Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ

ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ (ԵԻՍԻ), սեյսմիկ ազդեցությունների պարամետրերի քանակական գնահատման մեթոդների մշակման բնագավառ առաջատար հաստատություն Հայաստանում։ Հիմնադրվել է 1961 թվականին։

Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ
Տեսակգիտահետազոտական ինստիտուտ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Հիմնադրված1961
Կայքiges.am/hy/գլխավոր/

ՊատմությունԽմբագրել

Երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտը հիմնադրել է ակադեմիկոս Արմենակ Նազարովը, ում անունով էլ կոչվում է հաստատությունը։ Նազարովը մշակել է ոչ միայն տեսություն, այլև սարքավորումներ։ ԵԻՍԻ-ն ունի 11 լաբորատորիա, որոնք ներառված են 5 բաժիններում, ունի նաև գիտական արտադրամաս[1]։

ԳործունեությունԽմբագրել

Ինստիտուտն իրականացնում է ՀՀ տարածքի երկրակեղևի կառուցվածքի և նրանում ընթացող պրոցեսների ուսումնասիրում, տարածքի ուժեղ երկրաշարժերի սեյսմիկականության և լարվածադեֆորմացիոն վիճակի հետազոտում, նախանշանների բացահայտում, հետախուզական երկրաֆիզիկայի նոր մեթոդների մշակում, էկոերկրաֆիզիկական հետազոտությունների մեթոդիկայի մշակում, սեյսմիկ վտանգի և ռիսկի, սեյսմիկ ազդեցությունների պարամետրերի քանակական գնահատման մեթոդների մշակում և կատարելագործում։

Բացի սեյսմակայունության տեսության զարգացմանը նպաստող հետազոտություններից, ինստիտուտում անկախ ուսումնասիրվում են սեյսմիկ ալիքների տարածման տեսության առանձնահատկությունները[2]։

ՀամագործակցություններԽմբագրել

Տեղական համագործակցություններԽմբագրել

Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտի հետ համագործակցում է ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը։

Միջազգային համագործակցություններԽմբագրել

Միջազգային համագործակցության ոլորտում ինստիտուտը համագործակցում է ԱՊՀ մի շարք երկրների հետ (ՌԴ Երկրի ֆիզիկայի միացյալ ինստիտուտ, Ուկրաինայի Երկրաֆիզիկայի ինստիտուտ, Վրաստանի Երկրաֆիզիկայի և շինարարական մեխանիկայի և սեյսմակայուն շինարարության ինստիտուտներ), ինչպես նաև Հունաստանի, Ֆրանսիայի, Իրանի, Թուրքիայի համակից ինստիտուտների հետ։

Սպիտակի երկրաշարժԽմբագրել

1988 թվականի Սպիտակի երկրաշարժի ժամանակ տուժել է նաև երկրաշարժերն ուսումնասիրող այս հաստատությունը։ Ինստիտուտի նախկին շենքը, որը գտնվում էր ներկայիս շենքի տարածքում, փլուզվել է։ Շուրջ 25 տարի գիտնականներն աշխատել են տնակներում։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. «Սպիտակի երկրաշարժից տուժած, բայց չհուսալքված հայ սեյսմաբանները»։ Hetq.am (հայերեն)։ Վերցված է 2019-03-09 
  2. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիա»։ www.sci.am։ Վերցված է 2019-03-09 

Արտաքին հղումներԽմբագրել