Ռադիկ Մարտիրոսյան

հայ ֆիզիկոս
Վիքիպեդիայում կան հոդվածներ Մարտիրոսյան ազգանունով այլ մարդկանց մասին։

Ռադիկ Մարտիրոսի Մարտիրոսյան (մայիսի 1, 1936(1936-05-01), Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ և ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), ռադիոֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր 1980, պրոֆեսոր (1982), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1990, թղթակից անդամ 1986

Ռադիկ Մարտիրոսյան
Երևանի պետական համալսարանում
սեպտեմբերի 6, 2014 թիվ
Ծնվել էմայիսի 1, 1936(1936-05-01) (88 տարեկան)
Մարտակերտի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ կամ ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Ազգությունհայ
ՄասնագիտությունՌադիոֆիզիկա և էլեկտրոնիկա
Հաստատություն(ներ)ՀՀ ԳԱԱ
Գործունեության ոլորտքվանտային էլեկտրոնիկա, Ռադիոֆիզիկա և Ռադիոաստղագիտություն
Պաշտոն(ներ)ընկերության նախագահ
Ալմա մատերԵրևանի պետական համալսարան
Կոչումպրոֆեսոր
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Գիտական ղեկավարԱլեքսանդր Պրոխորով
Ինչով է հայտնիՔվանտային ռադիոֆիզիկա, գերհաղորդականության կիրառական պրոբլեմներ, տիեզերական հետազոտություններ, ռադիոաստղագիտություն, Երկրի բնական պաշարների ուսումնասիրություններ ռադիոֆիզիկական մեթոդներով
Պարգևներ
 Radik Martirosian Վիքիպահեստում

Կենսագրություն

խմբագրել

1958 թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետը՝ աստղաֆիզիկոսի որակավորմամբ։ 1960-1960 թթ. սովորել է ԽՍՀՄ ԳԱ Մոսկվայի Պ. Լեբեդևի անվան ֆիզիկայի ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1964-1968 թթ. եղել է ՀԽՍՀ ԳԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի իսնտիտուտի ավագ գիտաշխատող, 1968-1970 թթ.՝ լաբորատորիայի բաժնի վարիչ, 1970-1980 թթ.՝ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն, 1980-2006 թթ.՝ տնօրեն։ 1965 թվականից դասավանդել է ԵՊՀ-ում, 1983-1993 թթ.՝ ԵՊՀ գերբարձր հաճախությունների ֆիզիկայի ամբիոնի վարիչ, 1993-2006 թթ.՝ ԵՊՀ ռեկտոր։ 2006 թվականից իր ստեղծած ԳԲՀ ռադիոֆիզիկայի և հեռահաղորդակցության ամբիոնի վարիչն է, 2006-2021 թվականներին՝ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ[1]։ Մարտիրոսյանը ԵՊՀ-ում գործող գիտական աստիճաններ շնորհող մասնագիտական խորհրդի նախագահն է[2][3]։

Հետազոտությունների բնագավառը

խմբագրել

Քվանտային ռադիոֆիզիկա, գերհաղորդականության կիրառական պրոբլեմներ, տիեզերական հետազոտություններ, ռադիոաստղագիտություն, Երկրի բնական պաշարների ուսումնասիրություններ ռադիոֆիզիկական մեթոդներով։

Մարտիրոսյանը հեղինակ է ավելի քան 200 գիտական աշխատանքների, որոնք վերաբերում են դեցիմետրական տիրույթի քվանտային ուժեղացուցիչների ստեզծմանը և դրանց ռադիոաստղագիտական կիրառություններին, քվանտային էլեկտրոնիկայի համար արհեստական բյուրեղների ստեղծման տեխնոլոգիաների կատարելագործմանը, բարձր զգայնությամբ ընդունիչ համակարգերի մշակմանն ու ներդրմանը։ Մասնավորապես առաջարկել է մակարդակների շրջման սխեմա, որը թույլ է տալիս միաժամանակ ուժեղացնել տարբեր հաճախություններով երկու ազդանշաններ։ Փորձնականորեն այդ սխեման իրականացրել է 21 սմ և 3 սմ ալիքի երկարությունների համար։

Մարտիրոսյանի մշակած ալիքատարային քվանտային ուժեղացուցիչը РАТАМ-600 մեծ ռադիոաստղադիտակի ընդունող համակարգի զգայունությունը մեծացրել է 14 անգամ, որը թույլ է տվել հետազոտել տիեզերական մի շարք լազերային աղբյուրների ռադիոճառագայթումը։ Նրա գիտական ղեկավարությամբ Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտում ստեղծված բարձր զգայնության ռադիոընդունիչ սարքերը լայնորեն կիրառվել են բնական պաշարների հետազոտման «Պրիրոդա» և «Օկեան» տիեզերական ծրագրերում, ինչպես նաև ռադիոաստղագիտական և բժշկակենսաբանական հետազոտություններում։

Հանձին Ռադիկ Մարտիրոսյանի՝ տիեզերական կապի մշտական խնդիրները ունեցան իրենց գիտական ճշգրիտ լուծումները՝ շնորհիվ նոր ընդունիչ համակարգերի կիրառման թե՛ միութենական և թե՛ միջազգային տիեզերական կարևորագույն ծրագրերում[փա՞ստ]։

Աշխատություններ

խմբագրել
  • ԳԲՀ քվանտային պարամագնիսական ուժեղացուցիչներ․- Երևան։ Երևանի համալս. հրատ., 1984.- 32 էջ[4] ;
  • Երևանի պետական համալսարան։ Երեկ, այսօր և վաղը.- Երևան։ ԵՊՀ հրատ., 1999.- 88 էջ ;
  • Հաշվետվություն 1999/2000 ուստարի.- Երևան։ Ա. հ., 2000.- 295 էջ ;
  • Հաշվետվություն 2000/2001 ուստարի.- Երևան։ Ա. հ., 2001.- 317 էջ ;
  • Հաշվետվություն 2001/2002 ուստարի.- Երևան։ Ա. հ., 2002.- 363 էջ ;
  • Հաշվետվություն 2002/2003 ուստարի.- Երևան։ Ա. հ., 2003.- 361 էջ ;
  • Հաշվետվություն 2004/2005 ուստարի.- Երևան։ Ա. հ., 2005.- 403 էջ ;
  • Միջազգային գիտաժողով՝ նվիրված Հայ գրերի գյուտի և Ամարասի դպրոցի հիմնադրման 1600-ամյակին նվիրված կրթական միջազգային գիտաժողով.- Երևան։ Եր. համալս. հրատ., 2005.- 180 էջ ;
  • Միջազգային գիտաժողովի նյութեր։ Պրակ 1.- Ստեփանակերտ։ Դիզակ պլյուս, 2009․- 299 էջ ;
  • Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան 70 տարում․- Երևան։ Գիտություն, 2013.- 293 էջ ;
  • ՀՀ ԳԱԱ 2015 թ. գիտական և գիտակազմակերպական գործունեության հիմնական արդյունքներ․- Երևան։ Գիտություն, 2016.- 302 էջ ;
  • Пороговые характеристики фотодетекторов, ИК-радиометры и основные материалы современной фотоэлектроники.- Ереван: Изд-во ЕГУ, 2000.- 156 с. ;
  • Methods and materials for remote sensing.- Boston: Kluwer Academic Publishers, 2004.- vi, 160 p.[4] ։

Մամուլ

խմբագրել
  • Հոդվածների մատենագիտություն[5]

Պարգևներ

խմբագրել

Ծանոթագրություններ

խմբագրել
  1. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մարտի 21-ին.
  2. «ԵՊՀ ռեկտորները». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 27-ին.
  3. «Ռադիկ Մարտիրոսի Մարտիրոսյանի ծննդյան 60-ամյակին».
  4. 4,0 4,1 «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ շտեմարան- Ռադիկ Մարտիրոսյան». Վերցված է 2023 թ․ ապրիլի 27-ին.
  5. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». Վերցված է 2023 թ․ հունիսի 8-ին.
  6. Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
  7. «Հայաստանի Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Նախագահ». president.am. Վերցված է 2018 թ․ հունվարի 3-ին.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռադիկ Մարտիրոսյան» հոդվածին։