Բացել գլխավոր ցանկը

ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտ, կազմակերպվել է 1938 թվականին ԱրմՖԱՆ-ի կենսաբանության բաժնի և բուսաբանական այգու միավորմամբ։

ՀՀ ԳԱԱ բուսաբանության ինստիտուտ
Երևանի բուսաբանական այգի, ArmAg (7).jpg
Տեսակգիտահետազոտական ինստիտուտ
ՏնօրենԺիրայր Վարդանյան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունՀայաստանԵրևան, Աճառյան 1
Կայքbotany.sci.am

Հիմնական խնդիրներԽմբագրել

Հիմնական խնդիրներն են ՀՀ բուսական աշխարհի, բուսական պաշարների, բարձրակարգ բույսերի էվոլյուցիայի ուսումնասիրությունը, անտառաբուծությունը, տնտեսապես արժեքավոր և գեղագարդիչ բույսերի ներմուծումն ու կլիմայավարժեցումը, ինչպես նաև բույսերի անատոմիայի, ֆիզիոլոգիայի, էկոլոգիայի, փոշեհատիկաբանության, բրածո բույսերի հետազոտությունը։ Կազմված է բարձրակարգ բույսերի կարգաբանության և աշխարհագրության, անտառագիտության, հումքի և բույսերի էկոլոգիայի, երկրաբուսաբանության, ծառագիտության և ծաղկաբուծության, «Հայաստանի բուսաշխարհ» բաժիններից, բույսերի ֆիզիոլոգիայի լաբորատորիայից և բուսաբանական այգուց՝ Սևանի ու Վանաձորի բաժանմունքներով։ Ինստիտուտում մշակվել են ՀՀ անտառապատման և կանաչապատման գիտական հիմունքները, որի հիման վրա անտառապատվել է Սևանա լճից ազատված շուրջ 17 հզ հա տարածք, հարյուրավոր գեղազարդիչ ներմուծված բուսատեսակներ ներդրվել են քաղաքների և բնակավայրերի կանաչապատման գործում, ստեղծվել են եթերայուղատու, դեղատու և այլ օգտակար հատկություններով բուսատեսակներ։ Կազմվել և հրատարակվել է (1989) բույսերի Կարմիր գիրքը։ Բուսաբանական ինստիտուտում ստեղծվել է բույսերի հարուստ հերբարիում (բուսապահոց՝ շուրջ 500 հզ թերթով)[1]։

ԾանոթագրություններԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։