Բանբեր հայագիտության, Հայաստանի հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիային կից «Գիտություն» հրատարակչության կողմից հրատարակվող մասնագիտական բազմալեզու հանդես, հրատարակվում է 2013 թվականից[1]։

Բանբեր հայագիտության
Տեսակպարբերական
Լեզուհայերեն
Հիմնադրվել է2013
ՀիմնադիրՊավել Չոբանյան
Երկիր Հայաստան
Հրատարակման վայրԵրևան
Գրախոսվողայո
ISSN1829-4073
DOI10.54503/1829-4073
Կայքflib.sci.am/journal/armstudies/Frame.html

Պատմություն

խմբագրել

Հանդեսի նպատակն է հայագիտական կենտրոնների միջև միջազգային համագործակցության սերտացումը, խթանելու Հայաստանի պատմության ու մշակույթի համակողմանի հետազոտությունների իրականացմանը, նոր հարցադրումներով համալրելու պատմական իրադարձությունների քննական վերլուծությունները, դիմագրավելու Հայաստանի պատմության խեղաթյուրումներին ու շահարկումներին, քննարկելու հայագիտության հետագա զարգացմանը խոչընդոտող գործոնների ու հանգամանքների հաղթահարման ուղիները, նորովի լուսաբանելու Հայաստանի պատմության հիմնահարցերը, օժանդակելու ձերբազատվել կաղապարներից և գիտական շրջանակներին ու հանրությանը ներկայացնել ճշմարտությունը[1]։ Հատուկ կարևորություն է տրվում Հայաստանի և տարբեր երկրների հայկական գաղթօջախների պատմությունը լուսաբանող հետազոտու թյունների հրապարակմանը, հարակից երկրների ժողովուրդների լեզուներով Հայաստանի պատմության վերաբերյալ պահպանված սկզբնաղբյուրների աղբյուրագիտական ուսումնասիրությունների իրականացմանը,Հայաստանում ուրույն քաղաքակրթության զարգացման գործընթացի անընդհատության ցուցադրմանը։ Հանդեսում հրապարակվում են հայ և օտարազգի հայագետների աշխատություններ, ներկայացվում դասական հայագիտության երախտավորների գիտական ժառանգությունն ու հայագիտական նորագույն նվաճումները, հայագիտական տարբեր կենտրոնների ձեռքբերումներն ու խնդիրները։ Գիտական հանդեսը լայնորեն բաց է բոլոր երկրների գիտնականների հայագիտական ուսումնասիրությունների համար և հրապարակում է հայագիտության բոլոր ճյուղերը ներկայացնող հետազոտություններ[2]։

Խմբագրական խորհուրդ

խմբագրել

Խմբագրական խորհուրդը գլխավորում է Ալբերտ Խառատյանը, պատասխանատու քարտուղարը Վ․ Խաչատուրյանն է։

Հայաստանից

խմբագրել
  1. Աղասյան Արարատ
  2. Բոբոխյան Արսեն
  3. Գասպարյան Սեդա
  4. Թորոսյան Վահե
  5. Իսահակյան Ավետիք
  6. Հովակիմյան Վաչե
  7. Հովհաննիսյան Սուսաննա
  8. Մուրադյան Հակոբ
  9. Պողոսյան Գևորգ
  10. Սիմոնյան Նեկտար
  11. Սուվարյան Յուրի

Արտերկրից

խմբագրել
  1. Բարդակչյան Գևորգ
  2. Խաչատրյան Սաթենիկ
  3. Խոսրոևա Անահիտ
  4. Մատթեոսյան Վարդան
  5. Տոնապետյան Անահիտ[3]

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. 1,0 1,1 ««Բանբեր հայագիտության» հնգալեզու հանդեսում կհրապարակվեն հայ և օտարազգի հայագետների աշխատություններ». armenpress.am. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 19-ին.
  2. «Journal of Armenian Studies». www.flib.sci.am. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 19-ին.
  3. «Հայագիտական ուսումնասիրությունները ֆինանսավորող համահայկական հիմնադրամ». haygithimnadram.am. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 19-ին.

Արտաքին հղումներ

խմբագրել