ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ

Երկրաբանական գիտությունների ինստիտուտ ՀՀ ԳԱԱ, գիտահետազոտական ինստիտուտ Երևանում։ Կազմակերպվել է 1935 թվականին, ՀԽՍՀ ԺԿԽ-ին կից և 1936 թվականին մտել է ԽՍՀՄ ԳԱ հայկական ֆիլիալի (1943 թվականից ՀԽՍՀ ԳԱ) մեջ։ Ունի Հայաստանի երկրաբանության և հնէաբանության, պետրոլոգիայի և միներսլոգիայի, հրաբխականության, օգտակար հանածոների, փորձարարական երկրաբանության, մաթեմատիկական երկրաբանության, տեկտոնիկայի, երկրաքիմիայի, ջրաերկրաբանության, երկրամեխանիկայի և աշխարհագրությաև բաժիններ, բացարձակ երկրաժամանակագրության, միներալոգիական, քիմիական, ռենտգենակառուցվածքային, սպեկտրալ, էլեկտրոնային մանրադիտակի, ջրաքիմիական լաբորատորիաներ, արհեստանոցներ, մշտական գիտահետազոտական բազաներ Քաջարանում և Կապանում, Ախթալայում, Վարդենիսում, երկրաբանական թանգարան՝ Երևանում։ Ուսումնասիրում է Հայաստանի երկրաբանական կառուցվածքը և օգտակար հանածոները՝ մետաղային և ոչ մետաղային հանքային հումքը, շինանյութերն ու զարդաքարերը, ջրային ռեսուրսները։ ՀԽՍՀ արտադրական երկրաբանական կազմակերպությունների հետ կատարում է կիրառական նշանակությամբ հետազոտություններ, կազմում է հանքային հումքի երկրաբանական կանխատեսումային քարտեզներ։ Գիտակազմակերպչական աշխատանքները իրականացնում են ընդհանուր և խնդրային գիտական խորհուրդները։ Սերտ կապերի մեջ է ԽՍՀՄ-ի և արտասահմանյան բազմաթիվ երկրների գիտաարտադրական երկրաբանական կազմակերպությունների հետ[1]:

ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ
ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտ
ԳԱԱ երկրաբանության ինստիտուտ 10.jpg
2017-IGS-NAS-RA.jpg
Տեսակինստիտուտ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան
Հիմնադրված1935
տնօրենԱրկադի Կարախանյան
Անձնակազմ165 մարդ (ապրիլի 1, 2017)
ՊարգևներԱշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
Կայքgeology.am

ՀրապարակումներԽմբագրել

Գիտական աշխատանքների արդյունքները հրապարակվում են «Գիտություններ Երկրի մասին» ՀԽՍՀ ԳԱ տեղեկագրում, զեկույցներում, թեմատիկ Ժողովածուներում։ Պարբերաբար հրատարակում է «Գեոմեխանիկայի խնդիրներ» աշխատությունները (1967 թվականից, հայերեն, ռուսերեն, անգլերեն)։ Ինստիտուտի կոլեկտիվը կազմել և հրատարակել է «Հայկական ԽՍՀ ատլաս»-ը (1961, հայերեն, ռուսերեն), «Հայկական ԽՍՀ ևրկրաբանության» 1-9 հատորները (1962-1969, ռուսերեն), «Հայկական ԽՍՀ ֆիզիկական աշխարհագրություն» (1971), «Հայկական ԽՍՀ բրածո ֆաունայի ատլաս» (1974, ռուսերեն)։ Լույս են տեսել ինստիտուտի գիտական աշխատակիցների բազմաթիվ մենագրություններ՝ նվիրված Հայաստանի երկրաբանության տարբեր հարցերին։

ՊատկերասրահԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Armenia National Academy of Sciences of։ «National Academy of Sciences of Armenia»։ www.sci.am։ Վերցված է 2016-11-28 

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 615