Հեշտոց
Հեշտոց (լատ.՝ vagina, հունարեն՝ κόλπος), կնոջ փոքր կոնքում տեղադրված մկանային խողովակ, երկարությունը՝ 8-10 սմ։ Հեշտոցը արգանդը միացնում է արտաքին սեռական օրգաններին։ Արգանդի վզիկին կից մասերը կոչվում են հեշտոցի կամարներ։ Հեշտոցի առջևում գտնվում են միզածորաններն ու միզապարկը, ետևում՝ ուղիղ աղիքը։
Հեշտոց | |
---|---|
![]() | |
Տեսակ | անատոմիական կառուցվածք |
Ենթադաս | subdivision of oviduct? և organ with organ cavity?[1] |
Մասն է | Իգական սեռական համակարգ |
Անատոմիական տեղայնացում | կոնքի խոռոչ[2] |
Զարկերակ | uterine artery? |
Երակ | vaginal venous plexus? |
Ավշային հանգույց | ներքին զստային ավշահանգույց |
MeSH | A05.360.319.779 |
Foundational Model of Anatomy | 19949[1] |
Terminologia Anatomica 98 | A09.1.04.001 |
Նկարագրված է | Գրեյի անատոմիա (20-րդ հրատարակություն)[3], Հայկական սովետական հանրագիտարան և «Օտտո» գիտական հանրագիտարան |
Vaginas Վիքիպահեստում |
Հեշտոցի պատերը կազմված են տափակ էպիթելային, մկանային և շարակցահյուսվածքային շերտերից։ Ներսից ծածկված է լորձաթաղանթով, որն առաջացնում է լայնական ծալքեր։ Վերջիններիս շնորհիվ հեշտոց կարող է ձգվել և ծննդաբերության ընթացքում նպաստել պտղի անցմանը։
ԾանոթագրություններԽմբագրել
- ↑ 1,0 1,1 Foundational Model of Anatomy
- ↑ Anatomy & Physiology: Therapy Basics 4th Edition — ISBN 978-1-4441-0923-8
- ↑ http://www.bartleby.com/107/269.html
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։ |