Սերմնահեղուկ կամ սերմը (նաև սպերմա) օրգանական հեղուկ է, որը պարունակում է սպերմատոզոիդներ։

Սերմնահեղուկ

Սերմնաբշտիկները և շագանակագեղձը մշակում են սերմնահեղուկ, որը միախառնվելով սպերմատոզոիդներին՝ ձևավորում է սպերման։ 1 խ.սմ սպերմայում պարունակվում է քսանից վաթսուն միլիոն սպերմատոզոիդ։

Սերմնահեղուկը դուրս է գալիս սեռական հարաբերությունների կամ ձեռնաշարժության ժամանակ, դուրս գալու գործընթացը անվանում են սերմնաժայթքում կամ էյակուլյացիա՝ երբ տղամարդու առնանդամից դուրս է թափվում սերմնահեղուկը։

Սերմնահեղուկը սովորաբար ունի կիսաթափանցիկ սպիտակ կամ նույնիսկ դեղնավուն գույն։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ տղամարդու սերմնաժայթքման ժամանակ արտազատվում է 3,4 մլ սերմնահեղուկ, մեկ այլ ուսումնասիրություն ցույց է տալիս որ ամենաշատը արտադրվում է 4,99 մլ իսկ ամենաքիչը 1,5 մլ սերմնահեղուկ։