Կարմրախտ, հայտնի նաև «Գերմանական կարմրուկ» կամ «Երեքօրյա կարմրուկ» անվանմամբ[1], վարակիչ հիվանդություն, հարուցիչ՝ ռուբելա վիրուս[2]։ Այս հիվանդությունն հիմնականում ընթանում է թեթև և մարդկանց գերակշիռ մասը չի նկատում, որ վարակվել է[3][4]։ Ցանավորումը սկսվում է վարակվելուց հետո 2 շաբաթ անց և տևում է 3 օր[3]։ Այն սկսվում է սովորաբար դեմքից և այնուհետև տարածվում մարմնի մնացած հատվածներ[3]։ Երբեմն ցանը ուղեկցվում է քորով, բայց ոչ այնքան արտահայտված, որքան կարմրուկի ժամանակ[3]։ Ավշային հանգույցները մեծանում են և կարող է պահպանվել մի քանի շաբաթ[3]։ Կարող է դիտվել ջերմության բարձրացում, կոկորդի ցավ և թուլություն[3][5]։ Մեծահասակների մոտ ցավը հաճախ տեղակայվում է հոդերում[3]։ Բարդություններն են՝ արյունահոսություն, ամորձիների ցավ և նյարդաբորբ[3]։ Հղիության սկզբնական շրջանում վարակը կարող է հանգեցնել վիժման կամ երեխան կարող է ծնվել բնածին կարմրախտով[2]։ Բնածին կարմրախտի ժամանակ կարող է ախտահարվել տեսողությունը՝ կատարակտ (աչքի ոսպնյակի մթագնում), լսողությունը, սիրտը և ուղեղը[2]։ Բարդություններն ավելի հազվադեպ են հանդիպում հղության 20 շաբաթականից հետո վարակվելու դեպքում[2]։

Կարմրախտ
Տեսակվարակիչ հիվանդություն, notifiable disease?, հիվանդության կարգ և ախտանիշ կամ նշան
ՊատճառRubella virus?
Փոխանցման ձևօդակաթիլային փոխանցում
Հիվանդության ախտանշաններՊապուլա, տենդ, կոկորդի ցավ և հոգնածություն
ՀետևանքՈսպնյակի մթագնում և Forchheimer spots?
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն և Նեոնատոլոգիա
Բուժումsupportive care?
 Rubella Վիքիպահեստում

Կարմրախտը փոխանցվում է հիվանդ մարդուց օդակաթիլային եղանակով՝ հազի միջոցով[2][6]։ Հիվանդ մարդը սկսում է արտազատել վիրուսը ցանավորումից 5-7 օր առաջ և մնում է վարակիչ 5-7 օրվա ընթացքում ցանավորման շրջանից հետո[3]։ Բնածին կարմրախտով ծնված երեխաները կարող են վիրուսը արտազատել ավելի քան մեկ տարի[3]։ Կարմրախտով հիվանդանում են միայն մարդիկ[2]։ Միջատները հիվանդությունը չեն փոխանցում[3]։ Հիվանդանալուց հետո մարդիկ ձեռք են բերում կայուն իմունիտետ[2]։ Գոյություն ունեն ախտորոշման թեստեր, որոնց միջոցով կարող են ստուգել իմունիտետի (անընկալունակություն) առկայությունը[2]։ Ախտորոշումն հաստատվում է, եթե վիրուսը հայտնաբերվում է հիվանդի արյան մեջ, մեզում կամ կոկորդում[3]։ Արյան մեջ հակամարմինների հայտնաբերումը ունի ախտորոշիչ նշանակություն[3]։

Կարմրախտը կարելի է կանխարգելել պատվաստումների միջոցով, որի էֆեկտիվությունը 95% է[2]։ Պատվաստանյութը հայտնի է ԿԿԽ (կարմրուկ, կարմրախտ, խոզուկ) անվանմամբ[3]։ Երբ պատվաստվում են բնակչության 80%-ից քիչ, ապա այն ժամանակ երբ կանայք հասնում են վերարտադրողական տարիքի և չունեն հակամարմիններ ռուբելայի նկատմամբ՝ չեն պատվաստվել կամ չեն հիվանդացել, այդ ժամանակ մեծանում է ռիսկը Բնածին կարմրախտային համախտանիշի զարգացման[2]։ Կարմրախտի համար յուրահատուկ բուժում գոյություն չունի[5]։

Կարմրախտը տարածված հիվանդություն է, որը հանդիպում է աշխարհի բոլոր երկրներում[5]։ Ամեն տարի գրանցվում է մոտ 100 000 դեպք բնածին կարմրախտային համախտանիշի[2]։ Պատվաստումներից հետո հիվանդացության մակարդակը զգալի նվազել է[4][5]։ Աշխարհում ներկայումս շարունակվում են աշխատանքները հիվանդության վերացման ուղղությամբ[2]։ 2015 թվականի ապրիլին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ Հյուսիսային և Հարավային Ամերիկայում կարմրախտի դեպք չի արձանագրվել[7][8]։ Կարմրախտ անվանումը ծագել է լատիներենից և թարգմանաբար նշանակում է «փոքր կարմիր»[3]։ Այն առաջին անգամ նկարագրվել է գերմանացի գիտնականների կողմից 1814 թվականին և ստացել է "Գերմանական կարմրուկ" անվանումը[3]։

Նշաններ և ախտանիշներ խմբագրել

 
Կարմրախտին բնորոշ բծավոր (մակուլոպապուլոզ) ցան[9]

Կարմրախտը ունի գրիպին բնորոշ ախտանշաններ, յուրահատուկ ախտանշանը ցանն է (էկզանթեման), որը սկսվում է դեմքի շրջանից այնուհետև տարածվում մարմնի և վերջույթների վրա, սովորաբար ցանը տևում է 3 օր (այդ պատճառով են այն հաճախ անվանում Երեքօրյա կարմրուկ)։ Դեմքի ցանավորումը հաճախ անցնում է այն ժամանակ, երբ այն տարածվում է մարմնի այլ մասեր։ Այլ ախտանշաններն են՝ ջերմության բարձրացումը, ավշային հանգույցների մեծացումը (ենթածոծրակային և հետին պարանոցային), հոդացավերը, գլխացավը և շաղկապենաբորբը (կոնյուկտիվիտ)[10]։

Ավշային հանգույցների մեծացումը կարող է պահպանվել մի քանի շաբաթ։ Ջերմությունը հաճախ բարձրանում է 38 °C (100.4 °F) և ավելի։ "Գերմանական կարմրուկ"-ի ցանը հաճախ վարդագույն է կամ բաց կարմիր։ Ցանը վերանում է մի քանի օրվա ընթացքում և հետք չի թողնում։ Երբ ցանն անցնում է, մաշկի վրա կարող է դիտվել թեփոտում, այն վայրերում որտեղ եղել է ցանային տարր։ Ֆորչեյմերի նշանը հանդիպում է հիվանդության 20% դեպքերում և բնորոշվում է փոքր, կարմիր հանգույցիկների (պապուլա) առկայություն փափուկ քիմքին[11]։

Կարմրախտով կարող է հիվանդանալ ցանկացած անձ, ցանկացած տարիքում։ Մեծ տարիքով կանայք հակված են հոդաբորբերի և հոդացավերի[12]։

Երեխաների մոտ կարմրախտի ախտանշանները պահպանվում են հիմնականում 2 օր։ Դրանք են[13]՝

  • ցանավորումը սկսում է դեմքի շրջանից այնուհետև տարածվում է մարմնի և վերջույթների վրա
  • դիտվում է ջերմության բարձրացում 38.3 °C (101 °F) և ավելի
  • հետին պարանոցային ավշահանգույցների մեծացում[14]

Մեծահասակների և տարեցների մոտ կարող է դիտվել նաև լրացուցիչ ախտանշաններ[13]՝

  • գեղձերի այտուց
  • ռինիտ (մրսածության ախտանշաններ)
  • հոդացավեր (հատկապես հանդիպում է երիտասարդ կանանց շրջանում)

Ծանր բարդություններն են՝

  • ուղեղի բորբոքում (էնցեֆալիտ)[12]
  • թրոմբոցիտոպենիա (թրոմբոցիտների քանակի նվազում արյան մեջ)
  • ականջի վարակ[15]

Ռինիտը կարմրախտի ժամանակ կարող է բարդանալ թոքաբորբով (առաջնային վիրուսային թոքաբորբ կամ երկրորդային բակտերիալ թոքաբորբ) և բրոնխիտներ (առաջնային վիրուսային բրոնխիտ կամ երկրորդային բակտերիալ բրոնխիտ)[16]։

Բնածին կարմրախտային համախտանիշ խմբագրել

 
Կատարակտա՝ բնածին կարմրախտային համախտանիշի ժամանակ

Կարմրախտը նորածինների մոտ կարող է առաջացնել բնածին կարմրախտային համախտանիշ, որը հանդիսանում է կարմրախտի ամենածանր բարդությունը։ Կարմրախտի վիրուսով ներարգանդային վարակման արդյունքում զարգացող Բնածին կարմրախտային համախտանիշը ներառում է սրտային, ուղեղային, ակնային և լսողական թերություններ[17]։ Դիտվող բարդություններն են՝ վիժում, նորածին՝ ծնված ցածր քաշով, նորածնային թրոմբոցիտոպենիա, սակավարյունություն և հեպատիտ։ Օրգանոգենեզի խանգարման և ծանր արատների առաջացման ռիսկը մեծանում է հղիության առաջին եռամսյակում կարմրախտով հիվանդանալիս։ Բնածին կարմրախտային համախտանիշը հիմնական խթանն է հանդիսացել կարմրախտի դեմ պատվաստանյութ ստեղծելու համար[18]։

Շատ մայրեր, երբ նրանք հիվանդացել են կարմրախտով հղիության առաջին վտանգավոր եռամսյակում վիժել են իրենց երեխային կամ երեխան ծնվել է մահացած։ Երբ պտուղը կենդանի է մնում, նա կարող է ծնվել ծանր սրտային արատով (բաց զարկերակային ծորանը ամենահաճախ հանդիպողն արատն է), երեխայի մոտ կարող է դիտվել նաև՝ կուրություն, խլություն կամ կյանքի համար վտանգավոր այլ օրգան համակարգերի հիվանդություններ։ Մաշկային դրսևորումները անվանվում է "հապալասային կեքսի վնասվածք"[18]։ Կարմրախտը մտնում է շուրջծնական վարակների շարքում՝ TORCH համախտանիշ (Т՝ տոքսոպլազմոզ, О՝ այլ վարակներ, R ՝ կարմրախտ, C՝ ցիտոմեգալովիրուս, H՝ հասարակ հերպես վիրուս

Ամեն տարի գրանցվում է այս համախտանիշի 100,000 դեպք[2]։

Պատճառագիտություն խմբագրել

 
Ռուբելա վիրուսը էլեկտրոնային մանրադիտակով

Կարմրախտի հարուցիչը պատկանում է Տոգավիրիդե ընտանիքին, Ռուբիվիրուս ցեղին, վիրիոնի գենոմում պարունակում է միաթել ՌՆԹ կապսիդը[19]։ Վիրուսը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով և ներթափանցում քիթ-ըմպանային հատված և ավշային հանգույցներ։ Վարակվելուց 5-7 օր անց վիրուսը հայտնվում է հիվանդի արյան մեջ և տարածվում ամբողջ օրգանիզմով։ Վիրուսն ունի տերատոգեն (հրեշածին) ազդեցություն և կարող է թափանցել պլացենտայով և ախտահարել պտղին, որտեղ այն ախտահարում և ոչնչացնում է զարգացող բջիջներին[10]։ Հիվանդը վարակիչ է կլինիկական առաջին ախտանիշների դրսևորումից 1 շաբաթ առաջ (գաղտնի շրջան) և դրանից 1 շաբաթ հետո։

Հիվանդության նկատմամբ բարձր զգայունությունը կարող է փոխանցվել ժառանգաբար, դրա մասին են վկայում այն փաստերը, որ HLA-A1-ը կամ տարածված հապլոտիպերի վրա A1-ը շրջապատող գործոնները կապված են վիրուսային վարակի կամ հիվանդության ինքնալավացման բացակայության հետ[20][21]։

Ախտորոշում խմբագրել

Ռուբելա վիրուսի հանդեպ յուրահատուկ հակամարմիններ՝ IgM հայտնաբերվում է այն մարդկանց շրջանում, ովքեր վերջերս հիվանդացել են կարմրախտով։ Այդ հակամարմինները պահպանվում են մոտ մեկ տարի։ Թեստի դրական արդյունքները պետք է մեկնաբանել զգուշությամբ[22]։ Այս հակամարմինների հայտնաբերումը և այնուհետև կլինիկական ախտանշանների դրսևորումը հաստատում է ախտորոշումը[23]։

Կանխարգելում խմբագրել

Յուրահատուկ կանխարգելման համար ներկայումս կիրառվում է կենդանի թուլացված պատվաստանյութ՝ համակցված կարմրուկի և էպիդեմիկ պարօտիտի պատվաստանյութի հետ։ Երկու կենդանի ատենուացված պատվաստանյութ՝ RA 27/3 և Ցենդհելի շտամը, արդյունավետ են եղել մեծահասակների հիվանդության կանխարգելման գործում։ Այնուամենայնիվ Մեծ Բրիտանիայում համատարած պատվաստումները նախահասունացման շրջանում գտնվող աղջիկների շրջանում էապես չնվազեցրեցին բնածին կարմրախտային համախտանիշի դեպքերի թիվը[24]։

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) խորհուրդ է տալիս ԿԿԽ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստանալ 12-18 ամսական հասակում, երկրորդ դեղաչափը՝ 36 ամիս անց։ Հղի կանայք հղիության վաղ շրջանում սովորաբար ստուգվում են ռուբելայի հանդեպ անընկալունակության առկայության կամ բացակայության հաստատման համար։ Այն կանայք, որոնց մոտ հայտնաբերվում է բարձր զգայունություն կարմախտի հանդեպ չեն պատվաստվում հղիության ընթացքում, քանի որ պատվաստանյութը պարունակում է կենդանի վիրուս[25]։

Իմունացման ծրագիրը բավականին հաջողված է։ Կուբան հայտարարեց, որ հիվանդությունը վերացել է 1990 թվականին, 2004 թվականին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը հայտարարեց, որ սույն թվականից կարմրախտի և բնածին կարմրախտային համախտանիշի դեպքեր չեն գրանցվել ԱՄՆ-ում[26][27]։ 2018 թվականին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարեց, որ Ավստրալիան հանդիսանում է կարմրախտից ազատ երկիր[28]։

ԱՄՆ-ն առաջարկում է կատարել սկրինինգ կարմրախտի նկատմամբ զգայունությունը որոշելու համար մինչև վերարտադրողական տարիքում գտնվող աղջիկների շրջանում, որպեսզի նվազեցվի Բնածին կարմրախտային համախտանիշի գրանցման դեպքերի թիվ[29]։ Խորհուրդ է տրվում, որ վերարտադրողական տարիքի բոլոր ոչ հղի կանայք պատվաստվեն կարմրախտի դեմ[29]։ Հաշվի առնելով հնարավոր տերատոգեն ազդեցությունը խորհուրդ չի տրվում պատվաստվել հղիության ընթացքում[29]։ Փոխարենը, կարմրախտի նկատմամբ բարձր զգայունություն ունեցող հղի կանայք պետք է հնարավորինս շուտ պատվաստվեն հետծննդաբերական շրջանում[29]։

Բուժում խմբագրել

Կարմրախտի համար յուրահատուկ բուժում գոյություն չունի, բուժումը հիմնականում սիմպտոմատիկ է։ Նորածինների բուժումը ուղղված է բարդությունները կանխարգելելու։ Սրտի արատը և կատարակտան շտկվում է վիրահատական բուժման եղանակով[12][30]։

Բնածին ակնային կարմրախտային համախտանիշի վարումը նման է տարիքային մակուլյար դեգեներացիայի վարմանը, ներառյալ խորհրդատվությունը, մշտական հսկողությունը և անհրաժեշտության դեպքում տեսողական սարքերի օգտագործումը[31]։

Ելք խմբագրել

Երեխաների և մեծահասակների շրջանում կարմրախտը հիմնականում թեթև ընթացք ունի, ինքնալավացող է, կարող է ընթանալ առանց ախտանիշների դրսևորման։ Բնածին կարմրախտով ծնված նորածինների մոտ ելքը անբարենպաստ է[32]։

Համաճարակաբանություն խմբագրել

Կարմրախտը տարածված է ամբողջ աշխարհով։ Հիվանդության պիկը գրանցվում է գարնան ամիսներին՝ բարեխառն կլիմա ունեցող երկրներում։ Մինչև պատվաստանյութի հայտնաբերվելը 1969 թվականին ամեն 6-9 տարին մեկ ԱՄՆ-ում գրանցվում էին հիվանդության բռնկումներ, 3-5 տարին մեկ Եվրոպայում հիմնականում 5-9 տարեկան երեխաների շրջանում[33]։ Պատվաստանյութի հայտնաբերումից հետո սկսեց հիվանդության դեպքերի թիվը նվազել։

Պատվաստանյութը հանգեցրեց վարակի տարածման նվազման, որի շնորհիվ ԱՄՆ-ում 2009 թվականի փետրվարից հիվանդության դեպք չի արձանագրվել[34]։ Սակայն խորհուրդ է տրվում շարունակել կանոնավոր ստանալ պատվաստումները, քանի որ հիվանդացության դեպքեր կրկին կարող են գրանցվել այլ երկրներից վիրուսի տարածման պայմաններում և եթե պատվաստման մակարդակը նվազի Հյուսիսային և Հարավային Ամերիկայում[35]։1962-1965 թվականներին ԱՄն-ում գրանցված համաճարակի ժամանակ գրանցվել է 30 000 մեռելածնության դեմք և 20 000 երեխա ծնվել է Բնածին կարմրախտային համախտանիշով[36][37]։ Կանոնավոր, մասայական իմունիզացիան շատ մեծ դեր ունի համաճարակների դեմ պայքարի գործում[38]։

Մեծ Բրիտանիայում կան մեծ թվով տղամարդիկ, որոնք զգայուն են ռուբելայի հանդեպ, բայց չեն ստացել հակակարմրախտային պատվաստանյութը։ 1993 թվականին Մեծ Բրիտանիայում գրանցվել է կարմրուկի բռնկում երիտասարդների շրջանում և 1996 թվականին վարակը տարածվել է նաև հղիների շրջանում, որոնցից շատերը եղել են էմիգրանտներ, որոնք զգայուն են եղել ռուբելայի նկատմամբ։ Բռնկումերը շարունակվում են գրանցվել զարգացող երկրներում, որտեղ պատվաստանյութը դեռևս այդքան էլ հասանելի չէ[39]։

Ճապոնիայում 2012 թվականի հոկտեմբերի 15-ից մինչև 2014 թվականի մարտի 2-ը կարմրախտի համաճարակի ժամանակ 15 000 հիվանդացության և 43 բնածին կարմրախտային համախտանիշի դեպք է գրանցվել։ Հատկապես հիվանդացությունը գրանցվել է 31-51 տարեկան տղամարդկանց և 24-34 տարեկան երիտասարդների շրջանում[40]։

Պատմություն խմբագրել

Ռուբելան առաջին անգամ նկարագրվել է տասնութերորդ դարի կեսերին։ Ֆրիդրիխ Հոֆմանը առաջինը 1740 թվականին տվեց կարմրախտի կլինիկական նկարագիրը[41], որը հաստատվեց 1752 թվականին Բերգենի և 1758 թվականին Օռլովի կողմից[42]։

1814 թվականին Գեորգ դե Մաթոն առաջարկեց տարանջատել կարմրախտը կարմրուկից և քութեշից։ Բոլոր այդ բժիշկները եղել են գերմանացիներ, այդ պատճառով հիվանդությունը անվանվեց Rötheln (գերմաներենից թարգմանաբար նշանակում է կարմրախտ), այստեղից էլ եկել է ընդհանուր անվանումը «Գերմանական կարմրուկ»[43]։ Անգլիացի վիրաբույժ Հենրի Վեյլը նկարագրեց հիվանդության բռնկման մասին Հնդկաստանում։1866 թվականին նա առաջարկեց կարմրախտ անվանումը (լատիներեն բառից, որը նշանակում է "փոքր կարմիր")[41][44][45][46]։

Այն պաշտոնապես ճանաչվեց որպես առանձին հիվանդություն 1881 թվականին Լոնդոնի Բժշկության միջազգային կոնգրեսում[47]։ 1914 թվականին Ալֆրեդ Ֆաբիան Հեսը նկատեց, որ կարմրախտը հարուցված է վիրուսով, որը նա հայտնաբերել է կապիկների հետ աշխատելու ժամանակ[48]։

1940 թվականին Ավստրալիայում գրանցվեց կարմրախտի էպիդեմիա։ Ակնաբույժ Նորման Մակալիստեր Գրեգը հայտնաբերել է 78 բնածին կատարակտայի դեպք, որից 68-ը ծնված են եղել այն մայրերից, որոնք հղիության ընթացքում հիվանդացել են կարմրախտով[44][45]։ Գրեգը 1941 թվականին հրապարակեց հաշիվ «Բնածին կատարակտան գերմանական կարմրուկով հիվանդ մայրերից ծնված երեխաների մոտ», նա նկարագրեց մի շարք խնդիրների մասին, որոնցից մեկը հիմա հայտնի է Բնածին կարմրախտային համախտանիշ անվամբ և նկատեց որքան հղիության վաղ շրջանում է հիվանդացել մայրը, այնքան արդյունքը վատ է եղել։ Քանի դեռ պատվաստանյութը հասանելի չէր, որոշ հայտնի ամսագրեր կազմակերպեցին վարակված երեխաների համար «գերմանական կարմրուկի խնջույքներ» միջոցառումը, որպեսզի վարակվեն նաև այլ երեխաներ (հատկապես աղջիկները), որպեսզի նրանք ձեռք բերեն կայուն իմունիտետ հիվանդության նկատմամբ և խուսափեն հետագայում հղիության ընթացքում վարակվելուց[49]։ Վիրուսը մեկուսացվել է հյուսվածքային կուլտուրայից 1962 թվականին Փոլ Դուգլասի և Թոմաս Վելլերի կողմից[44][46]։

1962 և 1965 թվականներին գրանցվեց հիվանդության բռնկում, որը սկսվեց Եվրոպայից և տարածվեց դեպի ԱՄՆ[46]։ 1964-1965 թվականներին կարմրախտով հիվանդացել է 12,5 միլիոն մարդ։ Դա հանգեցրեց 11 000 վիժման կամ բժկական ցուցումով հղիության ընդհատման և 20 000 Բնածին կարմրախտային համախտանիշի առաջացման։ Նրանցից 2 100 նորածին մահացել է, 12 000 եղել են խուլ, 3 580՝ կույր և 1 800՝ մտավոր հետամնաց։ Միայն Նյու Յորքում բնածին կարմրախտային համախտանիշը դիտվել է բոլոր ծնվածների 1%-ի մոտ[50][51]։ 1969 թվականին հնարավորություն եղավ թույլտվություն ստանալ ստեղծելու կենդանի ատենուացված պատվաստանյութ[45]։ 1970 թվականին ստեղծվեց եռավալենտ կենդանի թուլացված պատվաստանյութ (ԿԿԽ)՝ կարմրուկ, կարմրախտ և էպիդեմիկ պարօտիտ[46]։

2006 թվականից Ամերիկայում կարմրախտի հաստատված դեպքերի թիվը նվազել տարեկան 3000-ից։ Այնուամենայնիվ, 2007 թվականին Արգենտինայում, Բրազիլիայում և Չիլիում գրանցվեց հիվանդության 13 000 դեպք[7]։

2014 թվականի հունվարի 22-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Պանամերիկյան առողջապահական կազմակերպությունը հայտարարեց և հավաստագրեց Կոլումբիան առաջին լատինամերիկյան կարմրախտից ազատ երկիր[52][53]։ 2015 թվականի ապրիլի 29-ին Հյուսիսային և Հարավային Ամերիկան դարձան ԱՀԿ-ի առաջին տարածաշրջանը, որը պաշտոնապես վերացրեց հիվանդությունը իր տարածաշրջանից։ Վերջին ոչ բերովի դեպքերը գրանցվել է 2009 թվականին Արգենտինայում և Բրազիլիայում։ Պանամերիկյան առողջապահական կազմակերպության տնօրենը նշել է. «Կարմրախտի դեմ պայքարը տևել է ավելի քան 15 տարի, սակայն այն 21-րդ դարի ամենակարևոր պանամերիկյան առողջապահական ազմակերպության նվաճումներից մեկը է»[54]։ Հռչակագիրն ընդունվել է 165 միլիոն առողջապահական գրառումից հետո և գենետիկորեն հաստատեց, որ բոլոր վերջին դեպքերը հարուցված են եղել վիրուսի հայտնի շտամերով։ Կարմրախտը դեռևս տարածված է աշխարհի որոշ շրջաններում և Սուզան Ռեֆը կարմրախտի դեմ պայքարի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրենը հայտարարեց, որ չկա ոչ մի շանս, որ 2020 թվականին կարմրախտը ամբողջ աշխարհում կվերանա[7]։ Կարմրախտը համարվում է երրորդ հիվանդությունը, որը կվերանա արևմտյան կիսագնդից պատվաստման միջոցով բնական ծաղկից և պոլիոմիելիտից հետո[7][8]։

Ստուգաբանություն խմբագրել

Ռուբելա անվանումը հաճախ շփոթում են ռուբեոլայի հետ, դա անգլիախոս երկրներում կարմրուկի այլընտրանքային անունն է հանդիսանում, սակայն հիվանդությունները կապված չեն միմյանց հետ[55][56]։ Եվրոպական որոշ այլ լեզուներով, օր․ իսպաներենով ռուբելան և ռուբեոլան հոմանիշներ են և ռուբեոլան չի հանդիսանում կարմրուկի այլընտրանքային անվանում[57]։ Իսպաներենում "rubeola" ասելով հասկանում են կարմրախտ, իսկ "sarampión" ասելով՝ կարմրուկ։

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Neighbors, M; Tannehill-Jones, R (2010). «Childhood diseases and disorders». Human diseases (3rd ed.). Clifton Park, New York: Delmar, Cengage Learning. էջեր 457–79. ISBN 978-1-4354-2751-8.
  2. 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 2,11 2,12 Lambert, N; Strebel, P; Orenstein, W; Icenogle, J; Poland, GA (2015 թ․ հունվարի 7). «Rubella». Lancet. 385 (9984): 2297–307. doi:10.1016/S0140-6736(14)60539-0. PMC 4514442. PMID 25576992.
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 3,13 3,14 3,15 Atkinson, William (2011). Epidemiology and Prevention of Vaccine-Preventable Diseases (12 ed.). Public Health Foundation. էջեր 301–323. ISBN 9780983263135. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2017 թ․ մայիսի 5-ին.
  4. 4,0 4,1 «Rubella vaccines: WHO position paper» (PDF). Wkly Epidemiol Rec. 86 (29): 301–16. 2011 թ․ հուլիսի 15. PMID 21766537. Արխիվացված (PDF) օրիգինալից 2015 թ․ հունիսի 5-ին.
  5. 5,0 5,1 5,2 5,3 Huong McLean (2014). «3 Infectious Diseases Related To Travel». CDC health information for international travel 2014 : the yellow book. ISBN 9780199948499. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 24-ին.
  6. «Rubella (German Measles, Three-Day Measles)». cdc.gov. 2014 թ․ դեկտեմբերի 17. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Donald G. McNeil Jr. (2015 թ․ ապրիլի 29). «Rubella Has Been Eliminated From the Americas, Health Officials Say». The New York Times. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
  8. 8,0 8,1 «Americas region is declared the world's first to eliminate rubella». PAHO. 2015 թ․ ապրիլի 29. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 6-ին.
  9. «Public Health Image Library (PHIL)». Center for Disease Control and Prevention. 1966. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 24-ին.
  10. 10,0 10,1 Edlich RF, Winters KL, Long WB, Gubler KD (2005). «Rubella and congenital rubella (German measles)». J Long Term Eff Med Implants. 15 (3): 319–28. doi:10.1615/JLongTermEffMedImplants.v15.i3.80. PMID 16022642.
  11. Robert Kliegman, Waldo E. Nelson, Hal B. Jenson, Karen J. Marcdante, M.D., Richard E. Behrman. Nelson Essentials of Pediatrics, page 467. Elsevier Health Sciences, 2006. 978-1-4160-0159-1.
  12. 12,0 12,1 12,2 Kasper, Dennis L.; Fauci, Anthony S.; Hauser, Stephen L.; Longo, Dan L.; Larry Jameson, J.; Loscalzo, Joseph (2018 թ․ փետրվարի 6). «Rubella (German Measles)». Harrison's principles of internal medicine. Jameson, J. Larry,, Kasper, Dennis L.,, Fauci, Anthony S., 1940-, Hauser, Stephen L.,, Longo, Dan L. (Dan Louis), 1949-, Loscalzo, Joseph (Twentieth ed.). New York. ISBN 9781259644047. OCLC 990065894.
  13. 13,0 13,1 Marissa Selner; Winnie Yu (2012 թ․ հուլիսի 25). «German Measles (Rubella)». Healthline. {{cite web}}: Missing or empty |url= (օգնություն)
  14. «Rubella (German Measles)». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 6-ին.
  15. «Rubella: Complications». Diseases and Conditions. Mayo Foundation for Medical Education and Research. 2015 թ․ մայիսի 13. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 18-ին.
  16. Michael, M. (1908). «Rubella: Report of Epidemic of Eighty Cases». In Treat, E.B. (ed.). Archives of Pediatrics. էջ 604. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 25-ին.
  17. Atreya CD, Mohan KV, Kulkarni S (2004). «Rubella virus and birth defects: molecular insights into the viral teratogenesis at the cellular level». Birth Defects Res. Part a Clin. Mol. Teratol. 70 (7): 431–7. doi:10.1002/bdra.20045. PMID 15259032.
  18. 18,0 18,1 De Santis M, Cavaliere AF, Straface G, Caruso A (2006). «Rubella infection in pregnancy». Reprod. Toxicol. 21 (4): 390–8. doi:10.1016/j.reprotox.2005.01.014. PMID 16580940.
  19. Frey TK (1994). Molecular biology of rubella virus. Advances in Virus Research. Vol. 44. էջեր 69–160. doi:10.1016/S0065-3527(08)60328-0. ISBN 9780120398447. PMID 7817880. {{cite book}}: |journal= ignored (օգնություն)
  20. Forrest JM, Turnbull FM, Sholler GF, և այլք: (2002). «Gregg's congenital rubella patients 60 years later». Med. J. Aust. 177 (11–12): 664–7. PMID 12463994. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ օգոստոսի 30-ին.
  21. Honeyman MC, Dorman DC, Menser MA, Forrest JM, Guinan JJ, Clark P (February 1975). «HL-A antigens in congenital rubella and the role of antigens 1 and 8 in the epidemiology of natural rubella». Tissue Antigens. 5 (1): 12–8. doi:10.1111/j.1399-0039.1975.tb00520.x. PMID 1138435.
  22. Best JM (2007). «Rubella». Semin Fetal Neonatal Med. 12 (3): 182–92. doi:10.1016/j.siny.2007.01.017. PMID 17337363.
  23. Stegmann BJ, Carey JC (2002). «TORCH Infections. Toxoplasmosis, Other (syphilis, varicella-zoster, parvovirus B19), Rubella, Cytomegalovirus (CMV), and Herpes infections». Curr Women's Health Rep. 2 (4): 253–8. PMID 12150751.
  24. Robertson, SE; Cutts, FT; Samuel, R; Diaz-Ortega, JL (1997). «Control of rubella and congenital rubella syndrome (CRS) in developing countries, Part 2: Vaccination against rubella». Bulletin of the World Health Organization. 75 (1): 69–80. PMC 2486979. PMID 9141752.
  25. Watson JC, Hadler SC, Dykewicz CA, Reef S, Phillips L (1998). «Measles, mumps, and rubella—vaccine use and strategies for elimination of measles, rubella, and congenital rubella syndrome and control of mumps: recommendations of the Advisory Committee on Immunization Practices (ACIP)». MMWR Recomm Rep. 47 (RR-8): 1–57. PMID 9639369. Արխիվացված օրիգինալից 2009 թ․ սեպտեմբերի 18-ին.
  26. Dayan GH, Castillo-Solórzano C, Nava M, և այլք: (2006). «Efforts at rubella elimination in the United States: the impact of hemispheric rubella control». Clin. Infect. Dis. 43 (Suppl 3): S158–63. doi:10.1086/505949. PMID 16998776.
  27. Centers for Disease Control and Prevention (CDC) (2005). «Elimination of rubella and congenital rubella syndrome—United States, 1969–2004». MMWR Morb. Mortal. Wkly. Rep. 54 (11): 279–82. PMID 15788995. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 1-ին.
  28. Davey, Melissa (2018 թ․ հոկտեմբերի 31). «Rubella's elimination from Australia 'shows vaccinations work'». the Guardian (անգլերեն). Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 31-ին.
  29. 29,0 29,1 29,2 29,3 Health Care Guideline: Routine Prenatal Care. Fourteenth Edition. Արխիվացված 2012-06-24 Wayback Machine By the Institute for Clinical Systems Improvement July 2010.
  30. Khandekar R, Sudhan A, Jain BK, Shrivastav K, Sachan R (2007). «Pediatric cataract and surgery outcomes in Central India: a hospital based study». Indian J Med Sci. 61 (1): 15–22. doi:10.4103/0019-5359.29593. PMID 17197734. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 30-ին.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  31. Weisinger HS, Pesudovs K (2002). «Optical complications in congenital rubella syndrome». Optometry. 73 (7): 418–24. PMID 12365660.
  32. Freij BJ, South MA, Sever JL (1988). «Maternal rubella and the congenital rubella syndrome». Clin Perinatol. 15 (2): 247–57. PMID 3288422.
  33. Reef SE, Frey TK, Theall K, և այլք: (2002). «The changing epidemiology of rubella in the 1990s: on the verge of elimination and new challenges for control and prevention». JAMA. 287 (4): 464–72. doi:10.1001/jama.287.4.464. PMID 11798368.
  34. «Archived copy». Արխիվացված օրիգինալից 2011 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 14-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) Accessed 2010-04-10.
  35. «Rubella | Rubella in the United States | CDC». www.cdc.gov (ամերիկյան անգլերեն). 2017 թ․ սեպտեմբերի 12. Վերցված է 2018 թ․ հոկտեմբերի 21-ին.
  36. Plotkin SA (2001). «Rubella eradication». Vaccine. 19 (25–26): 3311–9. doi:10.1016/S0264-410X(01)00073-1. PMID 11348695.
  37. Cooper, L.Z. (1975). «Congenital Rubella in the United States». In Krugman S Gershon A (ed.). Symposium on Infections Of the Fetus and Newborn Infant. New York: Alan R. Liss. էջեր 1–. ISBN 978-0845100035.
  38. Danovaro-Holliday MC, LeBaron CW, Allensworth C, և այլք: (2000). «A large rubella outbreak with spread from the workplace to the community». JAMA. 284 (21): 2733–9. doi:10.1001/jama.284.21.2733. PMID 11105178.
  39. Reef S (2006). Rubella mass campaigns. Current Topics in Microbiology and Immunology. Vol. 304. էջեր 221–9. doi:10.1007/3-540-36583-4_12. ISBN 978-3-540-29382-8. PMID 16989272. {{cite book}}: |journal= ignored (օգնություն)
  40. Ujiie, Mugen; Nabae, Koji; Shobayashi, Tokuaki (2014 թ․ ապրիլի 26). «Rubella outbreak in Japan». The Lancet (English). 383 (9927): 1460–1461. doi:10.1016/S0140-6736(14)60712-1. ISSN 0140-6736. PMID 24766958.{{cite journal}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  41. 41,0 41,1 Ackerknecht, Erwin Heinz (1982). A short history of medicine. Baltimore: Johns Hopkins University Press. էջեր 129. ISBN 978-0-8018-2726-6.
  42. Wesselhoeft C (1949). «Rubella and congenital deformities». N. Engl. J. Med. 240 (7): 258–61. doi:10.1056/NEJM194902172400706. PMID 18109609.
  43. Best, J.M.; Cooray, S.; Banatvala, J.E. (2005). «45. Rubella». Topley and Wilson's Microbiology and Microbial Infections. Vol. 2 Virology. էջեր 960–992. ISBN 978-0-340-88562-8.
  44. 44,0 44,1 44,2 Lee JY, Bowden DS (2000). «Rubella virus replication and links to teratogenicity». Clin. Microbiol. Rev. 13 (4): 571–87. doi:10.1128/CMR.13.4.571-587.2000. PMC 88950. PMID 11023958. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 5-ին.
  45. 45,0 45,1 45,2 Atkinson, W; Hamborsky, J; McIntyre, L; Wolfe, S, eds. (2007). «12. Rubella» (PDF). Epidemiology and Prevention of Vaccine-Preventable Diseases (10th ed.). Centers for Disease Control and Prevention. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 3-ին.
  46. 46,0 46,1 46,2 46,3 «Chapter 11 — Rubella» (PDF). Immunisation Handbook 2006. Ministry of Health, Wellington, NZ. April 2006. ISBN 978-0-478-29926-7. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ նոյեմբերի 15-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 3-ին.
  47. Smith, J. L. (1881). «Contributions to the study of Rötheln». Trans. Int. Med. Congr. Phil. 4 (14).
  48. Hess, Alfred Fabian (1914). «German measles (rubella): an experimental study». Archives of Internal Medicine. 13 (6): 913–6. doi:10.1001/archinte.1914.00070120075007. as cited by Enersen, Ole Daniel (1934). «Alfred Fabian Hess». Science. 79 (2039): 70–72. Bibcode:1934Sci....79...70.. doi:10.1126/science.79.2039.70. PMID 17798141. Արխիվացված օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 3-ին.
  49. Reagan, Leslie J. (2010 թ․ հուլիսի 20). Dangerous Pregnancies: Mothers, Disabilities, and Abortion in Modern America. էջ 84. ISBN 9780520945005.
  50. J.B. Hanshaw, J.A. Dudgeon, and W.C. Marshall. Viral diseases of the fetus and newborn. W.B. Saunders Co., Philadelphia, 1985
  51. «EPI Newsletter» (PDF). XX (4). Pan American Health Organization. August 1998. Արխիվացված (PDF) օրիգինալից 2011 թ․ հուլիսի 19-ին. Վերցված է 2007 թ․ հուլիսի 3-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  52. «Colombia, libre de sarampión y rubéola - Archivo Digital de Noticias de Colombia y el Mundo desde 1.990 - eltiempo.com». 2014 թ․ հունվարի 22. Արխիվացված օրիգինալից 2014 թ․ փետրվարի 2-ին.
  53. «Colombia fue declarada libre de sarampión y rubéola». 2014 թ․ հունվարի 22. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 23-ին.
  54. «Rubella (German measles) eradicated from Americas». BBC. 2015 թ․ ապրիլի 29. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ մայիսի 1-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 30-ին.
  55. Merriam-Webster:Rubeola Արխիվացված 2009-04-21 Wayback Machine Accessed 2009-09-20.
  56. T. E. C. Jr. (January 1972). «Letters to the editor». Pediatrics. 49 (1): 150–1. PMID 5059301.
  57. Webster's Online Dictionary: German measles Արխիվացված 2021-03-10 Wayback Machine Accessed 2009-09-20

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 337