Հեպատիտ C[1], հեպատիտ C-ի վիրուսով (HCV) առաջացած վարակիչ հիվանդություն, որը հիմնականում ազդում է լյարդի վրա[2]։ Վարակի նախնական փուլը մարդկանց մոտ լինում է հաճախ մեղմ կամ անախտանիշ: Երբեմն լինում է ջերմություն, մուգ գույնի մեզ, որովայնի ցավ և մաշկի դեղնություն. Վիրուսը շարունակում է մնալ լյարդում վարակվածների մոտավորապես 75-85%-ի մոտ: Քրոնիկական վարակի նախնական շրջանում  սովորաբար ախտանիշներ չեն դրսևորվում: Տարիների ընթացքում այն հաճախ հանգեցնում է լյարդի հիվանդության և երբեմն՝ ցիրոզի: Որոշ դեպքերում, ցիրոզով հիվանդների մոտ զարգանում են այնպիսի բարդություններ, ինչպիսիք են՝ լյարդային անբավարարությունը, լյարդի քաղցկեղը, կերակրափողի և ստամոքսի երակների լայնացումները:

Հեպատիտ C
HCV EM picture 2.png
Տեսակհիվանդություն և վարակիչ հիվանդություն
ՊատճառՀեպատիտ C վիրուս
Հիվանդության ախտանշաններսրտխառնոց, Դեղնախտ, փսխում, հոգնածություն, որովայնային ցավ, Հոդացավ, անորեքսիա, Ջրգողություն, Լյարդի ցիռոզ և չարորակ ուռուցք
Վնասում էլյարդ
Բուժաքննությունարյան բիոքիմիական հետազոտություն և բիոպսիա
Բժշկական մասնագիտությունվարակաբանություն
Hepatitis C Վիքիպահեստում

Հեպատիտ C-ն հիմնականում փոխանցվում է արյան միջոցով՝ թմրանյութերի ներերակային օգտագործման, վատ ախտահանված բժշկական գործիքների օգտագործման և արյան փոխներարկման ճանապարհով։ Ամբողջ աշխարհում շուրջ 130–170 միլիոն մարդ վարակված է Հեպատիտ C-ով։ Հեպատիտ C-ի վիրուսի (HCV) առկայությունը (նախապես անվանվել է «ոչ-Ա ոչ-Բ հեպատիտ») հաստատվել է 1970-ականներին և ապացուցվել է 1989 թ.-ին[3]։ Հեպատիտ C-ն հանդիպում է միայն մարդկանց և շիմպանզեների մոտ[4]։

Մշտակայող վարակը կարող է բուժվել դեղերի միջոցով - ստանդարտ բուժումն իրենից ներկայացնում է պեգինտերֆերոնի և ռիբավիրինի համակցությունը, որոշ դեպքերում՝ բոկոպրևիրի կամ տելապրևվիրի հետ միասին։ Բուժում ստացածների 50-80%-ը բուժվում է։ Լյարդի ցիրոզ կամ քաղցկեղ ունեցողների մոտ առաջանում է լյարդի փոխպատվաստման անհրաժեշտություն և Հեպատիտ C-ն լյարդի փոխպատվաստման պատճառների մեջ գրավում է 1-ին տեղը, սակայն փոխպատվաստումից հետո սովորաբար վիրուսը կրկին հայտնվում է։[5] Ներկայումս Հեպատիտ C-ի դեմ պատվաստանյութ դեռևս գոյություն չունի։

ԱխտանիշներԽմբագրել

Սուր ընթացքԽմբագրել

Հեպատիտ C-ն միայն 15% դեպքերում է սուր ախտանիշներով արտահայտվում[6]։ Ավելի հաճախ ախտանիշները մեղմ ու անորոշ են լինում, ինչպես՝ ախորժակի կորուստը, ընդհանուր թուլությունը, սրտխառնոցը, ցավը մկաններում կամ հոդերում և քաշի կորուստը[7]։ Սուր ընթացքով դեպքերի մեծամասնությունը չի ուղեկցվում դեղնուկով[8]։ 10-50%-ի դեպքում վարակն անցնում է առանց բուժման, ինչն ավելի հաճախ դիտվում է երիտասարդների և իգական սեռի ներկայացուցիչների մոտ[8]։

Քրոնիկական ընթացքԽմբագրել

Այս վիրուսով վարակվողների 80 %-ի մոտ խրոնիկական վարակ է առաջանում[9]։ Վարակման առաջին 10 տարվա ընթացքում վարակվածների մեծ մասի մոտ ախտանիշները շատ թույլ են լինում կամ ընդհանրապես չեն լինում[10], չնայած խրոնիկական Հեպատիտ C-ն կարող է հոգնածության զգացում առաջացնել[11]։ Հեպատիտ C-ն լյարդի ցիրոզի և լյարդի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառն է երկար տարիներ վարակված անձանց մոտ[5]։ Շուրջ 10–30% դեպքերում ցիրոզը զարգանում է 30 և ավելի տարի անց[5][7]։ Ցիրոզն ավելի հաճախ է դիտվում միաժամանակ նաև հեպատիտ Բ-ով կամ ՄԻԱՎ-ով վարակվածների, ալկոհոլամոլների և արական սեռի ներկայացուցիչների մոտ[7]։ Լյարդի ցիրոզ ունեցողների մոտ լյարդի քաղցկեղի առաջացման հավանականությունը 20 անգամ ավելի մեծ է՝ տարեկան 1-3% տոկոս[5][7]։ Ալկոհոլը չարաշահողների համար այդ վտանգը 100 անգամ մեծ է[12]։ Լյարդի ցիրոզի դեպքերի 27%-ը և լյարդի քաղցկեղի դեպքերի 25%-ը Հեպատիտ C-ի հետևանք է[13]։

Լյարդի ցիրոզի հետևանքով կարող է բարձրանալ արյան ճնշումը դռներակային համակարգում, առաջանալ ասցիտ (հեղուկի կուտակում որովայնի խոռոչում), կապտուկի կամ արյունահոսության առաջացման հեշտացում, ստամոքսի և կերակրափողի երակների լայնացում, դեղնուկ և լյարդային էնցեֆալոպաթիա[14]։

Ազդեցությունն այլ օրգանների վրաԽմբագրել

Հեպատիտ C-ն հազվադեպ առնչվում է նաև Շեգրենի հիվանդության (աուտոիմուն հիվանդություն), արյան մեջ թրոմբոցիտների քանակի կրճատման (թրոմբոցիտոպենիայի), տափակ որքինի, շաքարային դիաբետի և B բջջային լիմֆոպրոլիֆերատիվ հիվանդությունների հետ[15]։ Թրոմբոցիտոպենիա ի հայտ է գալիս քրոնիկական Հեպատիտ C-ի 0,16-45,4% դեպքերում[16]: Հեպատիտ C-ն նաև կապվում է խառը կրիոգլոբուլինեմիա կոչվող վիճակի հետ, որն իրենից ներկայացնում է փոքր և միջին չափսերի արյունատար անոթների բորբոքում. այն զարգանում է կրիոգլոբուլինների մասնակցությամբ ձևավորված իմուն համալիրների նստեցման հետևանքով[17]։

ՊատճառԽմբագրել

 
Հեպատիտ C-ի վիրուսը

Հեպատիտ C-ի վիրուսը փոքր, պատիճավոր, միաշղթա, դրական բևեռացում ունեցող ՌՆԹ վիրուս է[5]։ Այն Flaviviridae ընտանիքի Hepacivirus խմբի անդամ է[11]։ HCV-ի 7 խոշոր գենոտիպ գոյություն ունի[18]։ Միացյալ Նահանգներում դեպքերի 70%-ը հարուցվում է 1-ին գենոտիպով վիրուսով, 20%-ը՝ 2-րդ գենոտիպով, իսկ մյուս գենոտիպերով վիրուսները հարուցում են դեպքերի 1-ական %-ը[7]։ 1-ին գենոտիպն ամենատարածվածն է նաև Հարավային Ամերիկայում և Եվրոպայում[5]։

ՓոխանցումԽմբագրել

Զարգացած երկրներում վիրուսի փոխանցման գլխավոր ճանապարհը թմրանյութերի ներերակային ներարկումն (ԹՆՆ) է։ Զարգացող երկրներում գլխավոր ճանապարհը արյան փոխներարկումն է և անապահով բժշկական միջամտությունները[19]։ Դեպքերի 20%-ում վարակման պատճառն անհայտ է մնում[20], բայց դրանց մեծ մասը հավանաբար ԹՆՆ-ի հետևանք է[8]։

Թմրանյութերի ներերակային ներարկումԽմբագրել

 
Հեպատիտ C-ի ինֆեկցիան ԱՄՆ-ում՝ ըստ փոխանցման մեխանիզմի

Աշխարհի տարբեր երկրներում ԹՆՆ-ն Հեպատիտ C-ի առաջացման տարածված գործոն է[21]։ Այս առումով ուսումնասիրվել է 77 երկիր, որի արդյունքում պարզվել է, որ դրանցից 25-ում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, Հեպատիտ C-ի առաջացման դեպքերի 60-80%-ը թմրանյութերի ներերակային ներարկումով է պայմանավորված[9]։ 12 երկրում այդ տոկոսը 80-ից բարձր է եղել[9]։ Ներերակային ներարկումով թմրանյութեր ընդունող 10 միլիոն մարդ վարակված է Հեպատիտ C-ով. ամենամեծ թվով վարակվածները գտնվում են Չինաստանում (1,6 միլիոն), Միացյալ Նահանգներում (1,5 միլիոն) և Ռուսաստանում (1,3 միլիոն)[9]։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Միացյալ Նահանգներում ազատազրկվածների մեջ Հեպատիտ C-ով վարակվածների թիվը 10-20 անգամ ավելին է, քան ընդհանուր բնակչության շրջանում, որին վերագրվում է բարձր ռիսկային վարքագիծ, ինչպիսիք են՝ նույն ներարկիչներով թմրանյութեր ընդունելը և չախտահանված գործիքներով դաջվածքներ անելը[22][23]։

Վարակումը բժշկական միջամտությունների ժամանակԽմբագրել

Առանց Հեպատիտ C-ի վիրուսի (HCV) առկայությունը ստուգելու արյան կամ նրա բաղադրիչների փոխներարկումը և օրգանների փոխպատվաստումը վարակման զգալի վտանգ են ներկայացնում[7]։ 1992 թվականին Միացյալ Նահանգներում դրանց համընդհանուր ստուգումը պարտադիր դարձավ։ Դրանից հետո վարակումների տոկոսն ընկել է արյան մեկ միավորի հաշվարկով 1:200-ից[24] մինչև արյան մեկ միավորի հաշվարկով 1:10 000-1:10 000 000 դեպքի[8][20]։ Բայց այնուամենայնիվ, այս փոքր վտանգը մնում է, քանի որ եթե արյան դոնորը Հեպատիտ C-ով վարակված լինի, ստուգումը վարակումից միայն 11-70 օր անց դրական արդյունք ցույց կտա[20]։ Ստուգման բարձր գնի պատճառով որոշ երկրներում արյան մեջ Հեպատիտ C-ի վիրուսի (HCV) առկայությունը դեռ չի ստուգվում[13]։

Հեպատիտ C-ի վիրուսով (HCV) վարակված անձի կողմից օգտագործված ասեղից վնասվածք ստացած անձի համար վարակվելու հավանականությունը 1,8% է[7]։ Վտանգն ավելի մեծ է, եթե օգտագործված ասեղը դատարկ է, և դրանից ստացած վերքը խորն է[13]։ Վարակման վտանգ կա նաև եթե վարակված անձի արյունը շփվում է մեկ այլ անձի լորձաթաղանթի հետ, բայց այս դեպքում այն շատ փոքր է, իսկ եթե արյունը չվնասված մաշկի հետ է շփվում, վտանգ ընդհանրապես չկա[13]։

Հեպատիտ C-ն կարող է տարածվել նաև հիվանդանոցային սարքավորումների, օրինակ՝ 1-ից ավելի անգամ օգտագործվող ասեղների և ներարկիչների, դեղերի բազմակի օգտագործման սրվակների, ներարկման տոպրակների և ոչ բավարար ախտահանված վիրաբուժական գործիքների միջոցով[13]։ Բժշկական , այդ թվում նաև՝ ստոմատոլոգիական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (ԲՕևՍԻԿ) գործող վատ հիգիենիկ և սանիտարահիգիենիկ վիճակը HCV-ի տարածման հիմնական պատճառն է աշխարհում վարակման ամենաբարձր տոկոսն ունեցող Եգիպտոսում[25]։

Սեռական հարաբերություններԽմբագրել

Հայտնի չէ, թե արդյոք Հեպատիտ C-ն կարող է փոխանցվել սեռական հարաբերությունների հետևանքով[26]։ Չնայած որոշակի կապ է նկատվել բարձր ռիսկային սեռական հարաբերությունների և Հեպատիտ C-ի միջև, պարզ չէ, թե արդյոք հիվանդության փոխանցումը թմրանյութերի գաղտնի օգտագործման հետևանքով է եղել, թե՞ սեռական հարաբերություններ ունենալու[7]։ Փորձը ցույց է տալիս, որ վարակման վտանգ չկա այն հետերոսեքսուալ զույգերի համար, ովքեր սեռական հարաբերություններ չեն ունենում այլ անձանց հետ[26]։ Այնպիսի սեռական հարաբերությունները, որոնք կարող են վնասել հետանցքի լորձաթաղանթը, կամ երբ առկա է նաև սեռավարակ, ինչպես՝ ՄԻԱՎ կամ սեռական օրգանների խոցոտումներ, իրենց մեջ վտանգ պարունակում են[26]։ Միացյալ Նահանգների կառավարությունը Հեպատիտ C-ով վարակումը կանխելու համար 1-ից ավելի զուգընկեր ունեցող անձանց խորհուրդ է տալիս պահպանակ օգտագործել[27]։

ԴաջվածքներԽմբագրել

Դաջվածք կատարելիս Հեպատիտ C-ով վարակվելու հավանականությունը 2-3 անգամ մեծանում է[28]։ Պատճառը կարող է լինել ոչ լավ ախտահանված սարքավորումը կամ վարակված ներկերը[28]։ Դաջվածքները կամ պիրսինգը, որոնք կատարվում են մինչև 80-ականները կիրառվող եղանակով կամ ոչ-պրոֆեսիոնալ անձանց կողմից, հատկապես վտանգավոր են, քանի որ նման դեպքերում սարքավորումները կարող են վատ ախտահանված լինել։ Բացի այդ, վտանգը մեծ է խոշոր դաջվածքների դեպքում[28]։ Բանտարկյալների մոտ կեսը դաջվածքներ կատարելիս օգտվում է նույն, չախտահանված սարքավորումներից[28]։ Հավատարմագրված հաստատություններում HCV-ի վարակում ստանալու հավանականությունը շատ փոքր է[29]։

Անձնական իրերի համատեղ օգտագործումԽմբագրել

Անձնական հիգիենայի պարագաները, օրինակ՝ ածելիները, ատամի խոզանակները և ոտքի կամ ձեռքի եղունգները մշակելու սարքերը կարող են արյան հետ շփվել։ Նման առարկաների միջոցով կարող է փոխանցվել Հեպատիտ C-ի վիրուսը (HCV)[30][31]։ Հարկավոր է զգույշ լինել կտրվածքների, վերքերի և արյունահոսող այլ վնասվածքների հետ[31]։ HCV-ն չի փոխանցվում առօրյա շփման, օրինակ՝ գրկախառնվելու, համբուրվելու կամ նույն սնունդը և սպասքը օգտագործելու միջոցով[31]։

Վարակի փոխանցումը մորից երեխայինԽմբագրել

Հղիության ժամանակ վարակված մորից Հեպատիտ C-ի փոխանցումը երեխային տեղի է ունենում 10%-ից պակաս դեպքերում[32]։ Այդ վտանգը նվազեցնելու միջոցներ գոյություն չունեն[32]։ Վարակումը կարող է տեղի ունենալ հղիության ընթացքում կամ ծննդաբերության ժամանակ[20]։ Երկարատև ծննդաբերության ժամանակ վարակման վտանգն ավելի մեծ է[13]։ Կրծքով կերակրման միջոցով HCV-ի փոխանցման դեպքեր չեն նկատվել, բայց վարակված մայրերը չպետք է կրծքով կերակրեն իրենց նորածին երեխաներին, եթե պտուկները ճաքճքված են և արյունահոսում են[33], կամ եթե բարձր վիրուսային ծանրաբեռնվածություն ունեն[20]։

ԱխտորոշումԽմբագրել

 
Հեպատիտ C-ի վարակման սերոլոգիական բնութագիրը

Հեպատիտ C-ի ախտորոշման նպատակով կատարվող հետազոտություններն են՝ HCV-ի հանդեպ հակամարմինների որոշումը իմունոֆերմենտային վերլուծության միջոցով (ELISA)-ն, ռեկոմբինանտային իմունոբլոտ հետազոտությունը և քանակական HCV-ի ՌՆԹ պոլիմերազային շղթայական ռեակցիան (ՊՇՌ)[7]։ Պոլիմերազային շղթայական ռեակցիան (ՊՇՌ) կարող է հայտնաբերել HCV-ի ՌՆԹ-ն վարակումից 1-2 շաբաթ անց, իսկ հակամարմինների հայտնաբերման համար կարող է զգալիորեն ավելի երկար ժամանակ պահանջվել[14]։

Հեպատիտ C-ի քրոնիկական ձև համարվում է Հեպատիտ C-ի վիրուսի (HCV) առկայությունը արյան մեջ 6 ամսից ավելի, որը հաստատված է ՌՆԹ-ի որոշման միջոցով[10]։ Քանի որ խրոնիկական ձևը տասնամյակներ շարունակ ախտանիշներ չի ունենում[10], սովորաբար բժիշկները հայտնաբերում են այն լյարդային ֆերմենտների բարձր ցուցանիշների դեպքում մանրակրկիտ ուսումնասիրության կամ բարձր ռիսկի խմբի անձանց ընթացիկ ստուգումների միջոցով։ Ստուգումը ցույց չի տալիս տարբերությունը սուր և քրոնիկական վարակման միջև[13]։

Արյան ուսումնասիրություն (Սերոլոգիա)Խմբագրել

Հեպատիտ C-ի դեպքում սովորաբար սկսում են արյան հետազոտությունից՝ իմունոֆերմենտային վերլուծության միջոցով HCV-ի հանդեպ հակամարմիններ հայտնաբերելու նպատակով[7]։ Եթե այս հետազոտության արդյունքները դրական են, ապա կատարվում է երկրորդ հետազոտությունը՝ իմունոֆերմենտային վերլուծության արդյունքները հաստատելու և բարդության աստիճանը գնահատելու նպատակով[7]։ Ռեկոմբինանտային իմունոբլոտ հետազոտությունը ճշգրտում է իմունոֆերմենտային հետազոտությունը, իսկ HCV-ի ՌՆԹ պոլիմերազային շղթայական ռեակցիան (ՊՇՌ) որոշակիացնում է բարդության աստիճանը[7] ՌՆԹ-ի բացասական, իսկ իմունոբլոտ հետազոտության դրական արդյունքները նշանակում են, որ հետազոտվողը ունեցել է վարակ, սակայն բուժման կամ ինքնաապաքինման արդյունքում տվյալ պահին այն բացակայում է։ Եթե իմունոբլոտ հետազոտությունը տալիս է բացասական արդյունք, ապա իմունոֆերմենտային հետազոտության արդյունքը եղել է կեղծ[7]։ Իմունոֆերմենտային հետազոտությունը վարակվելուց միայն 6-8 շաբաթ անց է տալիս դրական արդյունք[11]։

Լյարդային ֆերմենտների պարունակությունը տատանվում է վարակի սկզբնական շրջանում[10]․ միջինում նրանց պարունակությունը սկսում է բարձրանալ վարակվելուց հետո 7 շաբաթների ընթացքում[11]։ Լյարդային ֆերմենտների պարունակությունը քիչ չափով է արտահայտում հիվանդության ընթացքի ծանրությունը[11]։

ԲիոպսիաԽմբագրել

Լյարդի բիոպսիան կատարվում է լյարդի վնասման աստիճանը որոշելու նպատակով, սակայն այս միջամտությունը վտանգավոր է[5]։ Լյարդի հյուսվածքում՝ լիմֆոցիտների, դրունքային եռյակներում՝ ավշային բշտիկների առկայությունը և փոփոխությունները լեղածորաններում հանդիսանում են բիոպսիայի ժամանակ հայտնաբերվող բնորոշ փոփոխություններ[5] Կան արյան վերլուծության տարբեր եղանակներ, որոնք որոշակիացնում են լյարդի վնասման աստիճանը և փոքրացնում բիոպսիայի անհրաժեշտությունը[5]։

ՍկրինինգԽմբագրել

Միացյալ Նահանգներում և Կանադայում վարակվածների 5–50%-ը գիտի իր վիճակի մասին[28]։ Բարձր ռիսկային խմբերի անձանց, որոնց թվում են նաև դաջվածքներ ունեցող մարդիկ, խորհուրդ է տրվում հետազոտվել[28]։ Լյարդային ֆերմենտների բարձր պարունակությամբ անձանց ևս խորհուրդ է տրվում հետազոտվել, քանի որ շատ հաճախ սա քրոնիկական հեպատիտ Ց-ի միակ նշանն է լինում[34]։ Միացյալ Նահանգներում ծրագրավորված համատարած սկրինինգի կատարումը հիմնավորված չի համարվում[7]։

ԿանխարգելումԽմբագրել

2011 թ.-ի դրությամբ հեպատիտ Ց-ի դեմ պատվաստանյութ դեռևս մշակված չէ։ Պատվաստանյութերի մշակումն ընթացքի մեջ է և դրանցից մի քանիսը ցույց են տվել հուսադրող արդյունքներ[35]։ Կանխարգելիչ տարբեր միջոցառումների համատեղ իրականացումը, ինչպիսիք են՝ ասեղների միանգամյա օգտագործումը կարևորող ծրագրերը և թմրանյութերից կախվածության բուժումը, ներերակային թմրանյութեր օգտագործողների մոտ իջեցնում են հեպատիտ Ց-ով վարակվելու վտանգը 75%-ով[36]։ Արյան դոնորների սկրինինգը կարևոր է ամբողջ բնակչության մակարդակով՝ որպես բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (ԲՕևՍԻԿ) համընդհանուր կանխարգելիչ միջոցառումների կատարում[11]։ Այն երկրներում, որտեղ մանրէազերծ ներարկիչների քանակը բավարար չէ, առողջապահության մասնագետները պետք է գերադասեն դեղամիջոցները նշանակել բերանային և ոչ թե ներարկման եղանակով[13]։

ԲուժումԽմբագրել

Վարակվածների 50–80% մոտ ընթացքը լինում է քրոնիկական։ Այս դեպքերի 40-80%-ը ապաքինվում է բուժման արդյունքում[37][38]։ Ավելի հազվադեպ ապաքինումը տեղի է ունենում առանց բուժման[8]։ Հեպատիտ Ց-ի քրոնիկական ձևի դեպքում հիվանդը պետք է խուսափի ալկոհոլ և լյարդի վրա թունավոր ազդեցություն ունեցող դեղամիջոցներ օգտագործելուց[7] և պետք է պատվաստվի հեպատիտ Ա-ի և հեպատիտ Բ-ի դեմ[7]։ Ցիրոզի առկայության դեպքում պետք է կատարվի ուլտրաձայնային հետազոտություն (ՈւՁՀ)՝ լյարդի քաղցկեղի հայտնաբերման նպատակով[7]։

Դեղորայքային բուժումԽմբագրել

Հաստատված HCV վարակի դեպքում անձը պետք է դիմի համապատասխան բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն (ԲՕևՍԻԿ)՝ բուժում ստանալու նպատակով[7]։ Ներկայումս բուժումն իրենից ներկայացնում է պեգիլացված ինտերֆերոնի և ռաբիվիրին հակավիրուսային դեղամիջոցի համակցված օգտագործումը՝ 24 կամ 48 շաբաթվա ընթացքում՝ կախված HCV-ի տեսակից[7]։ Բուժում ստացածներից 50-60%-ը ունենում են բարելավված արդյունքներ[7]։ Բոցեպրեվիրի կամ տելապրեվիրի զուգակցումը ռիբավիրինի և ալֆա-պեգինտերֆերոնի հետ HCV-ի 1-ին գենոտիպի դեպքում ուժգնացնում է հակավիրուսային ազդեցությունը[39][40][41]։ Բուժման ժամանակ կողմնակի ազդեցությունները բավականին շատ են. բուժում ստացածներից կեսի մոտ նկատվում են գրիպին բնորոշ ախտանիշեր, իսկ շուրջ 1/3-ն ունենում են հուզական խնդիրներ[7]։ Առաջին 6 ամիսների ընթացքում բուժումն ավելի արդյունավետ է, քան ավելի հետո իրականացված բուժումը, երբ հեպատիտ Ց-ն վերածվում է քրոնիկական ձևի[14]։ Եթե վարակը նոր է և այն չի անցնում 8-12 շաբաթների ընթացքում, խորհուրդ է տրվում նշանակել պեգիլացված ինտերֆերոն՝ 24 շաբաթ տևողությամբ[14]։ Թալասեմիայով տառապող անձանց դեպքում ռաբիվիրին կարելի է օգտագործել, սակայն ավելանում է փոխներարկումներ կատարելու կարիքը[42]։

Այլընտրանքային միջոցներԽմբագրել

Բուժման այլընտրանքային եղանակների կողմնակիցների կողմից առաջարկվում են մի շարք միջոցներ, որոնք, ըստ իրենց պնդման, արդյունավետ են հեպատիտ Ց-ի դեպքում, մասնավորապես՝ կաթնափուշ, ժենշեն (կյանքի արմատ) և կոլլոիդային արծաթ[43]։ Սակայն այս միջոցների օգտագործման դեպքում Հեպատիտ C-ի ելքի բարելավում չի նկատվել, նաև չկան ապացույցներ HCV վիրուսի վրա ունեցած ազդեցությունների վերաբերյալ[43][44][45]։

ԵլքԽմբագրել

Բուժման արդյունքը՝ կախված գենոտիպից, լինում է տարբեր։ HCV-ի 1-ին գենոտիպի դեպքում 48 շաբաթ տևողությամբ բուժումը տալիս է կայուն արդյունք մոտ 40-50% դեպքերում[5]։ 2-րդ և 3-րդ գենոտիպի դեպքում 24 շաբաթ տևողությամբ բուժումը կայուն արդյունք է տալիս 70-80% դեպքերում[5]։ 48 շաբաթյա բուժումը 65% կայուն արդյունք է տալիս 4-րդ գենոտիպով վարակված անձանց մոտ։ 6-րդ գենոտիպի դեպքում բուժման արդյունքի մասին վկայող ապացույցները շատ քիչ են, իսկ առկա տվյալներով՝ այն մոտ է 1-ին գենոտիպի արդյունքներին[46]։

ՏարածվածությունԽմբագրել

 
Հեպատիտ C-ի տարածվածությունը աշխարհում 1999թ.
 
Հեպատիտ C-ի հետևանքով առաջացած հաշմանդամության տարիք 2004 թ. 100,000 բնակչի հաշվով
     no data      <10      10-15      15-20      20-25      25-30      30-35
     35-40      40-45      45-50      50-75      75–100      >100

130-170 միլիոն մարդ կամ աշխարհի բնակչության մոտ 3%-ը ապրում է քրոնիկական հեպատիտ Ց-ով[47]։ Ամեն տարի 3–4 միլիոն մարդ է վարակվում HCV-ով և ավելի քան 350,000 մարդ մահանում է հեպատիտ Ց-ի հետ կապված հիվանդություններից[47]։ Դեպքերի հաճախականությունը էականորեն ավելացավ 20-րդ դարի ընթացքում՝ ներարկման միջոցով թմրանյութերի և դեղորայքի, ինչպես նաև ոչ մանրէազերծված բժշկական սարքավորումների օգտագործման արդյունքում[13]։

Միացյալ Նահանգներում բնակչության շուրջ 2%-ի մոտ առկա է հեպատիտ Ց[7]՝ տարեկան 35,000-185,000 նոր դեպքերով։ Նոր դեպքերի հաճախականությունը նվազել է 1990-ական թվականներից սկսած՝ նախքան փոխներարկումը արյան ավելի մանրակրկրիտ ստուգման արդյունքում[14]։ Միացյալ նահանգներում Հեպատիտ C-ով պայմանավորված տարեկան մահացությունը կազմում է 8000-10 000[48]։

Նոր դեպքերի քանակն ավելի բարձր է Աֆրիկայի և Ասիայի որոշ երկրներում[49]։ Այդպիսի երկրներից են Եգիպտոսը (22%), Պակիստանը (4.8%) և Չինաստանը (3.2%)[47]։ Եգիպտոսում հիվանդության բարձր տարածվածությունը պայմանավորված է շիստոսոմոզի դեմ կատարվող զանգվածային բուժական միջոցառումներով, որոնց ժամանակ օգտագործվում են ոչ բավարար ախտահանված ապակյա ներարկիչներ[13]։

ՊատմությունԽմբագրել

1970-ականների կեսերին ԱՄՆ Առողջապահության Ազգային Ինստիտուտի վարակիչ հիվանդությունների բաժանմունքի ղեկավար Հարվեյ Ջ. Ալթերը իր հետազոտական խմբով ցույց տվեց, որ արյան փոխներարկումներից հետո զարգացած հեպատիտների զգալի մասը պայմանավորված չէ հեպատիտ Ա-ի կամ հեպատիտ Բ-ի վիրուսներով։ Չնայած այս բացահայտմանը՝ միջազգային հետազոտությունները եղան անարդյունավետ և հաջորդ տասնամյակի ընթացքում նոր վիրուսի հայտնաբերման բոլոր փորձերը ձախողվեցին։ 1987 թ.-ին Մայքլ Հաութոնը, Քուի-Լիմ Չուն և Ջորջ Կուն՝ Չայրոն կազմակերպությունում (անգլ.՝ Chiron Corporation), համագործակցելով Դ. Բրեդլիի հետ, օգտագործեցին մոլեկուլների կլոնավորման նոր մոտեցումը՝ անհայտ մանրէի նույնացման և ախտորոշման եղանակի մշակման համար[50]։ 1988 թվականին Ալթերը հաստատեց վիրուսը՝ ստուգելով նրա առկայությունը «ոչ-Ա և ոչ-Բ հեպատիտի» նմուշում։ 1989 թ. ապրիլին HCV-ի հայտնաբերումը հրապարակվեց ''Science'' ամսագրի 2 հոդվածներում[51][52]։ Այս հայտնագործությունը կարևոր ճշգրտում մտցրեց ախտորոշման հարցում և բարելավեց հակավիրուսային բուժումը[50]։ 2000 թվականին Ալթերը և Հաութոնը պարգևատրվեցին կլինիկական բժշկության ոլորտում հետազոտությունների համար Լասկերի մրցանակով՝ «առաջատար հետազոտությունների համար, որոնց արդյունքը եղավ հեպատիտ Ց-ի վիրուսի հայտնագործումը և հետազոտման եղանակների մշակումը, որոնք արյան փոխներարկմամբ պայմանավորված հեպատիտների հավանականությունը 1970 թ.-ի 30%-ից իջեցրեցին 2000 թ.-ին մինչև 0»[53]։

Չայրոնը ձեռք բերեց մի քանի արտոնագիր՝ վիրուսի ախտորոշման նկատմամբ[54]։

Հասարակություն և մշակույթԽմբագրել

Հեպատիտի համաշխարհային դաշինքը ամեն տարվա հուլիսի 28-ին կազմակերպում է հեպատիտի միջազգային օրը[55]։ Հեպատիտ Ց-ի տնտեսական արժեքը զգալի է թե՛ անհատի, և թե՛ հասարակության համար։ Միացյալ Նահանգներում հիվանդի ամբողջ կյանքի ընթացքում հիվանդության միջին արժեքը կազմում է 33,407 ԱՄՆ դոլար՝ 2003 թվականի տվյալներով[56], իսկ լյարդի փոխպատվաստման արժեքը կազմում է շուրջ 200,000 ԱՄՆ դոլար՝ 2011 թվականի դրությամբ[57]։ Կանադայում հակավիրուսային բուժումը կազմում է շուրջ 30,000 կանադական դոլար՝ 2003 թվականի դրությամբ[58]։ Շատ երկրներում մարդիկ չեն կարող ստանալ հակավիրուսային բուժում՝ առողջության ապահովագրության բացակայության պատճառով, կամ նրանց ապահովագրությունը չի վճարում հակավիրուսային բուժման համար[59]։

ՀետազոտություններԽմբագրել

2011 թվականի դրությամբ Հեպատիտ C-ի շուրջ 100 դեղամիջոցներ են գտնվում մշակման փուլում[57]։ Դրանց մեջ մտնում են հեպատիտի դեմ պատվաստանյութերը, իմունոմոդուլյատորներն ու ցիկլոֆորինի արգելակիչներ (ինհիբիտորներ)[60]։ Բուժման այսպիսի հնարավոր նոր եղանակները ի հայտ եկան հեպատիտ Ց-ի վիրուսի մասին ավելի շատ տեղեկություններ ստանալուց հետո[61]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Հիվանդությունների դասակարգիչ. Մաս 1. Դասակարգում, Հավելված, Վիրուսային հեպատիտ»։ www.arlis.am։ Վերցված է 2018-12-17 
  2. Sherris Medical Microbiology (4th ed.)։ McGraw Hill։ 2004։ էջեր 551–2։ ISBN 978-0-8385-8529-0 
  3. Houghton M (November 2009)։ «The long and winding road leading to the identification of the hepatitis C virus»։ Journal of Hepatology 51 (5): 939–48։ PMID 19781804։ doi:10.1016/j.jhep.2009.08.004 
  4. Shors Teri (2011-11-08)։ Understanding viruses (2nd ed.)։ Burlington, MA: Jones & Bartlett Learning։ էջ 535։ ISBN 9780763785536 
  5. 5,00 5,01 5,02 5,03 5,04 5,05 5,06 5,07 5,08 5,09 5,10 Rosen HR (2011-06-23)։ «Clinical practice. Chronic hepatitis C infection.»։ The New England journal of medicine 364 (25): 2429–38։ PMID 21696309 
  6. Maheshwari A; Ray, S, Thuluvath, PJ (2008-07-26)։ «Acute hepatitis C.»։ Lancet 372 (9635): 321–32։ PMID 18657711։ doi:10.1016/S0140-6736(08)61116-2 
  7. 7,00 7,01 7,02 7,03 7,04 7,05 7,06 7,07 7,08 7,09 7,10 7,11 7,12 7,13 7,14 7,15 7,16 7,17 7,18 7,19 7,20 7,21 Wilkins T; Malcolm, JK, Raina, D, Schade, RR (2010-06-01)։ «Hepatitis C: diagnosis and treatment.»։ American family physician 81 (11): 1351–7։ PMID 20521755 
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 Chronic Hepatitis C Virus Advances in Treatment, Promise for the Future.։ Springer Verlag։ 2011։ էջ 4։ ISBN 9781461411918 
  9. 9,0 9,1 9,2 9,3 Nelson PK; Mathers, BM, Cowie, B, Hagan, H, Des Jarlais, D, Horyniak, D, Degenhardt, L (2011-08-13)։ «Global epidemiology of hepatitis B and hepatitis C in people who inject drugs: results of systematic reviews.»։ Lancet 378 (9791): 571–83։ PMID 21802134։ doi:10.1016/S0140-6736(11)61097-0 
  10. 10,0 10,1 10,2 10,3 Chronic Hepatitis C Virus Advances in Treatment, Promise for the Future.։ Springer Verlag։ 2011։ էջեր 103–104։ ISBN 9781461411918 
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 Dolin [edited by] Gerald L. Mandell, John E. Bennett, Raphael (2010)։ Mandell, Douglas, and Bennett's principles and practice of infectious diseases (7th ed. ed.)։ Philadelphia, PA: Churchill Livingstone/Elsevier։ էջեր Chapter 154։ ISBN 978-0443068393 
  12. Mueller S; Millonig, G, Seitz, HK (2009-07-28)։ «Alcoholic liver disease and hepatitis C: a frequently underestimated combination.»։ World journal of gastroenterology : WJG 15 (28): 3462–71։ PMID 19630099 
  13. 13,0 13,1 13,2 13,3 13,4 13,5 13,6 13,7 13,8 13,9 Alter MJ (2007-05-07)։ «Epidemiology of hepatitis C virus infection.»։ World journal of gastroenterology : WJG 13 (17): 2436–41։ PMID 17552026 
  14. 14,0 14,1 14,2 14,3 14,4 Ozaras R; Tahan, V (2009 Apr)։ «Acute hepatitis C: prevention and treatment.»։ Expert review of anti-infective therapy 7 (3): 351–61։ PMID 19344247 
  15. Zignego AL, Ferri C, Pileri SA, Caini P, Bianchi FB (January 2007)։ «Extrahepatic manifestations of Hepatitis C Virus infection: a general overview and guidelines for a clinical approach»։ Digestive and Liver Disease 39 (1): 2–17։ PMID 16884964։ doi:10.1016/j.dld.2006.06.008 
  16. Louie KS; Micallef JM; Pimenta JM; Forssen UM (January 2011)։ «Prevalence of thrombocytopenia among patients with chronic hepatitis C: a systematic review»։ Journal of viral hepatitis 18 (1): 1–7։ PMID 20796208։ doi:10.1111/j.1365-2893.2010.01366.x 
  17. Iannuzzella F, Vaglio A, Garini G (May 2010)։ «Management of hepatitis C virus-related mixed cryoglobulinemia»։ Am. J. Med. 123 (5): 400–8։ PMID 20399313։ doi:10.1016/j.amjmed.2009.09.038 
  18. Nakano T, Lau GM, Lau GM, Sugiyama M, Mizokami M (December 2011)։ «An updated analysis of hepatitis C virus genotypes and subtypes based on the complete coding region»։ Liver Int.։ PMID 22142261։ doi:10.1111/j.1478-3231.2011.02684.x 
  19. Maheshwari A; Thuluvath, PJ (2010 Feb)։ «Management of acute hepatitis C.»։ Clinics in liver disease 14 (1): 169–76; x։ PMID 20123448 
  20. 20,0 20,1 20,2 20,3 20,4 Pondé RA; Mikhaĭlova, A (2011 Feb)։ «Hidden hazards of HCV transmission.»։ Medical microbiology and immunology 200 (1): 7–11։ PMID 20461405 
  21. Xia X; Luo, J, Bai, J, Yu, R (2008 Oct)։ «Epidemiology of HCV infection among injection drug users in China: systematic review and meta-analysis.»։ Public health 122 (10): 990–1003։ PMID 18486955։ doi:10.1016/j.puhe.2008.01.014 
  22. Imperial JC (2010 Jun)։ «Chronic hepatitis C in the state prison system: insights into the problems and possible solutions.»։ Expert review of gastroenterology & hepatology 4 (3): 355–64։ PMID 20528122 
  23. Vescio MF; Longo, B, Babudieri, S, Starnini, G, Carbonara, S, Rezza, G, Monarca, R (2008 Apr)։ «Correlates of hepatitis C virus seropositivity in prison inmates: a meta-analysis.»։ Journal of epidemiology and community health 62 (4): 305–13։ PMID 18339822 
  24. Marx John (2010)։ Rosen's emergency medicine: concepts and clinical practice 7th edition։ Philadelphia, PA: Mosby/Elsevier։ էջ 1154։ ISBN 9780323054720 
  25. «Highest Rates of Hepatitis C Virus Transmission Found in Egypt»։ Al Bawaba։ 2010-08-09։ Վերցված է 2010 թ․ օգոստոսի 27–ին 
  26. 26,0 26,1 26,2 Tohme RA, Holmberg SD (June 2010)։ «Is sexual contact a major mode of hepatitis C virus transmission?»։ Hepatology 52 (4): 1497–505։ PMID 20635398։ doi:10.1002/hep.23808 
  27. «Hepatitis C Group Education Class»։ United States Department of Veteran Affairs 
  28. 28,0 28,1 28,2 28,3 28,4 28,5 Jafari S; Copes, R, Baharlou, S, Etminan, M, Buxton, J (2010 Nov)։ «Tattooing and the risk of transmission of hepatitis C: a systematic review and meta-analysis.»։ International journal of infectious diseases : IJID : official publication of the International Society for Infectious Diseases 14 (11): e928–40։ PMID 20678951 
  29. «Hepatitis C»։ Center for Disease Control and Prevention։ Վերցված է 2012 թ․ հունվարի 2 
  30. Lock G, Dirscherl M, Obermeier F և այլք: (September 2006)։ «Hepatitis C —contamination of toothbrushes: myth or reality?»։ J. Viral Hepat. 13 (9): 571–3։ PMID 16907842։ doi:10.1111/j.1365-2893.2006.00735.x 
  31. 31,0 31,1 31,2 «Hepatitis C»։ FAQ – CDC Viral Hepatitis։ Վերցված է հունվարի 2, 2012 
  32. 32,0 32,1 Lam NC; Gotsch, PB, Langan, RC (2010-11-15)։ «Caring for pregnant women and newborns with hepatitis B or C.»։ American family physician 82 (10): 1225–9։ PMID 21121533 
  33. Mast EE (2004)։ «Mother-to-infant hepatitis C virus transmission and breastfeeding»։ Advances in Experimental Medicine and Biology 554: 211–6։ PMID 15384578 
  34. Senadhi V (2011 Jul)։ «A paradigm shift in the outpatient approach to liver function tests.»։ Southern medical journal 104 (7): 521–5։ PMID 21886053 
  35. Halliday J; Klenerman, P, Barnes, E (2011 May)։ «Vaccination for hepatitis C virus: closing in on an evasive target.»։ Expert review of vaccines 10 (5): 659–72։ PMID 21604986։ doi:10.1586/erv.11.55 
  36. Hagan H; Pouget, ER, Des Jarlais, DC (2011-07-01)։ «A systematic review and meta-analysis of interventions to prevent hepatitis C virus infection in people who inject drugs.»։ The Journal of infectious diseases 204 (1): 74–83։ PMID 21628661 
  37. Torresi J; Johnson, D, Wedemeyer, H (2011 Jun)։ «Progress in the development of preventive and therapeutic vaccines for hepatitis C virus.»։ Journal of hepatology 54 (6): 1273–85։ PMID 21236312։ doi:10.1016/j.jhep.2010.09.040 
  38. Ilyas JA; Vierling, JM (2011 Aug)։ «An overview of emerging therapies for the treatment of chronic hepatitis C.»։ Clinics in liver disease 15 (3): 515–36։ PMID 21867934 
  39. Foote BS, Spooner LM, Belliveau PP (September 2011)։ «Boceprevir: a protease inhibitor for the treatment of chronic hepatitis C»։ Ann Pharmacother 45 (9): 1085–93։ PMID 21828346։ doi:10.1345/aph.1P744 
  40. Smith LS, Nelson M, Naik S, Woten J (May 2011)։ «Telaprevir: an NS3/4A protease inhibitor for the treatment of chronic hepatitis C»։ Ann Pharmacother 45 (5): 639–48։ PMID 21558488։ doi:10.1345/aph.1P430 
  41. Ghany MG, Nelson DR, Strader DB, Thomas DL, Seeff LB (October 2011)։ «An update on treatment of genotype 1 chronic hepatitis C virus infection: 2011 practice guideline by the American Association for the Study of Liver Diseases»։ Hepatology 54 (4): 1433–44։ PMC 3229841։ PMID 21898493։ doi:10.1002/hep.24641 
  42. Alavian SM, Tabatabaei SV (April 2010)։ «Treatment of chronic hepatitis C in polytransfused thalassaemic patients: a meta-analysis»։ J. Viral Hepat. 17 (4): 236–44։ PMID 19638104։ doi:10.1111/j.1365-2893.2009.01170.x 
  43. 43,0 43,1 Hepatitis C and CAM: What the Science Says. NCCAM March 2011. (Retrieved 07 March 2011)
  44. Liu J; Manheimer, E, Tsutani, K, Gluud, C (2003 Mar)։ «Medicinal herbs for hepatitis C virus infection: a Cochrane hepatobiliary systematic review of randomized trials.»։ The American journal of gastroenterology 98 (3): 538–44։ PMID 12650784 
  45. Rambaldi A; Jacobs, BP, Gluud, C (2007-10-17)։ «Milk thistle for alcoholic and/or hepatitis B or C virus liver diseases.»։ Cochrane database of systematic reviews (Online) (4): CD003620։ PMID 17943794 
  46. Fung J, Lai CL, Hung I և այլք: (September 2008)։ «Chronic hepatitis C virus genotype 6 infection: response to pegylated interferon and ribavirin»։ The Journal of Infectious Diseases 198 (6): 808–12։ PMID 18657036։ doi:10.1086/591252 
  47. 47,0 47,1 47,2 «WHO Hepatitis C factsheet»։ 2011։ Վերցված է 2011 թ․ հուլիսի 13 
  48. Colacino ed. by J. M.; Heinz, B. A. (2004)։ Hepatitis prevention and treatment։ Basel: Birkhäuser։ էջ 32։ ISBN 9783764359560 
  49. al.] edited by Gary W. Brunette ... [et։ CDC health information for international travel : the Yellow Book 2012։ New York: Oxford University։ էջ 231։ ISBN 9780199769018 
  50. 50,0 50,1 Boyer JL (2001)։ Liver cirrhosis and its development: proceedings of the Falk Symposium 115։ Springer։ էջ 344։ ISBN 9780792387602 
  51. Choo QL, Kuo G, Weiner AJ, Overby LR, Bradley DW, Houghton M (April 1989)։ «Isolation of a cDNA clone derived from a blood-borne non-A, non-B viral hepatitis genome»։ Science 244 (4902): 359–62։ PMID 2523562։ doi:10.1126/science.2523562 
  52. Kuo G, Choo QL, Alter HJ և այլք: (April 1989)։ «An assay for circulating antibodies to a major etiologic virus of human non-A, non-B hepatitis»։ Science 244 (4902): 362–4։ PMID 2496467։ doi:10.1126/science.2496467 
  53. Winners Albert Lasker Award for Clinical Medical Research, The Lasker Foundation. Retrieved 20 February 2008.
  54. Houghton, M., Q.-L. Choo, and G. Kuo. NANBV Diagnostics and Vaccines. European Patent No. EP-0-3 18-216-A1. European Patent Office (filed 18 November 1988, published 31 May 1989).
  55. Eurosurveillance editorial team (2011-07-28)։ «World Hepatitis Day 2011.»։ Euro surveillance : bulletin europeen sur les maladies transmissibles = European communicable disease bulletin 16 (30)։ PMID 21813077 
  56. Wong JB (2006)։ «Hepatitis C: cost of illness and considerations for the economic evaluation of antiviral therapies.»։ PharmacoEconomics 24 (7): 661–72։ PMID 16802842 
  57. 57,0 57,1 El Khoury A. C.; Klimack, W. K., Wallace, C., Razavi, H. (դեկտեմբերի 1, 2011)։ «Economic burden of hepatitis C-associated diseases in the United States»։ Journal of Viral Hepatitis։ doi:10.1111/j.1365-2893.2011.01563.x 
  58. «Hepatitis C Prevention, Support and Research ProgramHealth Canada»։ Public Health Agency of Canada։ Nov 2003։ Վերցված է 2012 թ․ հունվարի 10 
  59. Zuckerman edited by Howard Thomas, Stanley Lemon, Arie (2008)։ Viral Hepatitis. (3rd ed. ed.)։ Oxford: John Wiley & Sons։ էջ 532։ ISBN 9781405143882 
  60. Ahn J; Flamm, SL (2011 Aug)։ «Hepatitis C therapy: other players in the game»։ Clinics in liver disease 15 (3): 641–56։ PMID 21867942։ doi:10.1016/j.cld.2011.05.008 
  61. Vermehren J; Sarrazin, C (2011 Feb)։ «New HCV therapies on the horizon.»։ Clinical microbiology and infection : the official publication of the European Society of Clinical Microbiology and Infectious Diseases 17 (2): 122–34։ PMID 21087349 

Արտաքին հղումներԽմբագրել