Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ
Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ (ՌՖԷԻ)[1], ՀՀ ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտներից է, հիմնվել է 1960 թ. Աշտարակ գյուղում (դարձել է քաղաք 1963 թ.)։
Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ | |
---|---|
Տեսակ | գիտահետազոտական ինստիտուտ |
Երկիր | Հայաստան |
Հիմնադրված | 1960 |
Ղեկավար | Ռադիկ Մարտիրոսյան |
Կայք | irphe.am |
Պատմություն
խմբագրելՌՖԷԻ-ն հիմնադրվել է 1960 թ.-ին մինչ այդ Բյուրականի աստղադիտարանում գործող
ռադիոաստղագիտության բաժնի հիման վրա, որին մինիստրների խորհուրդը հողատարածք էր հատկացրել Աշտարակում։ Ինստիտուտի հիմնադիր տնօրենը եղել է ակադեմիկոս Էմիլ Միրզաբեկյան ըով մինչեւ իր մահը՝ 1980 թ., ղեկավարել է կառույցը[2]։
Նրան փոխարինել է Ռադիկ Մարտիրոսյանը։ Վերջինս 2006-ին ընտրվել է ԳԱԱ նախագահ, ինչից հետո տնօրեն է դարձել Արսեն Հախումյանը։ 2017-ից ՌՖԷԻ-ն գլխավորում է ֆիզմաթ գիտությունների թեկնածու Տիգրան Զաքարյանը։
Գործունեության հիմնական ոլորտները
խմբագրել- Ռադիոֆիզիկական մեթոդների և ԳԲՀ սարքերի և համակարգերի ստեղծում, զարգացում և կիրառում
- Երկրի և մթնոլորտի հեռազննման, բժշկական ախտորոշման և նյութերի հետազոտման,
- տերահերցային տիրույթի նոր ֆունկցիոնալ տարրերի և մետաղադիէլեկտրական ալիքատար կառուցվածքների մշակման համար։
- Կիսահաղորդչային նանոհետերակառուցվածքների և բարակթաղանթային բարդ նյութերի սինթեզում
- ինֆրակարմիր տիրույթի օպտոէլեկտրոնային սարքավորումների ստեղծման և մշակման,
- նյութերի մեխանիկական և օպտիկական հատկությունների վրա բյուրեղային ցանցի դեֆեկտների ազդեցության հետազոտման համար։
- Պլազմայում
- էլեկտրամագնիսական ալիքների գեներացիայի և տարածման,
- մասնիկների շարժման տեսություն։
- Կիսահաղորդչային Ռադիոֆիզիկայի լաբորատորիայում մշակվել են տարբեր տիպի ռադիոմետրեր, սեյսմիկ նշանակության սարքավորումներ։ Այժմ աշխատանքներ են տարվում այլընտրանքային էներգետիկայի և կենսաբժշկական սարքավորումների մշակման և պատրաստման ուղղություններով։
Հիմնական արդյունքներ
խմբագրել- Հայտնաբերվել և ուսումնասիրվել է միլիմետրական ալիքների գեներացիան և հաճախության փոխակերպումը բարձր ջերմաստճանային գերհաղորդիչ Ջոզեֆսոնյան կառուցվածքներում։
- Իրականացվել են մի շարք կարևոր նախագծեր տիեզերական հետազոտությունների տարբեր ծրագրերում, մասնավորապես՝ «Պրիռոդա», «Վեգա», «Մետեոռ»։
- Մշակվել և ստեղծվել են ԲՀ ռադիոմետրեր, որոնք մեծ հաջողությամբ կիրառվել են «Միռ» տիեզերակայանի և «Օկեան-0» ծրագրով աշխատող արբանյակի վրա Երկրի և մթնոլորտի հեռադիտման համար։
- Մշակվել է միլիմետրական ալիքների հաղորդիչ-ընդունիչ համակարգ փակ տարածքներում ներքին կապի, ինչպես նաև տեղային Ինտերնետ-կապի համար։
- Ստեղծվել է «Արցախ» բժշկական սարքավորում ակուպունկտուրային մեթոդներով միլիմետրական ալիքների ազդեցությամբ որոշ հիվանդությունների բուժման համար։
- Ուսումնասիրվել է լույսի ազդեցությունն ալմաստի բյուրեղների պլաստիկության վրա, հետազոտվել է ալմաստի փոշուց պատրաստված տակդիրներով բարձր հաճային տրանզիստորների մշակման հնարավորությունը։
- Ստեղծվել է ժամանակից կախված Գինզբուրգ-Լանդաու հավասարումների տեսություն։
- Լազերային էպիտաքսիայի եղանակով աճեցվել են nInSb-nGaAs կիսահաղորդչային հետերակառուցվածքներ, հայտնաբերվել և բացատրվել են ֆոտոզգայնության բնութագրի նշանի փոփոխության ֆիզիկական պատճառները։
- Ուսումնասիրվել են ցածր տարածական չափողականություն ունեցող կիսահաղորդչային կառուցվածքների ոչ գծային օպտիկական և օպտիկական հիշողության հատկությունները։
- Աճեցվել և ուսումնասիրվել են Pb1-xSnxTe բյուրեղները, որոնք կարող են օգտագործվել ինֆրակարմիր և միլիմետրական տիրույթի ալիքների գրանցման համար։
- Զարգացվել են հաղորդիչներում, դիէլեկտրիկներում և պլազմայում արագ մասնիկների շարժման և էլեկտրամագնիսական երևույթների տեսությունները։
- Ստացվել են նոր օքսիդային կերամիկաներ, որոնց բարձր ջերմաէլեկտրական արդյունավետությունը հնարավորություն է տալիս օգտագործել դրանք Պելտյեյի սառնարաններում։
- Ստեղծվել են օպտիկական անկյունային և գծային տեղաշարժի ճշգրիտ չափիչներ, որոնք օգտագործվել են «Միռ» տիեզերակայանի և ինքնաթիռների տարածական կողմնորոշման սարքավորումներում, ռոբոտոտեխնիկայում։
- Մշակվել են վերահսկման ԳԲՀ էլեկտրոնային համակարգեր փակ տարածքների պահպանման համար։
Միջազգային գործունեություն
խմբագրելՌՖԷԻ-ն կատարում է մի շարք աշխատանքներ միջազգային դրամաշնորհների ֆինանսավորմամբ.
- ՄՏԿ-ի նախագիծ՝ Բարձր զգայնության ԲՀ գրանցող համակարգերի ստեղծումը ռադիոաստղագիտության, օդերևութաբանության և սեյսմոլոգիայի խնդիրների լուծման համար,
- ԻՆՏԱՍ նախագիծ՝ Հոսանքի շեղումը և ԲՀ փոխազդեցությունները բարձր ջերմաստճանային գերհաղորդիչ կառուցվածքներում,
- ԻՆՏԱՍ նախագիծ՝ Տերահերցային սպեկտրասկոպիա,
- ՆԱՏՈ-ի նախագիծ՝ Գերզգայուն բարձր ջերմաստճանային Ջոզեֆսոնյան գրանցող սարքեր էկոլոգիական և բիոմագնիսական կիրառումների համար։
Երկամյա միջազգային կոնֆերանսներ
խմբագրել- IRPhE’2010 - September 23-25, Ashtarak-Aghveran, Armenia
The Technique of Microwave and THz Waves and its Application in Biomedical and Radar Technologies and in Remote Sensing
- Topics. THz waves technologies and applications, Microwave systems, Microwave antennas and device.
- Preface. The IRPhE’2010 was dedicated to the 50th anniversary of the Institute of Radiophysics and Electronics of Armenian National Academy of Sciences and was directed to the revival of the traditional conferences organized by Institute of Radiophysics and Electronics since 1968. In the framework of the Conference two workshops were organized: “Terahertz Technology in Biomedical Applications” and “Microwave applications in Radar and Remote Sensing”.
- UDC 53:06, ISBN 978-5-8080-0894-6, Proceedings of the International Conference IRPhE’2010 (անգլ.)
- IRPhE’2012 - October 16-17, 2012 Ashtarak-Yerevan, Armenia.
Microwave and THz Technologies and Wireless Communications
- Topics. THz sources, detectors, waveguiding and localozation, Microwave antennas, active and passive devices, Microwave and THz applications in biomedical and radar technologies and in remote sensing, Wireless communications and related information technologies
- Preface. The IRPhE’2012 was directed to the revival of the traditional conferences organized by the Institute of Radiophysics and Electronics, National Academy of Sciences of Armenia, since 1968. In the framework of the Conference two sections were organized: “Terahertz and Microwave Technologies” and “Wireless Communications”.
- UDC 53:06, ISBN 978-5-8080-1013-0, Proceedings of the International Conference IRPhE’2012 (անգլ.)
- IRPhE'2014 Conference Program and Abstracts
- THz technique and spectroscopy
- Microwave devices and propagation
- Microwave photonics
- Microwave and THz on advanced remote sensing and radar technologies and biomedical applications
- Wireless communications and related information technologies
- IRPhE'2014 Conference Program and Abstracts
Տնօրեններ
խմբագրել- ՀԽՍՀ ԳԱԱ փոխնախագահ (1976-1980), ակադեմիկոս Էմիլ Միրզաբեկյան (1960-1980),
- ՀՀ ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Ռադիկ Մարտիրոսյան (1980-2008),
- Ֆիզ. մաթ. գիտությունների դոկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ[3] Արսեն Հախումյան (2008-2017)[4]։
- ֆիզ.մաթ.գիտությունների թեկնածու Տիգրան Վանիկի Զաքարյան (2017)
Իր կյանքի վեջին տարիներին այս ինստիտուտում է աշխատել ԽՍՀՄ ԳԱ տիեզերական էլեկտրառադիոտեխնիկայի և էլեկտրոնիկայի գիտական խորհրդի նախագահ (1950-1955), ՀԽՍՀ ԳԱԱ փոխնախագահ (1971-1975) Անդրոնիկ Իոսիֆյանը։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ «Welcome to the Institute of Radiophysics and Electronics | Institute of Radiophysics and Electronics, NAS RA». www.irphe.am. Վերցված է 2022 թ․ մարտի 4-ին.
- ↑ «Ինչպե՞ս գրավել ու պահել երիտասարդ գիտնականներին. ռադիոֆիզիկոսները դեռ լավատես են». Hetq.am. Վերցված է 2022 թ․ մարտի 4-ին.
- ↑ ՀՀ ԳԱԱ թղթակից անդամներ՝ Արսեն Ալեքսանդրի Հախումյան
- ↑ ՀՀ ԳԱԱ, Ֆիզիկայի և աստղաֆիզիկայի բաժանմունք, Ռադիոֆիզիկայի և Էլեկտրոնիկայի ինստիտուտ
Արտաքին հղումներ
խմբագրել- Պաշտոնական կայք Արխիվացված 2019-06-10 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտ» հոդվածին։ |