Պլազմոդիումներ
Պլազմոդիումներ
Գիտական դասակարգում
Թագավորություն Կենդանիներ
Տիպ Քորդավորներ
Դաս Նախակենդանիներ
Ընտանիք Սպորավորներ
Լատիներեն անվանում
Plasmodium vivax



Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերների որոնում
Վիքիպահեստում




Պլազմոդիումներ մալարիայի, սպորավորների դասի պլազմոդիա սեռի միաբջիջ նախակենդանիներ։ Մակաբուծվում են մարդու արյան կարմիր գնդիկներում՝ լուրջ վնաս պատճառելով նրա առողջությանը։ Հայտնի է Պլազմոդիումների 4 տեսակ (լատին․՝ Pl. vivax, PI. falciparum, Pl. malariae, Pl. ovale), որոնց զարգացման կենսակերպն ընթանում է միանման։

Մալարիա խմբագրել

Մալարիան տարածված է տաք կլիմայով երկրներում։ Վերջին տասնամյակում այդ ինվազիան խիստ անհանգստացնում է նաև մեր հանրապետության բժշկության ծառայությանը։

Զարգացում խմբագրել

Մալարիայի զարգացումն ընթանում է 2 տիրոջ՝ մարդու և անոֆելես սեռի մոծակի էգի օրգանիզմներում։

Վարակում խմբագրել

Մարդը վարակվում է մալարիայով, երբ Պլազմոդիումներ կրող մոծակն արյունով սնվելու համար խայթում է մարդուն, և մոծակի թքի հետ արյան մեջ են թափանցում մալարիայի հարուցչի սպորոզոիտները։ Վերջիններս, մուտք գործելով էրիթրոցիտներ, բազմանում են շիզոգոնիայի ձևով՝ սկիզբ տալով բազմաթիվ մերոզոիտների, որոնք ախտահարում են նորանոր էրիթրոցիտներ, և այդպես շարունակ՝ հետագայում սկիզբ տալով մակրո և միկրոգամետոցիտների ու շիզոգոնիային ձևավորման։ Մոծակը վարակված մարդու արյունով սնվելիս կլանում է մալարիայի հարուցիչներ։ Մոծակի ստամոքսում տեղի է ունենում դրանց հետագա զարգացումը՝ սպորոգոնիան՝ բազմաթիվ սպորոզոիտներով, որոնք նորից կարող են փոխանցվել մարդուն և առաջացնել հիվանդություն։

Ախտորոշում խմբագրել

Մալարիան կարելի է ախտորոշել կլինիկ, ախտանշանների հիման վրա։ Մշակված են մալարիայով հիվանդ մարդկանց բուժման մի շարք եղանակներ՝ արդյունավետ պատրաստուկների կիրառմամբ։ Կանխարգելումը, մոծակների բազմացման կենսավայրերի վերացում և մոծակների դեմ դեղանյութային պատրաստուկների օգտագործում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  
 Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլազմոդիումներ» հոդվածին։
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պլազմոդիումներ» հոդվածին։