Հիմնարար հայագիտություն

«Գիտություն» հրատարակչության կողմից հրատարակվող մասնագիտական հանդես

Հիմնարար հայագիտության, Հայաստանի հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիային կից «Գիտություն» հրատարակչության կողմից հրատարակվող մասնագիտական անգլալեզու հանդես, հրատարակվում է 2015 թվականից[1][2]։

Հիմնարար հայագիտություն
անգլ.՝ Fundamental Armenology
Տեսակպարբերական
Լեզուանգլերեն
Գրախոսվողայո
ISSN1829-4618
DOI10.54503/1829-4618
Կայքfundamentalarmenology.am/1/Home.html(անգլ.) և fundamentalarmenology.am/arm/1/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80.html(հայ.)

Պատմություն խմբագրել

«Հիմնարար հայագիտությունը» ներառում է ուսումնասիրություններ՝ նվիրված Հայաստանի պատմությանը, պատմական աշխարհագրությանը, փիլիսոփայությանն ու իրավունքին, ժողովրդագրությանն ու կառավարմանը, հնագիտությանը, լեզվաբանությանը, գրականությանը, քաղաքագիտությանն ու տեղեկատվական անվտանգությանը[3]։ Արդի հայագիտական հիմնախնդիրները լուսաբանող հոդվածներում ուշադրություն է դարձվում նախորդ սերնդի ականավոր հայագետների կողմից գրված, փաստագրական նշանակություն ունեցող հրատարակությունների վրա։ «Հիմնարար հայագիտություն» հանդեսը մեծ հնարավորություններ է տալիս ներկայացնելու հայ և օտարերկրյա հայագետների աշխատությունները, ակադեմիական հետազոտությունների միջոցով վերլուծել առկա խնդիրները և նախանշել ու իրականացնել դրանց լուծումները, ինչպես նաև տեսականորեն հիմնավորել և ներկայացնել առաջիկա ծրագրերը միջազգային մակարդակով։

Խմբագրական խորհուրդ խմբագրել

Գլխավոր խմբագիրն է Արամ Քոսյանը, գործադիր քարտուղարներ՝ Ռոբերտ Ղազարյան և Մուշեղ Ղահրիյան[4]։

Հայաստանից

  1. Տիգրան Ապիկյան
  2. Արարատ Աղասյան
  3. Պավել Ավետիսյան
  4. Վլադիմիր Հարությունյան
  5. Հովհաննես Այվազյան
  6. Վարդան Դևրիկյան
  7. Ավիկ Իսահակյան
  8. Վիկտոր Կատվալյան
  9. Աշոտ Մելքոնյան
  10. Գևորգ Պողոսյան
  11. Յուրի Սուվարյան
  12. Վահան Տեր–Ղևոնդյան

Արտերկրից

  1. Գևորգ Բարդակչյան
  2. Աննա Սիրինյան
  3. Ժասմին Դում-Թրագութ

Ծանոթագրություններ խմբագրել

  1. «armenology». www.flib.sci.am. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 9-ին.
  2. Համացանցում սկսել է գործել «Հիմնարար հայագիտություն» էլեկտրոնային հանդեսը
  3. «Հիմնարար հայագիտություն պարբերականի մասին». fundamentalarmenology.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին.
  4. «Հիմնարար հայագիտություն, Խմբագրական կազմ». fundamentalarmenology.am (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 21-ին.