Կրծքի կաթ
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |

ԲաղադրությունըԽմբագրել
Կրծքի կաթը իր բաղադրությամբ ապահովում է ոչ միայն նորածինների սննդային պահանջները, այլ նաև ունի իմուն պաշտպանիչ նշանակություն։ Հղիության վերջին եռամսյակում և ծննդաբերությունից հետո կանանց կրծքագեղձերի կողմից արտադրվում է խեժ (չհասունացած կաթ),որն իր էներգետիկ արժեքով գերազանցում է կաթին, 3-5 անգամ ավելի շատ է պարունակում սպիտակուցներ, ճարպալույծ վիտամիններ (A,E,K), ասկորբինաթթու, հանքային էլեմենտներ՝ նատրիում, ֆոսֆոր, ցինկ նաև A դասի իմունոգլոբուլիններ։ Ճարպերի քանակությունը խեժում այնքան է որքան հասուն կաթում, բայց խեժում պարունակվող ֆոսֆոլիպիդները՝ խոլեստերինը, չհագեցած ճարպաթթուները, լինոլեաթթուն անհրաժեշտ են նորածնի բջջաթաղանթի կազմավորմանը։ Խեժի կազմի մեջ մտնող հիդրոլիտիկ ֆերմենտները՝ տրիպսինը, լիպազաները և ալֆա-ամիլազները ապահովում են երեխայի ստամոքս-աղիքային համակարգի սեկրեցիան՝ նպաստելով խեժի հեշտ յուրացմանը։ Ծննդաբերության առաջին օրերին արտադրվող խեժի կալորիականությունը կազմում է 1500կկալ/լ, հետո հասնելով մինչև 700կկալ/լ վերածվում է հասուն կաթի։ Իր բարձր կալորիականության, նչպես նաև արյան շիճուկի պրոտեիններին նմանվելու պատճառով խեժին անվանում են նաև «սպիտակ արյուն»։ Հասուն կաթը լինում է «առաջնային» և «հետին»։ Առաջնային կաթը ավելի ջրիկ է, բացարձակ յուղոտ չէ և երեխայի կողմից օգտագործվում է որպես ըմպելիք։ Հետին կաթը արտադրվում է կերակրման վերջում և հարուստ է ճարպերով, ածխաջրերով, սպիտակուցներով և ամենակարևորը երեխայի մոտ առաջացնում է հագեցման զգացում։
Կրծքի կաթի կոմպոնենտներըԽմբագրել
ՃարպերԽմբագրել
Ճարպերը կրծքի կաթի ամենափոփոխական կոմպոնենտներից է և կախված է մոր սննդի ռացիոնից, հնարավոր է փոփոխվի նույնիսկ մեկ կերակրման ընթացքում։ Կրծքի կաթի կազմի մեջ մտնող ֆոսֆոլիպիդները, չհագեցած ճարպաթթուները, խոլեստերինը հեշտ են յուրացվում երեխայի կողմից, որը պայմանավորված է կրծքագեղձերի կողմից լիպազա ֆերմենտի արտադրությամբ։ Ճարպերը ավելի շատ պարունակում է հետին կաթը։ 100գ. կաթը պարունակում է ճարպեր -4.38գ
ՍպիտակուցներԽմբագրել
Սպիտակուցները համարվում են երեխայի աճի կարևոր կոմպոնենտ։ Կրծքի կաթը պարունակում է շիճուկային սպիտակուցներ, տաուրին, լակտոֆերին, լիզոցիմ և կազեին։ Շիճուկային սպիտակուցները հեշտ են յուրացվում նորածինների աղեստամոքսային տրակտում ի տարբերություն կազեինի, որը դժվարամարս է(կովի կաթը և նրանից պատրաստված խառնուրդները պարունակում են կազեին)։ Տաուրինը հեշտ յուրացվելով նպաստում է ուղեղի և ներվային համակարգի ձևավորմանը։ Լակտոֆերինը մասնակցում է երկաթի փոխանակությանը։ Լիզոցիմը համարվում է բնական անտիբիոտիկ, ոչնչացնում է պաթոգեն միկրոօրգանիզմներին։ Մայրական կաթի սպիտակուցները համեմատած կովի կաթի սպիտակուցների հետ ավելի «թեթևֆեն, դա է պատճառը, որ կրծքի կաթը նորածնի ստամոքսում մնում է ավելի քիչ և արագ անցնում է աղիներ, մինչ կաթնային խառնուրդները պատրաստված կովի կաթից ստամոքսում կարող են մնալ մինչև երեք ժամ։ Դա է պատճառը, որ արհեստական կերերը երեխաներին տալիս են երեք ժամից ոչ շուտ, իսկ կրծքի կաթը ավելի հաճախ և անսահմանափակ։
100գ. կաթը պարունակում է սպիտակուցներ-1.035
ՇաքարներԽմբագրել
Մայրական կաթը պարունակում է շատ լակտոզա (կաթնաշաքար), քան կենդանական կաթը (20-30%ավելի)։ Կաթնային խառնուրդներին ավելացվում է սախարոզա կամ գլյուկոզա համային հատկանիշները մոտեցնելու մայրական կաթին, մինչ այդ կաթնաշաքարը անհրաժեշտ է երեխայի կենտրոնական նյարդային համակարգի զարգացման համար (մասամբ ուղեղանյութի )։ Լակտոզան նպաստում է նաև կալցիումի ներծծմանը ՝աղիներում ինդիգեն միկրոֆլորայի և ոսկրա-հոդային համակարգի ձևավորմանը։ 100գ. կաթը պարունակում է շաքարներ-6.89գ
ԵրկաթԽմբագրել
Մինչև 50-70% երկաթ է գտնվում մայրական կաթում։ Ինչ վերաբերում է արհեստական սնուցմանը՝ կովի կաթ ըպարունակում է 0.1% երկաթ, իսկ խառնուրդները 10-11% :Երկաթր անհրաժեշտ է արյան կարմիր գնդիկների`էրիթրոցիտների ձևավորման համարար։
Պաշտպանիչ նյութերԽմբագրել
Մայրական կաթը ունի կոմպոնենտներ՝ ֆագոցիտներ ,իմունոգլոբուլիններ, որոնք ունեն հակամիկրոբային հատկություն, բարձրացնում են երեխայի իմունիտետը և պաշտպանում ինֆեկցիաներից։
Գրականության ցանկԽմբագրել
1.Обгольц А.А. Микробиология и иммунология грудного молока. — Омск, 2000. — 107 с.
2. Riordan J. Breastfeeding and Human Lactation. Jones and Bartlett Publishers, 2004.
3.Kunz C, Lönnerdal B (February 1992). «Re-evaluation of the whey protein/casein ratio of
human milk». Acta Paediatr 81 (2)։ 107-112.
4. Gustafsson L, Hallgren O, Mossberg AK, Pettersson J, Fischer W, Aronsson A, Svanborg C (May 2005). «HAMLET kills tumor cells by apoptosis: structure, cellular mechanisms, and therapy.». J Nutr 135 (5)։ 1299-303. ↑ Stevens CR (September 2000). «Antibacterial properties of xanthine oxidase in human milk». The Lancet 356 (9232)։ 829–830.