ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտ
ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտ, գիտահետազոտական հիմնարկություն Երևանում։
ՀՀ ԳԱԱ Մեխանիկայի ինստիտուտ | |
---|---|
![]() | |
Տեսակ | ինստիտուտ |
Հիմնադրված է | 1971 |
Տիպ | Գիտահետազոտական ինստիտուտ |
Նախագահ | Վահրամ Հակոբյան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Երևան |
Հասցե | Մարշալ Բաղրամյան պողոտա 24 բ, 0015, Երևան, Հայաստան |
Կայք | Պաշտոնական կայքը |
ՊատմությունԽմբագրել
Կազմակերպվել է 1971 թվականին, ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի ինստիտուտի (1944-1955 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և մեխանիկայի սեկտոր) հիման վրա։ Ինստիտուտում կատարվել են հիմնարար հետազոտություններ առաձգականության մաթեմատիկական տեսության, նյութերի սողքի, անիզոտրոպ թաղանթների և սալերի տեսությունների զարգացման ուղղությամբ։ Տարվել են նաև գործնական նշանակություն ունեցող տեսական աշխատանքներ առաձգականության մաթեմատիկական տեսության, հիդրոդինամիկայի որոշ հարցերի, բարակ մարմինների մագնիսաառաձգականության, պլաստիկության և ոչ գծային առաձգականության տեսության բնագավառում։ Ուսումնասիրվել են շերտավոր սալերի և թաղանթների ամրությանը, կայունությանը, տատանումներին և օպտիմալ նախագծմանը, առաձգականության տեսության խառը և կոնտակտային խնդիրներին վերաբերող հարցեր։ Փորձարարական հետազոտություններ են կատարվել բետոնի, մետաղների, կոմպոզիցիոն պլաստիկ նյութերի և բնահողերի սողքի և այլ հատկությունների ուսումսասիրության բնագավառում։ Ինստիտուտն ունի առաձգականության և պլաստիկության տեսության, թաղանթների և սալերի տեսության բաժիններ, նյութերի սողքի և ամրության լաբորատորիա, հոծ միջավայրի մեխանիկայի և դեֆորմացվող հոծ մարմինների էլեկտրադինամիկայի բաժիններ, էլեկտրաչափիչ սարքերի լաբորատորիա, մեխանիկական արհեստանոց[1]։