Ինքնագնահատական
Ինքնագնահատականը մարդու ինքնագիտակցության բաղկացուցիչ մասն է, որի միջոցով անհատը գնահատում է սեփական կարողությունները, հմտությունները, արժանիքները և թերությունները։ Ընդհանուր ինքնագնահատականը կազմվում է մասնավոր ինքնագնահատականներից, որոնք վերաբերում են անհատի գործունեության մի որևէ բնագավառի կամ որակների առանձին խմբի։ Տարբերակում են ֆիզիկական, մտավոր կարողությունների, բնավորության և այլ ինքնագնահատականներ։
Մանկության ժամանակ ինքնագնահատականը մեծապես կախված է շրջապատի, հատկապես, ծնողների և այլ նշանակալի մարդկանց գնահատականներից։ Այդ տենդենցը հետագայում պահպանվում է. չնայած որ անձը գնալով հասարակության և սոցիումի ազդեցությունից ավելի ու ավելի անկախ ինքնագնահատական է ձեռք բերում, դրա ձևավորման վրա շարունակում են ազդեցություն ունենալ նշանակալի մարդկանց և խմբերի կարծիքները։
Տարիքի աճին զուգընթաց ինքնագնահատականը դառնում է առավել տարբերակված՝ անհատը կյանքի տարբեր ոլորտներում իրեն գնահատում է անկախ մյուս ոլորտներում կրած հաջողություններից կամ անհաջողություններից։ Շատ հետազոտողներ այս երևույթը կապում են իմացական ոլորտի զարգացման՝ վերլուծելու և վերացարկելու կարողությունների զարգացման հետ[1]։
Աղբյուրներ
խմբագրել- ↑ Майерс Д. Социальная психология. СПь: Питер, 1997(ռուս.)
Գրականություն
խմբագրել- Кон И.С. Открытие «Я». М. Издательство политической литературы. 1978(ռուս.)
- Мерлин В.С. Структура личности։ характер, способности, самосознание. Пермь։ ПГПИ, 1990 – 110с.(ռուս.)