Արվեստագիտական հանդես
«Գիտություն» հրատարակչության կողմից հրատարակվող մասնագիտական հանդես
Արվեստագիտական հանդես, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիային կից «Գիտություն» հրատարակչության կողմից հրատարակվող մասնագիտական հանդես, հրատարակվում է 2019 թվականից[2]։
Արվեստագիտական հանդես Arvestagitakan handes[1] | |
---|---|
Տեսակ | պարբերական |
Լեզու | հայերեն և բազմալեզու[1] |
Հիմնադրվել է | 2019 |
Երկիր | ![]() |
Հրատարակման վայր | Երևան |
Գրախոսվող | այո |
ISSN | 2579-2830 |
Կայք | flib.sci.am/journal/Art/Frame.html |
Առաքելություն
խմբագրելՀանդեսի առաքելությունն է արվեստաբան-գիտնականների համատեղ ուժերով ու ջանքերով հաղորդել հայ ժողովրդի արվեստի և ճարտարապետության ուսումնասիրության աշխատանքներին, նպաստել արվեստագիտության հետագա զարգացմանն ու վերելքին, արվեստագիտության հանգուցային հարցերի անաչառ և սկզբունքային լուսաբանմանը։ Հանդեսը լայնորեն լուսաբանում է Հայաստանի Հանրապետության արվեստագիտական և մշակութային նվաճումները, ինչպես նաև հայ ժողովրդի մշակութային կապերը մյուս ժողովուրդների հետ[3]։
Խմբագրական խորհուրդ
խմբագրելԳլխավոր խմբագիրն է Աննա Գրիգորի Ասատրյանը, պատասխանատու քարտուղարը՝ Մարգարիտա Արսենի Քամալյանը։
Հայաստանից
խմբագրել- Արարատ Վլադիմիրի Աղասյան
- Մուրադ Մարգարի Հասրաթյան
- Հենրիկ Վահանի Հովհաննիսյան
- Յուրի Միքայելի Սուվարյան
- Վիգեն Հովհաննեսի Ղազարյան
Արտերկրից
խմբագրել- Արմեն Յուրիի Ղազարյան (Ռուսաստան, Մոսկվա)
- Ալեքսանդր Իվանի Չեպալով (Ուկրաինա, Կիև)
- Րաֆֆի Իսպիրի Խարաջանյան (Լատվիա, Ռիգա)
- Մովսես Սեդրակի Հերկելեան (Լիբանան, Բեյրութ)
- Պատրիկ Զարեհի Տօնապետեան (Ֆրանսիա, Էքս-ան-Պրովանս)
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 The ISSN portal — Paris: ISSN International Centre, 2005. — ISSN 2579-2830
- ↑ «ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ». www.arts.sci.am. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 21-ին.
- ↑ «Journal of Art Studies». www.flib.sci.am. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 21-ին.