Միքայել Տեր-Միքայելյանի անվան Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ

Միքայել Տեր-Միքայելյանի անվան Ֆիզիկական Հետազոտությունների Ինստիտուտ (անգլ.՝ Mikael Ter-Mikaelian Institute for Physical Research), ֆիզիկայի մի շարք ոլորտներում հետազոտություններ իրականացնող հիմնարկություն։ Գտնվում է Աշտարակ քաղաքից 1 կիլոմետր հարավ՝ Աշտարակ-Վաղարշապատ (Էջմիածին) ավտոմայրուղու առաջին կիլոմետրի վրա[1]։

ՀՀ ԳԱԱ Միքայել Տեր-Միքայելյանի անվան Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ
Mikael Ter-Mikaelian Institute for Physical Research, Aragats Mountain.jpg
Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը և Արագած լեռը, 10․01․2019
ՀապավումՀՀ ԳԱԱ Միքայել Տեր-Միքայելյանի ՖՀԻ
Տեսակգիտահետազոտական ինստիտուտ
Հիմնադրված է1967
ՏիպԱկադեմիական հիմնարկ
ՏնօրենԱրամ Պապոյան
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
ՏեղագրությունԱշտարակ
Կայքwww.ipr.sci.am
##Միքայել Տեր-Միքայելյանի անվան Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ (Հայաստան)
Red pog.png
Միքայել Տեր-Միքայելյանի անվան Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ, Հայաստան
Commons-logo.svg Mikael Ter-Mikaelian Institute for Physical Research Վիքիպահեստում

ՊատմությունԽմբագրել

ՖՀԻ-ն հիմնադրվել է 1967 թվականին, ականավոր գիտնական Միքայել Տեր-Միքայելյանի կողմից և այժմ հանդիսանում է Հայաստանի առաջատար հետազոտական հիմնարկներից մեկը[փա՞ստ]։

Հետազոտությունների ոլորտները և այլ գործունեություններըԽմբագրել

ՖՀԻ հետազոտությունների հիմնական ոլորտներն են՝

Բացի այդ, ՖՀԻ-ն կազմակերպում է Լազերային Ֆիզիկա ամենամյա հեղինակավոր միջազգային կոնֆերանսը, համագործակցում է Հայ-ռուսական (սլավոնական) համալսարանի և Հայկական Պետական Մանկավարժական Համալսարանի հետ։ Այն սերտ կապեր է հաստատել բազում երկրների հետազոտական հիմնարկների հետ, այդ թվում Ռուսաստան, ԱՄՆ, Ճապոնիա, Ֆրանսիա, Անգլիա, Ֆինլանդիա, Գերմանիա, Իտալիա, Բելառուս, Ավստրալիա, Սինգապուր։ Հանդիսանում է «ՖՀԻ ինտեգրումը եվրոպայի գիտահետազոտական տարածք» ԵՄ գրանտի շահառուն։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Armenia National Academy of Sciences of։ «National Academy of Sciences of Armenia»։ www.sci.am։ Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28 

Արտաքին հղումներԽմբագրել