Սուիցիդալ մտքերը ընդհանուր բժշկական տերմին է ինքնասպանության մասին մտքերի համար, որոնք կարող են մշակված պլանի նման մանրամասն լինել՝ առանց բուն ինքնասպանության գործողության։ Չնայած նրան, որ սուիցիդալ մտքեր ունեցող մարդկանց մեծամասնությունը ինքնասպան չի լինում, որոշները, այնուամենայնիվ, ինքնասպանության փորձեր կատարում են[1]։ Սուիցիդալ մտքերի շրջանակը տատանվում է թռուցիկ մտքերից մինչև մանրամասն պլանավորում, դերախաղ կամ անհաջող փորձեր, որոնք կարող են կանխամտածված կերպով այնպես կառուցված լինել, որ ձախողվեն կամ բացահայտվեն, կամ կարող են լիովին հաջողությամբ ավարտվելու նպատակ ունենալ։

Ֆինլադնիայում կատարված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ինքնասպանություն գործած պացիենտների 22%-ը իրենց սուիցիդալ մտադրությունը քննարկել էին առողջապահության մասնագետի հետ՝ վերջին անգամ նրա գրասենյակ այցելելու ժամանակ[2]։

Ռիսկային գործոններԽմբագրել

Հոգեկան խանգարումներԽմբագրել

  • Խոշոր դեպրեսիվ խանգարում, որը պետք է ներառի սոցիալական մեկուսացում
  • Անորեքսիա ներվոզա
  • Պոստտրավմատիկ ստրեսային խանգարում
  • Հարմարվողականության խանգարում
  • Շիզոֆրենիա
  • Անձի սահմանային խանգարում
  • Պանիկական խանգարում
  • Մարմնի դիսմորֆիկ խանգարում
  • Դիսսոցիատիվ ինքնության խանգարում
  • Սոցիոֆոբիա
  • Նյութերի չարաշահում (մասնավորապես՝ ալկոհոլի)
  • Բիպոլար խանգարում (մանիակալ-դեպրեսիվ փսիխոզ)
  • Սեռական դիսֆորիա

Կյանքի իրադարձություններԽմբագրել

  • Վիշտ
  • Սեռական շահագործում
  • Հարաբերությունների խզում
  • Գործազրկություն
  • Մերժվածություն

Անցյալ պատմությունԽմբագրել

  • Ինքնասպանության նախկին փորձերի պատմություն
  • Պարասուիցիդի մասին ընտանեկան պատմություն

Նշանակվող դեղերի կողմնակի էֆեկտներԽմբագրել

Տարբեր նշանակվող դեղեր կարող են որպես կողմնակի էֆեկտ ունենալ սուիցիդալ մտքերը, ինչպիսին է, օրինակ SSRI-ն։

Սուիցիդալ մտքերի նախանշաններըԽմբագրել

  • Հուսահատություն
  • Անհեդոնիա
  • Անքնություն
  • Դեպրեսիա
  • Խիստ անհանգստություն
  • Կոնցենտրացիայի խանգարում
  • Փսիխոմոտոր ագիտացիա
  • Հանկարծակի խուճապ

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Gliatto Michael F.; Rai, Anil K. (March 1999)։ «Evaluation and Treatment of Patients with Suicidal Ideation»։ American Family Physician 59 (6)։ Արխիվացված է օրիգինալից 2006-09-25-ին։ Վերցված է 2007-01-08 
  2. Halgin Richard P.; Susan Whitbourne (2006)։ Abnormal psychology : clinical perspectives on psychological disorders։ Boston : McGraw-Hill։ էջեր 267–272։ ISBN 0-07-322872-9 

Արտաքին հղումներԽմբագրել