Լրաբեր հասարակական գիտությունների
Լրաբեր հասարակական գիտությունների («ԼՀԳ»), ամսագիր, ՀԽՍՀ ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի հրատարակություն։ Լույս է տեսնում 1940 թվականից (մինչև 1966 թվականը՝ «Տեղեկագիր» վերտառությամբ), Երևանում։ Խմբագիրներ՝ Ս. Կարապետյան, Հ. Բատիկյան, Խ. Մոմջյան, Մ. Ներսիսյան, Հ. Օրբելի, Ա. Հովհաննիսյան, Ծ. Աղայան, Գ. Ստեփանյան, Հ. Ասլանյան, Գ. Աբով, Հ. Ինճիկյան, Վ. Միքայելյան (1972 թվականից)։
Լրաբեր հասարակական գիտությունների Vestnik obŝestvennyh nauk[1] | |
---|---|
Տեսակ | գիտական ամսագիր |
Հապավում | Lrab. Hasar. Gitut. |
Լեզու | հայերեն, անգլերեն, ռուսերեն և բազմալեզու[1] |
Գլխավոր խմբագիր | Պավել Ավետիսյան |
Հիմնադրվել է | 1958 |
Հրատարակիչ | «Գիտություն» հրատարակչություն, ՀՀ ԳԱԱ |
Երկիր | Հայաստան |
Հրատարակության պատմություն | 1940 թվականից |
Հաճախականություն | 3 |
Գրախոսվող | այո |
Հոդվածներ | 40-42 |
Տպաքանակ | 200 |
ԱԳ | 0 |
Հայկական ԱԳ | 0.09 |
ISSN | 0320-8117 |
ISI | 0 |
SCOPUS | 0 |
ԲՈՀ ցանկ | 1 |
OCLC | 02505043 |
DOI | 10.53548/0320-8117 |
Կայք | flib.sci.am/journal/Lraber/Frame.html |
«ԼՀԳ» բազմաբնույթ հասարակագիտական պարբերական է։ Տպագրում է պատմության, գրականության, լեզվաբանության, փիլիսոփայության, իրավունքի, տնտեսագիտության, վիմագրության, արևելագիտության, ազգագրության և այլ բնագավառների սովետական (մասնավորապես հայ) գիտնականների ուսումնասիրությունները։ Ունի հոդվածների, հաղորդումների, բանավեճերի, քննարկումների, լրատու, գրախոսությունների բաժիններ։ Հրապարակված նյութերն ու ուսումնասիրությունները հիմնականում նվիրված են ՀԽՍՀ-ում հասարակական գիտությունների զարգացման պատմությանն ու առաջընթացին, հասարակության զարգացման արդի շրջանի հրատապ հարցերին։ Աշխատակցել են Հրաչյա Աճառյանը, Մ. Մալխասյանցը, Մանուկ Աբեղյանը, Սրբուհի Լիսիցյանը, Գ. Ղափանցյանը, Բ. Պիոտրովսկին, Ա. Հովհաննիսյանը, Ա. Տերտերյանը, ինչպես նաև ժամանակակից նշանավոր գիտնականներ։
Աղբյուր
խմբագրել- Գիտական տեղեկատվական վերլուծության և մոնիթորինգի կենտրոն, Հայաստանում հրատարակվող գիտական պարբերականների ցանկ Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 0320-8117
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 673)։ |