Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Մեղք (այլ կիրառումներ)

Մեղք, իրավունքում, իրավական նորմի խախտումով վնասակար կամ հանրության համար վտանգավոր գործողության (անգործության) ներքին սուբյեկտիվ կողմը, անձի հոգեկան-իմացական վերաբերմունքը իր կատարած արարքի ու նրա հետևանքների նկատմամբ։ Դրսևորվում է դիտավորությամբ և անզգուշությամբ։

Անձը քրեական պատասխանատվության կարող է ենթարկվել միայն այն դեպքում, եթե նրա գործողություններում առկա են հանցակազմի սուբյեկտիվ կողմի հատկանիշները, այսինքն՝ մեղքը։

Մխիթար Գոշի, Սմբատ Սպարապետի դատաստանագրքերում, «Կանոնագիրք հայոց»-ում մեղքերի ձևերն ու տեսակները դրվում էին պատասխանատվության հիմքում։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 453