Ծերունիներ (Թեյախմություն). В. Е. Маковский, 1881

Ծերություն, մարդու կյանքի ժամանակահատված, որը սկսվում է օրգանիզմի՝ բազմանալու ունակության կորստով և վերջանում մահվամբ։ Հաճախ ուղեկցվում է առողջության, մտավոր ունակությունների, տարբեր գործառույթների վատթարացմամբ: Ծերությունը բաժանվում է մի քանի ենթափուլերի՝ տարեցություն, բուն ծերություն և երկարակեցություն[1]:

Համաձայն ԱՀԿ-ի նոր տարիքային դասակարգման՝

  • 25−44 տարեկան՝ երիտասարդություն,
  • 44−60 տարեկան՝ միջին տարիք,
  • 60−75 տարեկան՝ տարեցություն,
  • 75-90 տարեկան՝ ծերություն,
  • 90֊ից հետո` երկարակեցություն[2]:

Կյանքի այս ժամանակահատվածում աշխատող անձինք իրավունք ունեն թոշակի անցնել: Կենսաթոշակային տարիքը տարբեր երկրներում տարբեր է. տատանվում է 55-ից 70-ի միջև: Կան նաև աշխատող կենսաթոշակառուներ:

  • Աշխարհի ամենաերկարակյաց անձինք .
  • Ժաննա Կալմանը (1875−1997)` ֆրանսիացի երկարակեցուհին, միակ մարդն է, որի փաստագրված տարիքը գերազանցել է 120 տարին։ Նա ապրել է 122 տարի և 164 օր:
  • Սառա Կնաուսը (1880-1999)՝ ամերիկացի երկարակեցուհին ապրել է 119 տարի, 97 օր:
  • Լուսի Հաննան (1875-1993)՝ երկրորդ ամերիկացի երկարակեցուհին ապրել է 117 տարի, 248 օր:

ՊատմությունԽմբագրել

Հին դարերում 30-40 տարեկանը ծերության շեմ է համարվել (որից հետո 5-10 տարի է մնացել ապրելու), իսկ միջին դարերում այդ շեմն անցել է 40-50 տարին:

ԱցտեկներԽմբագրել

Ծերության հետ կապված ացտեկների առավել ճշգրիտ պատկերացումները արտահայտվել են իտալական մեկնաբանություններով համեմված Ռիոսի օրենսգրքում.

  Եղել են և կան մարդիկ, որոնք փոխաբերությունների այնպիսի սիրահարներ են եղել (և՛ խոսքով, և՛ գործով), որ մարդու տարիքը նկարագրելու համար նկարել են այս սարը.... 40-ից 60 տարեկան մարդը իջնում է սարից, և կոր քայլում է այնքան ժամանակ, մինչև որ ձեռնափայտի կարիք է զգում՝ սեփական մարմինը պահելու համար՝ ինչպես մանուկ ժամանակ: Եվ քանի դեռ նա պահպանում է իր առողջ դատողությունը, նրան իրենց լեզվով անվանում են շապոտեկա կապագեհե (sciapoteca capagehe), որը նշանակում է «ժողովրդի պահակ» կամ «իսկական ուղղորդող», ուստի նա իրենց երկրում պատիվ է ունենում։ Եվրոպացին պետք է ամաչի, քանի որ այն ժամանակ, երբ բարբարոս ծերունիները այդքան հարգված են, ծեր քրիստոնյաները ծայրաստիճան արհամարհված վիճակում են: Ասում են, որ մինչև 60 տարեկանը նրանք կորցնում են առողջ դատողությունը, հետևաբար, պետք չէ հասնել այդ տարիքին: Եվ պետք է վախենան նրանք, ովքեր այդպես են կարծում, քանի որ Սուրբ Հոգին մտքի օգնությամբ պատժում է նրանց: Դժբախտություն է սպասվում այն ազգին, որը ծերեր չունի:  


Հին ԵգիպտոսԽմբագրել

Հին եգիպտական արվեստում կանայք գրեթե միշտ պատկերվել են իդեալականացված` երիտասարդ և գրավիչ, մինչդեռ տղամարդիկ ներկայացվել են և՛ երիտասարդ, և՛ ծեր տարիքում` իրատեսորեն կամ իդեալականացված:

Սահմանման փորձերԽմբագրել

 
Ծեր սոմալուհի

«Ծերություն» տերմինը չի կարող ճշգրիտ սահմանվել, քանի որ տարբեր հասարակություններում այն տարբեր իմաստներ ունի: Աշխարհի շատ երկրներում մարդիկ համարվում են ծեր՝ իրենց գործունեության և սոցիալական դերի որոշ փոփոխությունների պատճառով:

Ռուսաստանում, Եվրոպայում, ԱՄՆ-ում և շատ այլ երկրներում մարդիկ համարվում են ծեր, երբ ապրած են լինում որոշակի թվով տարիներ:

Ծերացման սոցիալական, հոգեբանական և կենսաբանական կողմերը, դրա պատճառները և դրա դեմ պայքարի ուղիները ուսումնասիրում է գերոնտոլոգիա գիտությունը։ Գերոնտոլոգիայի՝ ծերության ժամանակ հիվանդությունների բուժման և կանխարգելման առանձնահատկություններին նվիրված բաժինը կոչվում է գերիատրիա (ծերաբուժություն):

«Երրորդ հասակ» հասկացությունԽմբագրել

Հյուսիսային Ամերիկայում և Եվրոպայում գոյություն ունի «երրորդ հասակ» հասկացությունը. դա ակտիվ կյանքի ժամանակահատվածն է, որը սկսվում է թոշակի անցնելուց հետո: Վերջերս զարգացած երկրներում սկսել է կիրառվել նաև «չորրորդ տարիք» հասկացությունը, որը ոչ այնքան ակտիվ ծերության տարիքն է: Ինչպես նշում է Ռուսաստանի Գերոնտոլոգիական գիտահետազոտական կլինիկական կենտրոնի տնօրեն, RAMS-ի ակադեմիկոս Վլադիմիր Շաբալինը.

  Սովորաբար, մարդկանց ոչ թե ծերությունն է վախեցնում, այլ թուլություն ու անկարողությունը: Բայց եթե մարդը իրեն այդպիսի դրության մեջ չի զգում, ապա ծերությունը նույնպես ունենում է իր դրական կողմերը. «Ծեր մարդը ունի ազատ ժամանակ, ստեղծագործելու հնարավորություն: Գյոթեն ասել է, որ ծերությունը ոսկե բերք է: Միքելանջելոն աշխատել է 88 տարեկան հասակում: Երկրարակյաց են եղել նաև Լև Տոլստոյը (82 տարեկան), Ռեպինը (86 տարեկան) և Այվազովսկին (82 տարեկան): Այստեղ գլխավորը մշտական զբաղվածությունն է: Ի վերջո, երբ մարզիկները թողնում են սպորտը, ծանրաբեռնվածությունը ընկնում է, և մկաններն անմիջապես թուլանում են: Հենց ադպիսին էլ ուղեղն է. եթե մարդը այն չի ծանրաբեռնում, նրա վիճակը աստիճանաբար վատթարանում է»[3]:  


Աշխարհի տարեց մարդկանց թվաքանակի աճԽմբագրել

 
Հայուհի՝ Նորատուսից

Ըստ ՄԱԿ-ի տվյալների՝ 60 և ավելի բարձր տարիքի աշխարհի բնակչության դինամիկան XX դարի երկրորդ կեսին և XXI դարի սկզբին հետևյալն է եղել. 1950 թվականին` 205 միլիոն մարդ, 2000 թվականին` 600 միլիոն մարդ, իսկ 2009 թվականին՝ ավելի քան 737 միլիոն մարդ:

2009 թվականին աշխարհում միջին հաշվով 60-ից բարձր տարիքի բնակչության մասնաբաժինը կազմել է 10.8%: Ծերերի թվաքանակը ամենափոքրն է եղել Քաթարում և ԱՄԷ-ում (1,9%), իսկ ամենամեծը` Ճապոնիայում (29,7%)[4]:

Հասարակության ծերացումը տնտեսական լուրջ խնդիր է: ՄԱԿ-ի կանխատեսումներով` արդեն 2050 թվականին աշխարհի բնակչության 22%-ը կլինեն թոշակառուներ, իսկ զարգացած երկրներում յուրաքանչյուր աշխատող քաղաքացու կհասնի մի թոշակառու: Մինչև 2050 թվականը թոշակառուների թիվը կգերազանցի 2 միլիարդը: Ծերացող հասարակությունն անխուսափելիորեն սպառնում է բոլոր զարգացած երկրներին, իսկ որոշ ժամանակ անց՝ նաև զարգացող երկրներին:

Այս խնդիրը պահանջում է ինտեգրված սոցիալական, տնտեսական և տեխնոլոգիական մոտեցում: Բժշկության զարգացումը թույլ է տալիս հուսալ, որ «ակտիվ ծերություն» ունեցող տարեցների թիվը, այսինքն` երբ ծեր մարդը կարող է որոշ չափով լիարժեք կյանք վարել, կայուն կերպով կաճի: Արտադրության ավտոմատացումը ֆիզիկական վատթար վիճակում գտնվող ծերերին հնարավորություն է տալիս աշխատել: Շատ ոլորտներում հնարավոր է հեռավար աշխատանք, որն առավել հարմար է տարեց մարդկանց համար[5]:

Տես նաևԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել