Հայկենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոն
«Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոն, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ ՊՈԱԿ, «Կենսատեխնոլոգիայի» ԳՀԻ ՓԲԸ և ՀՀ ԳԱԱ «Միկրոբիոլոգիայի և մանրէների ավանդադրման կենտրոն» կազմակերպությունների միաձուլման արդյունքում 2010 թվականի հուլիսի 8-ի ՀՀ կառավարության N 1051-Ն և ՀՀ ԳԱԱ նախագահության 2010 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 10 /1653/ նիստի որոշմամբ ստեղծված պետական ոչ առևտրային կազմակերպություն։
Հայկենսատեխնոլոգիա գիտաարտադրական կենտրոն | |
---|---|
Տեսակ | գիտահետազոտական ինստիտուտ |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված | 2010 |
Ղեկավար | Աշոտ Սաղյան |
Կայք | www.armbiotech.am |
ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» ԳԱԿ ՊՈԱԿ-ի կազմի մեջ են մտնում հետևյալ հիմնարկները՝
- «Կենսատեխնոլոգիայի ինստիտուտ»
- «Միկրոբիոլոգիայի ինստիտուտ»
- «Մանրէների ավանդադրման կենտրոն»
- Կենսատեխնոլոգիական հայկական ասոցիացիան (ԿՀԱ), 2007
- Հայկական միկրոբիոլոգիական ասոցիացիան (ՀՄԱ), 2009, ունի լիարժեք անդամության իրավունք Միկրոբիոլոգիական Եվրոպական կազմակերպության Ֆեդերացիայում (Federation of European Microbiological Societies (FEMS))
Գործունեության ոլորտներ
խմբագրել- Կենսաբանորեն ակտիվ նյութերի ստացման եղանակների և տեխնոլոգիաների մշակում, միկրոբիոլոգիայի ժամանակակից հիմնահարցերի ուսումնասիրում, նոր և գիտաարտադրական նշանակություն ունեցող հեռանկարային մանրէների ավանդադրում
- Բժշկության, դեղագործության, գյուղատնտեսության, սննդարդյունաբերության, երկրագիտության և բնապահպանության բնագավառներում առկա հրատապ կենսատեխնոլոգիական խնդիրների լուծում
- Կենսաահաբեկչության վտանգի կանխարգելմանը և վնասազերծմանն ուղղված հիմնարար գիտահետազոտական աշխատանքների իրականացում
- Կենսատեխնոլոգիայի բնագավառում կենսաբանորեն ակտիվ նյութերի արտադրության տեխնոլոգիաների մշակմանն ուղղված կիրառական բնույթի գիտահետազոտական աշխատանքների իրականացում
- Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա գիտաուսումնական կազմակերպությունների ներգրավմամբ՝ ուսումնամեթոդական գործունեության իրականացում մագիստրոսական և ասպիրանտական կրթության բնագավառում[1][2]