Ամոքսիցիլին/կլավուլանաթթու

քիմիական միացություն

Ամոքսիցիլին/կլավուլանաթթու, հայտնի է նաև որպես կո-ամոքսիկլավ, հակաբիոտիկ, որը կիրառվում է մի շարք բակտերիալ վարակների բուժման ժամանակ[2]։ Այս համակցությունը բաղկացած է ամոքսիցիլինից (β-լակտամային հակաբիոտիկ) և կալիումի կլավուլանատից (β-լակտամազի արգելակիչ)[2]։ Օգտագործվում է ականջաբորբի, ֆարինգիտի, թոքաբորբի, ցելյուլիտի, միզուղիների վարակների, կենդանիների կծածի և տուբերկուլյոզի բուժման ժամանակ[2]։ Կան ներքին ընդունման և ներերակային ներարկման տարբերակներ[1]։

Ամոքսիցիլին/կլավուլանաթթու
Համակցումն է
ԱմոքսիցիլՊենիցիլին հակաբիոտիկ
ԿլավուլանաթթուԲետա-լակտամազային արգելակիչ
Կլինիկական տվյալներ
Օգտագործման
եղանակներ
ներքին ընդունման, ներերակային[1]
ԱԹԴ կոդ
Նույնացուցիչներ
CAS համար74469-00-4
PubChem CID6435923
CompTox Dashboard (EPA)

Տարածված կողմնակի ազդեցություններից են լուծը, փսխումը և ալերգիկ ռեակցիաները[2]։ Մեծացնում է կանդիդոզի, գլխացավի և կոագուլոպաթիայի (արյան մակարդման խանգարում) առաջացման վտանգը[1][3]։ Խորհուրդ չի տրվում մարդկանց պենիցիլինային ալերգիայի պատմությամբ[1]։ Համեմատաբար անվտանգ է հղիության ընթացքում օգտագործման համար[2]։

Ամոքսիցիլին/կլավուլանաթթուն դասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղամիջոցների թվին, որոնք իրենցից ներկայացնում են առողջապահական համակարգի համար անհրաժեշտ առավել արդյունավետ և անվտանգ դեղորայքը[4]։ Հասանելի է որպես ջեներիկ դեղամիջոց[2]։ Մեծածախ արժեքը զարգացող երկրներում կազմում է օրական մոտ 0.18-1.14 ԱՄՆ դոլար[5]։ ԱՄՆ-ում բուժման կուրսը կազմում է 50-100$[6]:

Բժշկական կիրառում խմբագրել

Ամոքսիցիլին/կլավուլանաթթուն լայնորեն կիրառվում է բազմաթիվ վարակների բուժման և կանխարգելման ժամանակ, որոնք պայմանավորված են այդ հակաբիոտիկի նկատմամբ զգայուն մանրէներով, ինչպես օրինակ.

  • միզուղիների վարակ
  • շնչառական ուղիների վարակ
  • մաշկի և փափուկ հյուսվածքների վարակ
  • հարքթային ծոցերի վարակ
  • կատվի քերծվածքից առաջացած վարակ
  • բերանի խոռոչի՝ մանրէներով պայմնավորված վարակներ, ինչպիսիք են.
    • ստոմատոլոգիական վարակներ
    • վարակված կենդանու կծում
    • վարակված անձի կծում (այդ թվում՝ չբարդացած «ջղաձգված բռունցք» կամ «հակադարձ ատամների» վնասվածքներ)[7][8]։

Նման համակցությունը հանգեցնում է հակաբիոտիկի ազդեցության սպեկտրի ավելացման ու արդյունավետության պահպանման ամոքսիցիլին-կայուն մանրէների դեմ, որոնք արտադրում են β-լակտամազ։

Կողմնակի ազդեցություններ խմբագրել

Հնարավոր կողմնակի ազդեցություններն են՝ փորլուծություն, փսխում, սրտխառնոց, կանդիդոզ և մաշկի ցան, որոնք սովորաբար չեն պահանջում բժշկական հոգածություն։ Ինչպես բոլոր հակաբիոտիկներով բուժման ընթացքում կամ դրանից հետո[8], կարող է առաջանալ Clostridium difficile մանրէով պայմանավորված հակաբիոտիկ-ասոցացված փորլուծություն, որն էլ երբեմն հանգեցնում է կեղծթաղանթային կոլիտի։

Հազվադեպ, խոլեստատիկ դեղնուկը (նաև կոչվում խոլեստատիկ հեպատիտ, լյարդային թունավորության տեսակ) կապված է ամոքսիցիլին/կլավուլանաթթվի հետ։ Ռեակցիան կարող է ի հայտ գալ հակաբիոտիկի ընդունումը դադարացնելուց մի քանի շաբաթ անց, և դրա բուժումը սովորաբար տևում է շաբաթներ։ Ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց, տարեցների և երկարատև բուժման կուրս ընդունած հիվանդների մոտ։ Այս կողմնակի երևույթի մոտավոր հաճախականությունը կազմում է 1/100.000[8]: Միացյալ Թագավորությունում Դեղամիջոցների անվտանգության հանձնաժողովը նախազգուշացնում է կո-ամոքսիկլավի այս կողմնակի ազդեցության մասին[7]։

Ինչպես բոլոր ամինոպենիցիլինները, ամոքսիցիլինը առնչվում է Սթիվենսի-Ջոնսոնի համախտանիշ/տոքսիկ էպիդերմալ նեկրոլիզի հետ, սակայն այս ռեակցիաները շատ հազվադեպ են[8][9]։

Պատմություն խմբագրել

Բիչամ (Beecham) բրիտանական դեղագործական ընկերությունը (այժմ ԳլաքսոՍմիթԿլայն՝ GlaxoSmithKline, ընկերության մի մասը) ԱՄՆ-ում դիմել է այս դեղորայքային համակցությունն արտոնագրելու նպատակով 1979 թվականին։ Այն թողարկվել է Աուգմենտին առևտրային անվան տակ[7]։ Արտոնագիրը տրվել է 1985 թվականին[10]։

Դեղամիջոցներ խմբագրել

Ամոքսիցիլին/կլավուլանաթթուն միջազգային չարտոնագրված անվանումն է (ՄՉԱ, INN), իսկ կո-ամոքսիկլավը՝ Բրիտանական հաստատված անվանումը (ԲՀԱ, BAN):

Կո-ամոքսիկլավի շատ բրենդային դեղամիջոցներ ամոքսիցիլինի քանակը նշում են որպես դեղաչափ։ Օրինակ, Աուգմենտին 250-ը պարունակում է 250 մգ ամոքսիցիլին և 125 մգ կլավուլանաթթու[7][11]։

Ներերակային պատրաստուկը հասանելի է դարձել Մեծ Բրիտանիայում 1985 թվականից[12], իսկ ԱՄՆ-ում ներարկման տարբերակը դեռևս գրանցված չէ և մոտակա համարժեք (անալոգ) համակցությունն ամպիցիլին/սուլբակտամն է։

Ամոքսիցիլին/կլավուլանաթթվի կախույթը մատչելի է օգտագործման համար երեխաների շրջանում։ Դրա արդյունավետությունը պահպանելու համար պետք է պահել սառնարանային պայմաններում։

Անասնաբուժական կիրառում խմբագրել

Ամոքսիցիլին/կլավուլանաթթուն կիրառվում է բազմաթիվ կենդանիների մոտ մի շարք իրավիճակների դեպքում.

Համակցելով պրեդնիզոլոնի հետ՝ այն օգտագործվում է ներկրծքային ներարկման ձևով կաթնատու կովերի մոտ մաստիտի բուժման ժամանակ։ Առևտրային անվանումներն են՝ Կլավասեպտին, Կլավամոքս և Սինուլոքս:

Ամոքսիցիլին/կլավուլանաթթուն արգելված է օգտագործել ընտանի-սննդային կենդանիների (խոշոր եղջերավոր անասուններ, խոզեր և այլն) մոտ ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Եվրոպայում։ Մեծ Բրիտանիայում Սինուլոքս դեղամիջոցը կարող է օգտագործվել ընտանի-սննդային կենդանիների մոտ այնքան ժամանակ, քանի դեռ նշված հեռացման ժամանակահատվածը պահպանվում է։

Բակտերիալ կայունություն խմբագրել

Հակաբիոտիկների նկատմամբ բակտերիալ կայունությունը աճող խնդիր է անասնաբուժության մեջ։ Ամոքսիցիլին/կլավուլանաթթուն արդյունավետ է կլեբսիելային վարակի դեմ, բայց արդյունավետ չէ կապտաթարախային վարակի դեպքում[15]։

Ծանոթագրություններ խմբագրել

  1. 1,0 1,1 1,2 1,3 WHO Model Formulary 2008 (PDF). World Health Organization. 2009. էջ 102. ISBN 9789241547659. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 «Amoxicillin and Clavulanate Potassium». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  3. Gillies, M; Ranakusuma, A; Hoffmann, T; Thorning, S; McGuire, T; Glasziou, P; Del Mar, C (2014 թ․ նոյեմբերի 17). «Common harms from amoxicillin: a systematic review and meta-analysis of randomized placebo-controlled trials for any indication». Canadian Medical Association Journal. 187: E21-31. doi:10.1503/cmaj.140848. PMC 4284189. PMID 25404399.
  4. «WHO Model List of Essential Medicines (19th List)» (PDF). World Health Organization. April 2015. Արխիվացված (PDF) օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  5. «Amoxicillin + Clavulanic Acid». International Drug Price Indicator Guide. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 8-ին.
  6. Hamilton, Richart (2015). Tarascon Pocket Pharmacopoeia 2015 Deluxe Lab-Coat Edition. Jones & Bartlett Learning. էջ 97. ISBN 9781284057560.
  7. 7,0 7,1 7,2 7,3 British National Formulary (57 ed.). March 2009.
  8. 8,0 8,1 8,2 8,3 Gordon D (2010). «Amoxicillin–Clavulanic Acid (Co-Amoxiclav)». In Grayson ML; և այլք: (eds.). Kucers' the Use of Antibiotics: a Clinical Review of Antibacterial, Antifungal, Antiparasitic and Antiviral Drugs. London: Hodder Arnold/ASM Press. էջեր 193–4. ISBN 0-340-92767-4.
  9. «Toxic epidermal necrolysis and Stevens-Johnson syndrome». Orphanet Journal of Rare Diseases. 5: 39. 2010. doi:10.1186/1750-1172-5-39. PMC 3018455. PMID 21162721.{{cite journal}}: CS1 սպաս․ չպիտակված ազատ DOI (link)
  10. US 4441609
  11. «Augmentin -- Prescribing Information» (PDF). December 2006. Արխիվացված (PDF) օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 20-ին.
  12. «Pharmacokinetics of amoxycillin and clavulanic acid in haemodialysis patients following intravenous administration of Augmentin». British Journal of Clinical Pharmacology. 26 (4): 385–90. October 1988. doi:10.1111/j.1365-2125.1988.tb03395.x. PMC 1386558. PMID 3190988.
  13. «Canine Infectious Tracheobronchitis (Kennel Cough)». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 30-ին.
  14. «Kennel Cough - Symptoms and Treatment». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 30-ին.
  15. Ֆեդերացիայի անասնաբույժների Եվրոպայի ողջույնի փաստաթուղթը՝ «Հակաբիոտիկակայունություն & ռացիոնալ կիրառման հակաբիոտիկների անասնաբուժական բժշկության մեջ»

Արտաքին հղումներ խմբագրել

 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամոքսիցիլին/կլավուլանաթթու» հոդվածին։