3205 - Milano, Duomo - Giorgio Bonola - Miracolo di Marco Spagnolo (1681) - Foto Giovanni Dall'Orto, 6-Dec-2007-cropped.jpg

Սրտխառնոց, յուրահատուկ տհաճ զգացում սրտագդալի շրջանում, կերակրափողում և բերանում, պայմանավորված է թափառող նյարդի գրգռմամբ։ Հաճախ ուղեկցվում է գլխապտույտով, ընդհանուր թուլությամբ և ավարտվում փսխումով։ Առաջանում է լեզվարմատի (օրինակ, զոնդ կուլ տալիս), ականջի լաբիրինթային ապարատի (պտտական շարժումների ժամանակ) գրգռման հետևանքով, ինչպես նաև գլխուղեղի վնասվածքների, թունավորումների, նյութափոխանակության խանգարումների, որովայնի խոռոչի օրգանների հիվանդությունների, հղիության ժամանակ։ Բուժումը հիմնական հիվանդության վերացում, ատրոպին, հանգստացնող դեղամիջոցներ։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 173 CC BY-SA icon 80x15.png