«Գիտություն», գիտակրթական, հասարակական-քաղաքական ամսաթերթ։

Գիտություն
2009-ի դեկտեմբերի համարի անվանէջը
2009-ի դեկտեմբերի համարի անվանէջը
Տեսակհանդես
Հապավումչունի
Լեզուհայերեն
Հրատարակիչ«Գիտություն» ԳԱԱ-յի ՊՓԲԸ
ԵրկիրՀայաստան
Հրատարակության պատմություն1993-ից մինչ հիմա
Հաճախականությունամսական

Պատմություն խմբագրել

Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հրատարակչություն։

Լույս է տեսնում 1993 թվականից Երևանում։

Խմբագիրներ՝ Ռաֆայել Ղազանչյան, Վլադիմիր Մուրադյան, Անուշավան Տեր-Գաբրիել­յան (2008 թվականից)։

Չի վաճառվում, այլ բաժանվում է անվճար, ԳԱԱ-ի հետ կապված կազմակերպություններում։ Հրատարակվում է ԳԱԱ-ի «Գիտություն» հրատարակչական-արտադրական պետական ՓԲԸ-ի կողմից։

Լուսաբանում է Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության և Գիտահետազոտական ինստիտուտների առօրյան, ներկայացնում է ակադեմիայի անվանի գիտնականների, իսկ «ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ­ների հանրագիտարան» էջում՝ արտերկրի հայ և այլազգի գիտնականների դիմանկար-կենսագրականներ, անդրադառնում է համաշխարհային գիտության նվաճում­ներին, Հայաստանի հասարակական-քաղաքական, կրթական, մշակութային կարևոր իրադարձություններին։

Արտաքին հղումներ խմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։