Բացել գլխավոր ցանկը

Հրանտ Մաթևոսյան (ռադիոֆիզիկոս)

ռադիոֆիզիկոս
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Հրանտ Մաթևոսյան (այլ կիրառումներ)

Հրանտ Հենրիկի Մաթևոսյան (ծնվել է 1947, Երևան), ՀՀ ԳԱԱ ակադեմիայի քարտուղար՝ 2011 թվականից։ Ռադիոֆիզիկոս։ Ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1997), ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ (2010), ՀՀ ԳԱԱ նախագահության անդամ (2011 թվականից), Գիտության զարգացման հիմնադրամի տնօրեն (2007 թվականից), Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի տեսական ֆիզիկայի բաժնի վարիչ (2006 թվականից)։ Ավարտել է ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետը (1970)։ Աշխատանքները վերաբերում են պլազմայի ու պլազմանման միջավայրերի, լիցքավորված մասնիկների փնջերի ու արտաքին էլեկտրամագնիս, դաշտերի փոխազդեցությանը։

Հրանտ Մաթևոսյան
Ծնվել է1947
ԾննդավայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Ազգությունհայ
Գիտական աստիճանֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png