Աշոտ Սաղյան

հայ քիմիկոս

Աշոտ Սերոբի Սաղյան (ապրիլի 7, 1957(1957-04-07)[1], Չափար, Քելբաջարի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), քիմիկոս-օրգանիկ, քիմիական գիտությունների դոկտոր (1997), պրոֆեսոր (2003), Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս (թղթակից անդամ՝ 2006 թվականից)[2]։ 2021 թվականի հունիսի 28-ից՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ[3]։

Աշոտ Սաղյան
Ծնվել էապրիլի 7, 1957(1957-04-07)[1] (66 տարեկան)
Չափար, Քելբաջարի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of Artsakh.svg Արցախ
Մասնագիտությունքիմիկոս
Հաստատություն(ներ)Հայկենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոն
ԱնդամակցությունՀՀ ԳԱԱ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան (1978)
Գիտական աստիճանքիմիական գիտությունների դոկտոր (1997) և պրոֆեսոր (2003)
Պարգևներ

ԿենսագրությունԽմբագրել

1978 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանը։ 1979 թվականից ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտահետազոտական կենտրոնի տնօրեն (նախկինում ԽՍՀ մանրէաբանական արդյունաբերության Նախարարության «Ամինաթթուների տեխնոլոգիական ԳՀԻ»), 1986 թվականից Կենսատեխնոլոգիա ԳՀԻ ամինաթթուների նմանակների և ածանցյալների սինթեզի լաբորատորիայի վարիչ, 2000 թվականից՝ տնօրեն, միաժամանակ, 2003 թվականից՝ ԵՊՀ դեղագործական քիմիայի ամբիոնի վարիչ, 2001 թվականից՝ ՉԺՀ Սինցզյանի մարզի ԳԱ Մանրէաբանության ինստիտուտի գիտական խորհրդատու և ամինաթթուների ասիմետրիկ սինթեզի լաբորատորիայի հիմնադիր-ղեկավար[4][5]։

Մասնագիտական անդամակցությունԽմբագրել

  • Եվրոպական «Սննդի գիտություն և տեխնոլոգիա» ֆեդերացիայի դեսպան Հայաստանում
  • ՀՀ «Կենսատեխնոլոգների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ
  • ՀՀ «Հայկական քիմիական ասոցիացիա» հասարակական կազմակերպության փոխնախագահ
  • ՀՀ ԲՈՀ-ի 010 և 018 մասնագիտական խորհուրդների անդամ
  • ՀՀ ԳԱԱ «Հայաստանի քիմիական հանդեսի» գլխավոր խմբագիր

Ստեղծագործական ուղիԽմբագրել

Աշխատանքները վերաբերում են ոչ սպիտակուցային ամինաթթուների կենսանմանակման սինթեզի բնագավառին։ Մշակել է ֆերմենտային լուծույթներից կենսաբանորեն ակտիվ միացությունների անջատման ու մաքրման տեխնոլոգիաներ և օպտիկապես ակտիվ սպիտակուցային ու ոչ սպիտակուցային D-ամինաթթուների քիմիամանրէաբանական եղանակներ։ Սինթեզել է 80-ից ավելի ոչ սպիտակուցային ամինաթթուներ, որոնք ներառված են արտասահմանյան հայտնի ֆիրմաների («Ակրոս», ԱՄՆ, «Կալբիոխեմ», Շվեյցարիա) քարտագրացուցակներում։

ԱշխատություններԽմբագրել

ԳրքերԽմբագրել

  • Ամինաթթունների, պեպտիդների և սպիտակուցների քիմիա.- Երևան։ ԵՊՀ հրատ., 2010.- 392 էջ ;
  • Կենսատեխնոլոգիա.- Երևան։ ԵՊՀ, 2013.- 408 էջ ;
  • Ամինաթթունների, պեպտիդների և սպիտակուցների քիմիա.- Երևան։ ԵՊՀ հրատ., 2015.- 450 էջ ;
  • Энантиомерно чистые небелковые аминокислоты: Способы получения.- Москва: Наука, 2010. - 341 с.[6] ։

ՄամուլԽմբագրել

ՊարգևներԽմբագրել

ԵրկերԽմբագրել

  • Вардапетян С. М., Сагиян А. С., Геолчанян А. В., Мангасарян К. А., Лонг Тао, Цуи Вейдонг, Ши Ю-Ху, Вей Донг

Асимметрический синтез N,N’-диметиламино-(R)-аланина N,N’-диэтиламино-(R)-аланина через хиральный Ni2+ комплекс оснований Шиффа дегидроаланина | Химический журнал Армении 2003 г., т.56, №1-2, с.114

ԾանոթագրություններԽմբագրել