Հեպատոլոգիա

բժշկական մասնագիտություն

Հեպատոլոգիա, բժշկության ճյուղ, որը ներառում է լյարդի, լեղապարկի, լեղուղիների և ենթաստամոքսային գեղձի ուսումնասիրությունը, ինչպես նաև դրանց խանգարումների կառավարումը։ Թեև ավանդաբար դա համարվում է գաստրոէնտերոլոգիայի ենթամասնագիտություն, արագ ընդլայնում հետևանքով կան որոշ երկրներում բացառապես այս ոլորտում մասնագիտացած բժիշկներ, որոնք կոչվում են հեպատոլոգներ։

Վիրուսային և ալկոհոլային հեպատիտը և դրա հետևանքով առաջացղած բարդությունները մասնագետին դիմելու և խորհրդատվություն ստանալու հիմնական պատճառներն են։ Ավելի քան երկու միլիարդ մարդ իր կյանքի ինչ-որ պահի վարակվել է հեպատիտ B վիրուսով, և մոտավորապես 350 միլիոնը դարձել է մշտական վարակակիր[1]։ Լյարդի քաղցկեղի մինչև 80%-ը կարող է վերագրվել հեպատիտ B-ին կամ հեպատիտ C-ին։ Մահացության առումով զիջում է միայն ծխելուն քաղցկեղ առաջացնող հայտնի գործոների շարքում։ Պատվաստումների և արյան փոխներարկումից առաջ խիստ սքրինինգի ավելի լայն կիրառմամբ, ապագայում ակնկալվում է վարակի ավելի ցածր մակարդակ։ Շատ երկրներում, սակայն, ալկոհոլի ընդհանուր օգտագործումը աճում է, և, հետևաբար, ցիռոզով և հարակից այլ բարդություններով հիվանդների թիվը համաչափորեն աճում է։

Հեպատոբիլիար համակարգի սխեմատիկ դիագրամ

Մասնագիտության շրջանակը խմբագրել

Հիվանդներին դեպի բազմաթիվ բժշկական մասնագետներ, ամենայն հավանականությամբ, ուղղորդում են ընտանեկան բժիշկները կամ տարբեր մասնագիտությունների բժիշկները։ Պատճառները կարող են լինել՝

  • Դեղերի չափից մեծ դոզա. տարածված է պարացետամոլի գերդոզավորումը
  • Ստամոքս-աղիքային արյունահոսություն պորտալ հիպերտենզիայի պատճառով
  • Աննորմալ արյան ստուգում, որը վկայում է լյարդի հիվանդության մասին
  • Երեխաների մոտ ֆերմենտային արատները, որոնք հանգեցնում են լյարդի մեծացման, սովորաբար կոչվում են լյարդի կուտակային հիվանդություն
  • Դեղնախտ / Հեպատիտ վիրուսի դրական պատասխան արյան մեջ, հնարավոր է, որ հայտնաբերվել է արյան ստուգման ժամանակ
  • Ասցիտ կամ որովայնի այտուցվածություն հեղուկի կուտակումից, որը սովորաբար պայմանավորված է լյարդի հիվանդություններով, բայց կարող է լինել այլ հիվանդություններից, ինչպիսիք են սրտային անբավարարությունը
  • Լյարդի առաջադիմող հիվանդություն ունեցող բոլոր հիվանդները, օրինակ. ցիռոզը պետք է լինի մասնագետի հսկողության ներքո
  • Անցնել էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատոգրաֆիա՝ լեղապարկի հիվանդությունների ախտորոշման կամ դրանց բուժման համար
  • Տենդ՝ նշված օրգանների ախտահարման մասին վկայող այլ հատկանիշներով։ Որոշ էկզոտիկ արևադարձային հիվանդություններ, ինչպիսիք են հիդատիկ կիստը, կալա-ազարը կամ շիստոսոմոզը, կարող են կասկածվել։ Ներգրավված կլինեն նաև մանրէաբանները
  • Լյարդի և լեղուղիների վրա ազդող համակարգային հիվանդություններ, օրինակ. հեմոքրոմատոզ
  • Լյարդի փոխպատվաստման հետևում
  • Պանկրեատիտ - սովորաբար ալկոհոլի կամ լեղաքարի պատճառով
  • Վերոնշյալ օրգանների քաղցկեղ. Սովորաբար բազմամասնագիտական մոտեցում է իրականացվում ուռուցքաբանների և այլ փորձագետների ներգրավմամբ։

Պատմություն խմբագրել

Եգիպտական մումիաների դիահերձման ապացույցները ցույց են տալիս, որ լյարդի վնասումը մակաբուծական բիլհարզիազի վարակից տարածված է եղել հին հասարակության մեջ[2]։ Հնարավոր է, որ հույները կարող էին տեղյակ լինել լյարդի էքսպոնենցիալ կերպով կրկնօրինակելու ունակության մասին, ինչպես ցույց է տրված Պրոմեթևսի պատմության մեջ։ Այնուամենայնիվ, անտիկ ժամանակներում լյարդի հիվանդության մասին գիտելիքները կասկածելի էին։ Ոլորտի կարևոր առաջընթացների մեծ մասը կատարվել է վերջին 50 տարում։

  • Ք.ա. 400 թվականին Հիպոկրատը աֆորիզմներում նշել է լյարդի թարախակույտը[3]
  • Հռոմեացի անատոմիստ Գալենը կարծում էր, որ լյարդը մարմնի գլխավոր օրգանն է։ Նա նաև բացահայտեց դրա կապը լեղապարկի և փայծաղի հետ[4]
  • Մոտավորապես մ․թ 100 Արետեոս Կապադովկիացին գրեց դեղնախտի մասին[5]
  • Միջնադարում Ավիցեննան նշել է մեզի կարևորությունը լյարդի հիվանդությունների ախտորոշման գործում։
  • 1770 թվականին ֆրանսիացի անատոմիստ Անտուան Պորտալը նշեց արյունահոսության մասին կերակրափողի վարիկոզների պատճառով[6]
  • 1844 թվականին Գաբրիել Վալենտինը ցույց տվեց, որ ենթաստամոքսային գեղձի հյութերը քայքայում են սնունդը մարսողության ընթացքում
  • 1846 Յուստուս Ֆոն Լիբիգը հայտնաբերեց ենթաստամոքսային գեղձի հյութի թիրոզինը
  • 1862 Օսթին Ֆլինտը նկարագրեց «ստերկորինի» արտադրությունը
  • 1875 Վիկտոր Չարլզ Հանոտը նկարագրեց ցիռոզային դեղնախտը և լյարդի այլ հիվանդություններ[7]
  • 1958 թվականին Մուրը մշակել է շների օրթոտոպիկ լյարդի փոխպատվաստման ստանդարտ տեխնիկա[8]
  • Մարդու լյարդի առաջին փոխպատվաստումը կատարվել է 1963 թվականին դոկտոր Թոմաս Է. Սթարզլի կողմից լեղուղիների ատրեզիայով տառապող երեք տարեկան տղայի վրա՝ շների լյարդի փոխպատվաստման տեխնիկան կատարելագործելուց հետո[9][10]
  • Բարուխ Ս. Բլումբերգը հայտնաբերեց հեպատիտ B վիրուսը 1966 թվականին և ստեղծեց դրա դեմ առաջին պատվաստանյութը 1969 թվականին։ 1976 թվականին նա արժանացել է ֆիզիոլոգիայի և բժշկության Նոբելյան մրցանակի[11]
  • 1989թ.-ին CDC-ի (Դանիել Վ. Բրեդլի) և Քիրոնի (Մայքլ Հութոն) հետազոտողները հայտնաբերել են հեպատիտ C վիրուսը, որը նախկինում հայտնի էր որպես ոչ A, ոչ B հեպատիտ և չէր կարող հայտնաբերվել արյան մատակարարման մեջ[12]
  • Միայն 1992 թվականին ստեղծվեց արյան թեստ, որը կարող էր հայտնաբերել հեպատիտ C դոնոր արյան մեջ

Հեպատոլոգիա բառը հին հունարենից է ἧπαρ (hepar) կամ ἡπατο- (hepato-), որը նշանակում է «լյարդ», և -λογία (-logia), որը նշանակում է «ուսումնասիրություն»։

 
Դոկտոր Բ․Բլումբերգը, ով 1976 թվականին արժանացել է Նոբելյան մրցանակի հեպատիտ B վիրուսի հայտնաբերման համար

Հիվանդությունների դասակարգում խմբագրել

1. Հիվանդությունների միջազգային դասակարգում (ICD 2007) – ԱՀԿ դասակարգում.

  • Chapter XI․ Մարսողական համակարգի հիվանդություններ[13]
    • K70-K77․ Լյարդի հիվանդություններ
    • K80-K87․ Լեղապարկի, լեղուղիների և ենթաստամոքսային գեղձի խանգարումներ

2. MeSH (բժշկական առարկայի վերնագիր)

  • G02.403.776.409.405 նույնը, ինչ «Գաստրոէնտերոլոգիա»[14]
  • C06.552 Լյարդի հիվանդություններ[15]
  • C06.130 Լեղուղիների հիվանդություններ[16]
  • C06.689 Ենթաստամոքսային գեղձի հիվանդություններ[17]

3. Բժշկության ազգային գրադարանի կատալոգ[18]

  • WI 700-740 Լյարդի և լեղուղիների հիվանդություններ[19]
  • WI 800-830 Ենթաստամոքսային գեղձ[20]

Կարևոր ընթացակարգեր խմբագրել

  • Էնդոսկոպիկ ռետրոգրադ խոլանգիոպանկրեատրոգրաֆիա(ERCP)
  • Տրանսլյարդային ենթաստամոքսային խոլանգիոգրաֆիա (TPC)
  • Տրանսլյարդային ներլյարդային պորտոսիստեմիկ շունտ (TIPSS)
  • Լյարդի փոխպատվաստում և ենթաստամոքսային գեղձի փոխպատվաստում

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «WHO | Hepatitis B». Վերցված է 2010 թ․ մարտի 17-ին.
  2. Rosalie David A, Contis G (1996). «Paleopathology on schistosomiasis in Egyptian mummies». Parasitol. Today (Regul. Ed.). 12 (4): 167. doi:10.1016/0169-4758(96)80811-8. PMID 15275234.
  3. «Aphorisms.mb.txt». Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 30-ին.
  4. «History of Liver, Gallbladder, and Spleen». Վերցված է 2007 թ․ մայիսի 18-ին.
  5. H. S.J. Lee, ed. (1999). Dates in Gastroenterology: A Chronological Record of Progress in Gastroenterology over the Last Millennium (Landmarks in Medicine). Informa Healthcare. ISBN 1-85070-502-X.
  6. Moodley J; Singh B; Lalloo S; Pershad S; և այլք: (2001). «Non-operative management of haemobilia». The British Journal of Surgery. 88 (8): 1073–76. doi:10.1046/j.0007-1323.2001.01825.x. PMID 11488792. S2CID 8124234.
  7. «Victor Charles Hanot». Whonamedit.com. Վերցված է 2007 թ․ մայիսի 18-ին.
  8. «eMedicine - History of Pediatric Liver Transplantation : Article by Beth A Carter, MD». Emedicine.com. Վերցված է 2007 թ․ մայիսի 18-ին.
  9. «History of Liver Transplantation». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ օգոստոսի 30-ին. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 8-ին.
  10. STARZL TE; MARCHIORO TL; VONKAULLA KN; HERMANN G; և այլք: (1963). «Homotransplantation Of The Liver In Humans». Surgery, Gynecology & Obstetrics. 117: 659–76. PMC 2634660. PMID 14100514.
  11. «Baruch S. Blumberg - Autobiography». Nobelprize.org. Վերցված է 2007 թ․ մայիսի 18-ին.
  12. «Brief_History_HCV_10.pdf» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 18-ին.
  13. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2020 թ․ հոկտեմբերի 5-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link)
  14. «G02.403.776.409.405 same as "Gastroenterology"». Nlm.nih.gov. Վերցված է 2021 թ․ նոյեմբերի 30-ին.
  15. «Liver Diseases». Nih.gov. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.
  16. «Biliary Tract Diseases». Nih.gov. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.
  17. «Pancreatic Diseases». Nih.gov. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.
  18. «NLM Classification Home Page». Nih.gov. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 24-ին.(չաշխատող հղում)
  19. «NLM Classification Schedule WI». wwwcf.nlm.nih.gov. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 17-ին.
  20. «NLM Classification Schedule WI». wwwcf.nlm.nih.gov. Արխիվացված է օրիգինալից 2004 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2022 թ․ հունվարի 17-ին.