Հայկական տնտեսագիտական հանդես
Հայկական տնտեսագիտական հանդես, Հայաստանի հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիային կից «Գիտություն» հրատարակչության կողմից հրատարակվող մասնագիտական հանդես, հրատարակվում է 2019 թվականից[1]։
Հայկական տնտեսագիտական հանդես | |
---|---|
Տեսակ | պարբերական |
Լեզու | հայերեն |
Երկիր | Հայաստան |
ISSN | 2579-289X |
Կայք | flib.sci.am/journal/economic/Frame.html |
Պատմություն
խմբագրելՆկատի ունենալով տնտեսության զարգացման վերաբերյալ նոր մոտեցումները եւ Հայաստանի Հանրապետությունում տնտեսագիտական հետազոտությունները նոր մակարդակի բարձրացնելու հրատապությունը` 2019 թվականին Հայաստանի հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունը որոշել է հիմնադրել «Հայկական տնտեսագիտական հանդես» ակադեմիական պարբերականը։ Հանդեսում լուսաբանվում են տնտեսագիտական արդի հիմնահարցերը, և գիտական գնահատականներ են տրվում տնտեսության զարգացման մեթոդներին, դրանց արդյունավետությանը։ Գիտական հետազոտությունների արդյունքում բացահայտվում են տնտեսության հիմնախնդիրները, և առաջարկվում են դրանց լուծման ուղիները։
Խմբագրական խորհուրդ
խմբագրելԽմբագրական խորհուրդը գլխավորում է Թավադյան Ա. Ա., նախագահ՝ Սուվարյան Յու.Մ.[2]։
Հայաստանից
խմբագրել- Աբրահամյան Վ.Գ.
- Դարբինյան Ա.Ռ.
- Հարությունյան Վ.Լ.
- Ղարիբյան Գ.Ա.
- Մայիլյան Ֆ.Ն.
- Պետրոսյան Մ.Ե.
- Սալնազարյան Ա.Բ.
- Սարգսյան Վ.Ա.
Արտերկրից
խմբագրել- Աճեմօղլու Դ. (ԱՄՆ)
- Բախտիզին Ա.Ռ.(ՌԴ)
- Գրինբերգ Ռ.Ս.(ՌԴ)
- Գուսակով Վ.Գ.(Բելառուս)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Armenian_Economic_Journal». www.flib.sci.am. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 25-ին.
- ↑ «Կհրատարակվի «Հայկական տնտեսագիտական հանդես»-ը». Banks.am (ամհարերեն). Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 25-ին.