Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ

Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ, ՀԽՍՀ ԳԱԱ Լ. Մնջոյանի անվան (ՆՕՔԻ), գիտահետազոտական հիմնարկություն Երևանում։ Կենսաօրգանական քիմիայի խոշոր գիտական կենտրոն է։

Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ
The Institute of the Organic Chemistry in Arabkir, Yerevan 06.jpg
Տեսակմշակութային արժեք, շենք և գիտահետազոտական ինստիտուտ
ԵրկիրFlag of Armenia.svg Հայաստան[1][2]
Հիմնադրված1955
Գլխավոր քարտուղարԱրմենակ Մնջոյան
տնօրենԱրթուր Հարությունյան
Վերադաս կազմակերպությունՀՀ ԳԱԱ
Կայքstcopc.sci.am

ՊատմությունԽմբագրել

Կազմակերպվել է Սոցիալիստական աշխատանքի հերոս Արմենակ Մնջոյանի նախաձեռնությամբ (1955), նրա ղեկավարած ՀԽՍՀ դա քիմիադեղագործական լաբորատորիայի հիմքի վրա։ Ինստիտուտի տնօրեն է եղել Ս․ Վարդանյանը։ Գիտական հետազոտությունների հիմնական ուղղությունը օրգանական նյութերի կառուցվածքի և կենսաբանական ակտիվության կապը պայմանավորող օրինաչափությունների ուսումնասիրությունն է, որը նպատակ ունի ստեղծել նոր, արդյունավետ (հատկապես սիրտ-անոթային, նեյրոտրոպ և հակաուռուցքային) դեղանյութեր։ ՆՕՔԻ-ում իրականացվում են տեսական ուսումնասիրություններով սկսվող և արդյունքների ներդրումով ավարտվող հետազոտություններ։ Ինստիտուտում սինթեզվում են հետերոցիկլային (մեկ կամ մի քանի հետերոատոմ՝ N, Տ, Օ պարունակող) և չհագեցած միացությունների, երկհիմնային կարբոնաթթուների կենսաբանական ակտիվ ածանցյալները, բնական ծագում ունեցող նյութերի սինթետիկ նմանակները և այլն։ Ուսումնասիրվում են այդ և կենսաբանական ակտիվ բնական միացությունների քիմիական, ֆիզիկական, կենսաբանական հատկությունները, թերապևտիկ ներգործության ոլորտները և այլն։ Ինստիտուտում իրականացվում է սինթեզված դեղանյութերի նախակլինիկական լրիվ հետազոտությունը։ Ինստիտուտում ստեղծվել և կլինիկական փորձարկման են ներկայացվել մոտ 30 նոր դեղամիջոց, որոնցից շատերը լայնորեն կիրառվում են գործնական բժըշկության մեջ։ Նրանք հաջողությամբ օգտագործվում են սիրտ-անոթային հիվանդությունների (կվատերոն, գանգլերոն)[3]։

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Wiki Loves Monuments monuments database — 2017.
  2. GRID Release 2017-05-22 — 2017-05-22 — 2017. — doi:10.6084/M9.FIGSHARE.5032286
  3. Armenia National Academy of Sciences of։ «National Academy of Sciences of Armenia»։ www.sci.am։ Վերցված է 2016-11-28 

Արտաքին հղումներԽմբագրել

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 8, էջ 406