ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն (ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ), բարձրագույն ուսումնական հաստատություն, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում գործող կենտրոն Երևանում։

ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն
Изображение логотипа
ՀապավումՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ
ՏեսակԲարձրագույն ուսումնական հաստատություն
Միջազգային անվանումInternational Scientific - Educational Center of NAS RA
Հիմնադրված է1997 թվականին
ՏնօրենԱրմեն Սարգսյան
ԵրկիրՀայաստան
ՏեղագրությունԵրևան
ՀասցեՄարշալ Բաղրամյան պող․ 24դ
Կայքisec.am

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը՝ իբրև հետազոտական ուսումնական հաստատության նախատիպ, ազգային և տարածաշրջանային դերակատարությամբ գիտակրթական և ուսումնահետազոտական հաստատություն է, որի հիմնական նպատակն է խթանել երկրի սոցիալ-տնտեսական զարգացումն ու միջազգային, կրթական ու հետազոտական տարածքին ինտեգրումը, ապահովել որակյալ ու մրցունակ կրթություն՝ հետազոտական բաղադրիչի շեշտադրմամբ՝ նպաստելով անհատի շարունակական զարգացմանը, հետազոտական կարողությունների ձեռքբերմանը, գիտակրթական ոլորտում գիտելիքի ստեղծման, փոխանցման միջոցով իրականացնելով կրթությունից գիտություն սահուն անցումը։

Կրթության և գիտության մերձեցմանն ուղղված այս քայլերը նպաստում են նաև ակադեմիական համակարգի գիտական կադրերի երիտասարդացմանը։

Պատմություն

խմբագրել

1997 թվականին ստեղծվեց ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը՝ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգում գործող ասպիրանտուրայի բաժնի հիման վրա, որի գործունեությունը նպատակաուղղված էր ասպիրանտուրայի, հայցորդության և դոկտորանտուրայի միջոցով ՀՀ ԳԱԱ նյութատեխնիկական բազայի հիման վրա[1] գիտամանկավարժական բարձրորակ կադրերի պատրաստմանը։

2004 թվականին, հաշվի առնելով ՀՀ ԳԱԱ[2] գիտական հարուստ ներուժը և մասնագիտական ուսուցման միջազգային չափորոշիչները, ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն ընդլայնեց իր գործունեությունը` կազմակերպելով ուսուցում մագիստրոսական ծրագրերով[3]։

ՀՀ ԳԱԱ համակարգում մագիստրոսական կրթական ծրագրերով ուսուցման կազմակերպումը նպատակ է հետապնդում արագացնելու անցումը կրթությունից դեպի գիտական  գործունեություն։ Մագիստրոսների պատրաստումը ակադեմիական միջավայրում թույլ կտա նրանց հնարավորինս արագ ինտեգրվելու գիտական հասարակայնությանը և ձեռք բերելու գիտական մտածողություն։ Նման մոտեցումը կնպաստի նաև կրթության և գիտության մերձեցմանը։

Կենտրոնի նյութատեխնիկական բազան մշտապես համալրվում է  համակարգչային և անհրաժեշտ տեխնիկական այլ միջոցներով. կրթական նպատակների իրականացմանն օժանդակում են նաև ակադեմիական ինստիտուտները՝ իրենց ժամանակակից սարքավորումներով։ Գիտակրթական միջազգային կենտրոնի մագիստրանտներն ու ասպիրանտները օգտվում են ՀՀ ԳԱԱ հիմնարար` Հայաստանի լավագույն և հարուստ գիտական գրադարանից։

2002 - 2020 թվականներին Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը գլխավորել է ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Սարգսյանը։

2020 թվականից ի վեր Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը գլխավորում է տնտեսագիտության թեկնածու Արմեն Սարգսյանը։

Ամբիոններ

խմբագրել

Կենտրոնում գործում է 18 ամբիոն՝

Կառուցվածք

խմբագրել

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը ղեկավարվում է գիտական խորհրդի և տնօրենության կողմից։ Բացի այդ՝ կենտրոնն ունի 9 բաժին[5], որոնք մասնակցում են կառավարմանը։

Կրթություն

խմբագրել

1997 թվականից սկսած՝ Կենտրոնի գործունեությունը նպատակաուղղված էր ասպիրանտուրայի, հայցորդության և դոկտորանտուրայի միջոցով ՀՀ ԳԱԱ նյութատեխնիկական բազայի հիման վրա  գիտամանկավարժական բարձրորակ կադրերի պատրաստմանը։ Հաշվի առնելով ԳԱԱ գիտական հարուստ ներուժը՝ 2004 թ.-ին ՀՀ ԳԱԱ ԳԿՄԿ-ն ընդլայնեց իր գործունեությունը` կազմակերպելով ուսուցում մագիստրոսական կրթական ծրագրերով։ Նպատակը կրթությունից դեպի գիտություն սահուն անցումն էր։ Գիտական միջավայրում մագիստրոսները հնարավորություն են ստանում սովորելու գործող գիտնականներից, որոնք իրենց գիտելիքն ու հսկայական փորձն են փոխանցում ապագա հետազոտողներին, ասպիրանտներին և երիտասարդ գիտնականներին՝ հնարավորություն տալով հարստացնելու իրենց գիտելիքների պաշարը և ձեռք բերելու գիտական մտածողություն։ Այս ամենի շնորհիվ համադրվում են կրթության բարձր որակն ու գիտությամբ զբաղվելու երիտասարդների մեծ հետաքրքրությունը։ Այսօր Կենտրոնում իրենց կրթությունն ու հետազոտական աշխատանքներն են իրականացնում շուրջ 700 մագիստրանտ և ավելի քան 350 ասպիրանտ և հայցորդ[6]։ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում գիտամանկավարժական աշխատանք են կատարում նաև ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ և թղթակից անդամներ։

Մագիստրատուրա

խմբագրել

Կենտրոնն իրականացնում է շուրջ 33 մասնագիտություններով մագիստրոսական կրթական ծրագրեր՝ առկա և հեռակա ուսուցմամբ։

Առկա ուսուցում Հեռակա ուսուցում
Պատմություն Ընդհանուր և հայ լեզվաբանություն
Միջազգային հարաբերություններ Երկրաբանություն
Ընդհանուր և հայ լեզվաբանություն Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա
Մոլեկուլային և բջջային կենսաբանություն Կրթության կառավարում
Նեյրոֆիզիոլոգիա և տոքսինոլոգիա Սոցիալական մանկավարժություն
Հեռահաղորդակցություն Քաղաքագիտություն
Կիրառական սեյսմոլոգիա Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն
Երկրաբանություն Սոցիալական և քաղաքական հոգեբանություն
Կիրառական մաթեմատիկա Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա
Ինֆորմատիկա և հաշվողական տեխնիկա Կառավարում
Հնագիտություն և ազգաբանություն Հանրային կառավարում
Արևելագիտություն Գործարար վարչարարություն /կառավարում/
Դեղագիտություն Զբոսաշրջության կառավարում
Կրթության կառավարում Զբոսաշրջություն
Սոցիալական մանկավարժություն Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ
Շրջակա միջավայրի գիտություններ Մաքսային վարչարարություն
Բնապահպանություն և բնօգտագործում Իրավագիտություն
Քաղաքագիտություն Քաղաքացիական իրավունք և դատավարություն
Քաղաքական կառավարում և քաղաքական վերլուծություն Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ
Սոցիալական և քաղաքական հոգեբանություն
Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա
Շուկայագիտություն (մարքեթինգ)
Կառավարում
Հանրային կառավարում
Հանրային ֆինանսների կառավարում
Գործարար վարչարարություն /կառավարում/
Զբոսաշրջության կառավարում
Զբոսաշրջություն
Ֆինանսներ, դրամաշրջանառություն և վարկ
Մաքսային վարչարարություն
Իրավագիտություն
Քաղաքացիական իրավունք և դատավարություն
Գրադարանային-տեղեկատվական աղբյուրներ

Հեռավար կրթություն

խմբագրել

2014 թվականի դեկտեմբեր ամսից ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնն սկսեց իրականացնել հեռավար լրացուցիչ կրթական ծրագրեր, որի շրջանակներում հասարակական որոշակի խմբեր կարողացել են հեռավար կրթություն ստանալ գիտակրթական միջազգային կենտրոնում։ Կրթական համակարգի Բոլոնյան բարեփոխումների շրջանակներում Հայաստանի Հանրապետության որդեգրած պարտավորվածությունների շարքում կարևոր տեղ է հատկացվում հարատև, շարունակական կրթությանը։

Հեռավար կրթության առավելություններից մեկն այն է, որ դասընթացը մեկ անգամ ստեղծելով՝ հնարավոր է այն մշտապես կիրառել ուսումնական գործընթացում՝ պարբերաբար թարմացնելու պայմանով։ Կենտրոնում հեռավար ուսուցման համակարգում գրանցվել է 700 դիմորդ, որոնց հնարավորություն է ընձեռվել մասնակցելու հեռավար տարբեր դասընթացների։ Հեռավար դասընթացներին մասնակցելու միակ նախապայմանը բարձրագույն բակալավրիական կրթության առկայությունն է։ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի ձեռքբերումններից է նաև ամբողջովին առցանց մագիստրոսական կրթական ծրագրի մեկնարկը՝ մագիստրոսի աստիճանի շնորհմամբ, որն իրականացվել է դեռևս 2014 թ.-ին՝ առաջինը Հայաստանի բուհական համակարգում, որով, ըստ էության, կրթության բնագավառում սահմանվել է նոր նշաձող։

Գիտություն

խմբագրել

Կաճառ գիտական պարբերական

խմբագրել

2014 թվականին «Գիտական հոդվածների ժողովածու» գիտական հանդեսի հենքի վրա ստեղծվեց գիտական հոդվածների ժողովածու <<Կաճառ>> պարբերականը. Այն ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի պաշտոնական գիտական հանդեսն է[7]։ 2022 թվականին ընդգրկվել է ՀՀ Բարձրագույն որակավորման հանձնաժողովի՝ ատե­նա­­խոսութ­յուն­նե­րի հիմ­նա­կան ար­­դյունք­նե­րի և դրույթ­ների հրա­տա­րակման համար ըն­դունելի գիտա­կան ժո­ղո­­վա­ծու­ների ցան­կում։ «Կաճառ»   գիտական պարբերականի խորագրերը ամփոփում են բնական, հումանիտար և հասարակական գիտությունների հիմնախնդիրների վերաբերյալ հոդվածներ։

Գիտության աշխարհում հանդես

խմբագրել

2005 թվականից տարեկան 4 համարով հրատարակում է «Գիտության աշխարհում» գիտահանրամատչելի հանդեսը[8]։ Հանդեսը գիտահանրամատչելի ձևով ընթերցողին է ներկայացնում գիտության բոլոր ճյուղերի նորագույն նվաճումները, զարգացման հեռանկարները, գիտական առանձին հիմնախնդիրները, հանրահայտ գիտնականների, արվեստի և գրականության գործիչների կյանքն ու գործունեությունը։

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «ՀՀ ԳԱԱ մասնագիտությունների ցուցակ, որոնց գծով ՀՀ ԳԱԱ գիտական կազմակերպությունները կադրեր են պատրաստում ասպիրանտուրայի միջոցով» (PDF).
  2. «ՀՀ ԳԱԱ Պատմություն».
  3. [1] ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն
  4. «Department of Linguistics ISEC NAS RA - YouTube». www.youtube.com. Վերցված է 2022 թ․ մարտի 14-ին.
  5. ««Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոն» հիմնարկի կառուցվածքը».
  6. «Ռազմավարական Ծրագիր 2019-2023» (PDF).
  7. ««Կաճառ» գիտական պարբերական».
  8. ««Գիտության աշխարհում» հանդես».