում է 8 տեսակ[2].
- Aotine betaherpesvirus 1 [syn. Aotine herpesvirus 1]
- Cebine betaherpesvirus 1 [syn. Cebine herpesvirus 1]
- Cercopithecine betaherpesvirus 5 [syn. Cercopithecine herpesvirus 5]
- Human betaherpesvirus 5 typus — մարդու հերպեսվիրուս տիպ 5
- Macacine betaherpesvirus 3 [syn. Macacine herpesvirus 3]
- Panine betaherpesvirus 2 [syn. Panine herpesvirus 2]
- Papiine betaherpesvirus 3 [syn. Papiine herpesvirus 3]
- Saimiriine betaherpesvirus 4 [syn. Saimiriine herpesvirus 4]
Ցիտոմեգալովիրուսային ինֆեկցիա
խմբագրելՎարակում
խմբագրելՑիտոմեգալովիրուսով վարակումը տեղի է ունենում[3].
- Օդակաթիլային ճանապարհով, ինչպես նաև թքի միջոցով համբուրվելիս
- Սեռական ճանապարհով՝ սերմնահեղուկի և արգանդային արտադրության միջոցով
- արյան փոխներարկմամբ
- ծննդաբերության ժամանակ և պտղին մորից հղիության ժամանակ
- Մոր կաթի միջոցով երեխային կրծքով կերակրելիս
Կլինիկական դրսևորում
խմբագրել20-ից 60 օրը համարվում է ցիտոմեգալովիրուսի գաղտնի շրջան, երբ հիվանդության սուր փուլը երկարում է 2-ից 36 շաբաթ, այդ ժամանակ ի հայտ է գալիս մարմնի ջերմաստիճանի բարձրացում, ընդհանուր թունավորման նշաններ, թուլություն, սարսուռ, գլխացավ, ցավ մկաններում, բրոնխիտ։ Վիրուսի գործողության արդյունքում տեղի է ունենում օրգանիզմի իմունային համակարգի վերակառուցում՝ պատրաստ լինելով ի պատասխան հարձակմանը։ Երբեմն լինում են դեպքեր, որ օրգանիզմի ուժերը չեն բավականացնում և սուր փուլը անցնում է ավելի հանգիստ փուլի, երբ հաճախակի ի հայտ են գալիս անոթավեգետատիվ խանգարումներ, ինչպես նաև ներքին օրգանների ախտահարումներ։ Այդ դեպքում հնարավոր է հիվանդության 3 դրսևորում.
- ՍՇՎՀ (սուր շնչառական վիրուսային հիվանդություն)- այս դեպքում առկա են ՍՇՎՀ-ի բոլոր ախտանիշները՝ թուլություն, ընդհանուր անհանգստություն, շուտ հոգնածություն, փոքր-ինչ ջերմության բարձրացում, գլխացավ, քթահոսություն, թքագեղձերի մեծացում և բորբոքում, փառակալած լեզու և լնդեր, երբեմն հնարավոր է բորբոքման առկայություն նշիկներում։
- Տարածուն ձև- ցիտոմեգալովիրուսը ախտահարում է ներքին օրգանները (լյարդի հյուսվածքի, մակերիկամների, երիկամների, փայծախի, ենթաստամոքսային գեղձի բորբոքմամբ)։ Նման փոփոխությունները օրգաններում հնարավոր են դառնալ պատճառ բրոնխիտի, թոքաբորբի, որը էլ ավելի է վատացնում վիճակը և հանդիսանում է իմուն համակարգի վրա ճնշման մեծացման պատճառ։ Միևնույն ժամանակ հակաբիոտիկներով բուժումը դառնում է նվազ օգտակար, ի տարբերություն սովորական բրոնխիտի կամ թոքաբորբի։ Դրա հետ մեկտեղ հնարավոր է նկատել ծայրամասային արյան մեջ թրոմբոցիտների քանակի քչացում, աղիների պատերի վնասում։
- միզասեռական/ միզային համակարգի ախտահարում- դրսևորվում է ոչ յուրահատուկ և պարբերական բորբոքմամբ։ ինչպես և բրոնխիտի և թոքաբորբի դեպքում բորբոքումը դժվար է հակաբիոտիկով բուժել տվյալ տեղային հիվանդությունը ավանդական եղանակով։
Ինչպես նաև հղի կնոջ վարակման արդյունքում հնարավոր է պտղի մոտ առաջանա ախտաբանություն, երբ պտուղը վարակվում է ցիտոմեգալովիրուսի հայտնվելով արյան մեջ դրսից, որը հանգցնում է պտղի վիժմանը (հաճախակի պատճառներից մեկը)։ Հնարավոր է նաև վիրուսի գաղտնի ձևի ակտիվացմանը՝ վարակելով պտուղը մոր արյան միջոցով։ Վարակը հանգեցնում է կամ պտղի մահվան նախքան/ հետ ծննդաբերության ժամանակ, կամ էլ նյարդային համակարգի և գլխուղեղի ախտահարմանը, որը ի հայտ է բերում տարբեր հոգեկան և ֆիզիկական հիվանդություններ։ Հատուկ ուշադրության պետք է դարձնել ցիտոմեգալովիրուսային ինֆեկցիայով վարակված պտղին (ներերակային ցիտոմեգալովիրուսային ինֆեկցիա), նորածիններին և վաղ հասակի երեխաններին։ Կարևոր փաստ է հանդիսանում հեստացիոն շրջանի վարակը, նաև այն փաստը, արդյոք վարակը դրսևորվել է առաջին անգամ, թե տեղի է ունեցել վարակի վերաակտիվացում։ Երկրորդ դեպքում վարակակիր կամ վարակված պտղի մոտ ծանր բարդությունների զարգացումը զգալիորեն ցածր է[4]։
Ցիտոմեգալովիրուսը հանդիսանում է թաց մակուլոդիստրոֆիա[5][6][7] հարուցող գործոններից մեկը։
Ախտորոշում
խմբագրելՑիտոմեգալովիրուսն ախտորոշվում է հետևյալ մեթոդների օգնությամբ.
- վիրուսի հայտնաբերմամբ օրգանիզմից կենսաբանական հեղուկների հետազոտման հատուկ հակամարմնային իմունոֆլյուրոսցենտային մեթոդով
- ՊՇՌ (պոլիմերազ շղթայական ռեակցիա)
- ցանքս բջջային կուլտուրաներում
- յուրահատուկ հակամարմինների հայտնաբերելով արյան շիճուկում (իմունոֆերմենտային անալիզ)
Բուժում
խմբագրելՎիրուսի բուժումը ունի ընդհանուր բնութագիր, երբ անհրաժեշտ է խթանել մարդկանց իմուն համակարգը՝ դիմակայել հիվանդության զարգացման դեմ նույնիսկ վարակը կրելիս։ Հակավիրուսային թերապիայի համար օգտագործում են դեղորայքներ, որոնք արդյունավետ են տարբեր տիպի հերպես վիրուսների նկատմամբ՝ գանցիկլովիր, վալգանցիկլովիր, վալացիկլովիր։ Ինչպես նաև հակաբիոտիկներով բուժումը կապված հիվանդության կոմպլեքս հակավիրուսային և ընդհանուր կազդուրիչ բուժման հետ, հնարավորություն է տալիս բուժել և դուրս բերել վիրուսին գաղտնի (պասիվ) ձևի, երբ վիրուսի գործունեությունը կառավարվում է մարդու իմուն համակարգի կողմից։
Գենոթերապիա
խմբագրելԽոստումնալից արդյունքներեն գրանցվել մարդու Vero գծի բջիջների բուժման գործընթացում, ինչպես նաև կենդանիների հերպես վիրուս տիպ 1 (Հասարակ հերպես վիրուս HSV-1), տիպ 4 (Էպշտեյն — Բարրի վիրուս, EBV) և տիպ 5 (մարդու ցիտոմեգալովիրուս, HCMV) CRISPR/Cas9 մեթոդով։ Նրանց ԴՆԹ-ի որոշ հատվածների նկատմամբ ստեղծվել են ՌՆԹ կառավարող մոլեկուլներ, որոնց շնորհիվ Cas9 նուկլեազները ունակ են ճանաչել դրանք տիրոջ օրգանիզմում և հեռացնել։ Փորձերը ցույց են տվել, որ վիրուսային ԴՆԹ-ի հատվածի կտրվածքը մոտ կեսով նվազեցնում է վարակված բջիջների քանակը, իսկ երկու կտրվածքները հանգեցնում են վիրուսների գրեթե լիակատար հեռացմանը[8][9]։
Կանխարգելում
խմբագրելՑիտոմեգալովիրուսային ինֆեկցիան հատկապես վտանգավոր է պտղի համար վարակի վաղ շրջանում, այդ պատճառով պատվաստման աշխատանքները ուղղված են նախ և առաջ հղի կանանց պաշտպանությանը[10]։
Ըստ 2009թ.-ի տվյալների, պատվաստման արդյունավետությունը 50%-ից ոչ ավել է, այսինքն՝ պատվաստվածների կեսը հետագայում վարակվել է ցիտոմեգալովիրուսով[11]։
Համաճարակաբանություն
խմբագրելՄարդու ցիտոմեգալովիրուսը HCMV հայտնաբերվել է աշխարհի գրեթե բոլոր մասերում և տարածած է բոլոր սոցիալ-տնտեսական խմբերում, Ամերիկայի Միացիալ Նահանգների բնակչության գրեթե 50—80 տոկոսը վարակված է նրանցով, ինչը ապացուցվում է բնակչության մեծամասնության մոտ հայտնաբերված հակամարմիններով։
Շճաբանական տեստերի արդյունքներով 58,9 % 6 տարեկան և բարձր անձինք վարակված են ցիտոմեգալովիրուսով։ Իսկ 80 և ավելի բարձր տարիքի մարդկանց 90,8 % -ն է շճադրական[12]։
Մարդու ցիտոմեգալովիրուսը առավել տարածված է զարգացող և ցածր սոցիալ-տնտեսական երկրներում և հանդիսանում է բնածին արատներով ծնելիության ամենատարածված պատճառը։
Օգտագործում
խմբագրելՑիտոմեգալովիրուսի հետազոտությունը օգտագործվում է գենային ինժիներիայում[13]։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Атлас по медицинской микробиологии, вирусологии и иммунологии : Учебное пособие для студентов медицинских вузов / Под ред. А. А. Воробьёва, А. С. Быкова. — М. : Медицинское информационное агентство, 2003. — С. 111. — ISBN 5-89481-136-8.
- ↑ Վիրուսների տաքսոնոմիան Վիրուսներ տաքսոնոմիայի միջազգային կոմիտետի կայքում:(Ստուգված է 27 Հունիսի 2016).
- ↑ Koichi Yamanishi; Arvin, Ann M.; Gabriella Campadelli-Fiume; Edward Mocarski; Moore, Patrick; Roizman, Bernard; Whitley, Richard Human herpesviruses: biology, therapy, and immunoprophylaxis. — Cambridge, UK: Cambridge University Press, 2007. — ISBN 0-521-82714-0
- ↑ Jean-Philippe Belzilea, Thomas J. Starka, Gene W. Yeoa and Deborah H. Spector, Human Cytomegalovirus Infection of Human Embryonic Stem Cell-Derived Primitive Neural Stem Cells is Restricted at Several Steps but Leads to the Persistence of Viral DNA.(չաշխատող հղում)
- ↑ «Возрастное поражение сетчатки связали с вирусной инфекцией» (ռուսերեն). medportal.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 16-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 12-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ «Type of viral infection of eye associated with disease causing blindness in the elderly» (անգլերեն). EurekAlert!. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 16-ին. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 16-ին.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ «Macrophage Activation Associated with Chronic Murine Cytomegalovirus Infection Results in More Severe Experimental Choroidal Neovascularization» (անգլերեն). PLOS Pathogens.
{{cite web}}
: External link in
(օգնություն)|publisher=
- ↑ van Diemen F. R., Kruse E. M., Hooykaas M. J., Bruggeling C. E., Schürch A. C., van Ham P. M., Imhof S. M., Nijhuis M., Wiertz E. J., Lebbink R. J. CRISPR/Cas9-Mediated Genome Editing of Herpesviruses Limits Productive and Latent Infections. (англ.) // PLoS pathogens. — 2016. — Vol. 12, no. 6. — P. e1005701. — doi:10.1371/journal.ppat.1005701. — PMID 27362483
- ↑ Роман Фишман (2016 թ․ հուլիսի 1). «Биологи научились очищать клетки от герпесвирусов» (ռուսերեն). nplus1.ru. Վերցված է 2016 թ․ հուլիսի 4-ին.
- ↑ Schleiss M.R. Comparison of vaccine strategies against congenital CMV infection in the guinea pig model(անգլ.) // J. Clin. Virol. : journal. — 2008. — Т. 41. — № 3. — С. 224—230. — — PMID 18060834.
- ↑ Pass R.F., Zhang C., Evans A., et al Vaccine prevention of maternal cytomegalovirus infection(անգլ.) // N Engl J Med : journal. — 2009. — Т. 360. — № 12. — С. 1191—1199. — — PMID 19297572.
- ↑ Staras S.A., Dollard S.C., Radford K.W., Flanders W.D., Pass R.F., Cannon M.J. Seroprevalence of cytomegalovirus infection in the United States, 1988–1994(անգլ.) // Clin. Infect. Dis. : journal. — 2006. — Т. 43. — № 9. — С. 1143—1151. — — PMID 17029132.
- ↑ Kendall Morgan for Addgene Blog. Apr 3, 2014 Plasmids 101: The Promoter Region – Let's Go!
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցիտոմեգալովիրուս» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ցիտոմեգալովիրուս» հոդվածին։ |