Հարբեցողություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Հարբեցողություն կամ ալկոհոլիզմ տերմին է, որը կիրառվում է ալկոհոլի հետ կապված ընդհանուր խնդիրների համար և սովորաբար կիրառվում է ալկոհոլային խմիչքների պարտադիր և անվերահսկելի սպառման դեպքում։ Բժշկության մեջ այն համարվում է հիվանդություն՝ մասնավորապես կախվածություն։ Հոգեբուժության մեջ մի քանի տերմիններ են կիրառվում՝ մասնավորապես "ալկոհոլային կախվածություն", "ալկոհոլի չարաշահում" և "ալկոհոլի օգտագործման հետ կապված խանգարումներ", որոնց սահմանումները իրարից շատ քիչ են տարբերվում։
Հարբեցողություն | |
---|---|
Տեսակ | ախտանիշ կամ նշան |
Պատճառ | ալկոհոլի օգտագործում |
Հետևանք | Marchiafava-Bignami disease?, Լյարդի ցիռոզ, alcohol amnestic disorder?[1] և Սրտային անբավարարություն |
Վնասում է | adult human?, երեխա[2][3] և դեռահաս[4] |
Բժշկական մասնագիտություն | հոգեբուժություն, բժշկական թունաբանություն, հոգեբանություն, vocational rehabilitation? և Թմրաբանություն |
ՀՄԴ-9 | 303 |
ՀՄԴ-10 | F10 |
Բուժում | հոգեթերապիա և Կոգնիտիվ-վարքային թերապիա[5] |
Alcoholism Վիքիպահեստում |
տվյալ չկա <50 50-170 170-290 290-410 410-530 530-650 | 650-770 770-890 890-1010 1010-1130 1130–1250 >1250 |
1979 թ., Առողջապահության համաշխարհային կազմակերպության կոմիտեն չէր խրախուսում "ալկոհոլիզմ" տերմինի կիրառումը բժշկության մեջ՝ նախընտրությունը տալով "ալկոհոլից կախվածության համախտանիշ" կատեգորիային։ XIX դարում և XX դարի սկզբին ալկոհոլային կախվածությունը կոչվում էր դիպսոմանիա, սակայն այս տերմինը այժմ ավելի կոնկրետ իմաստ ունի։
Ալկոհոլիզմից տառապաող մարդկանց անվանում են ալկոհոլիկներ կամ հարբեցողներ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկների համաձայն ամբողջ աշխարհում կա մոտավորապես 140 մլն. ալկոհոլից կախվածություն ունեցող մարդ։ Ամերիկյան Բժշկական Ասոցիացիան հարբեցողությունը համարում է հիվանդություն։ Այն կենսաբանական մեխանիզմները, որոնք հարբեցողության պատճառ կարող են դառնալ, անհասկանալի են։ Հարբեցողության պատճառ կարող են դառնալ շրջակա միջավայրը, լարվածությունը, հոգեկան առողջությունը, ընտանեկան պատմությունը, տարիքը, էթնիկական խումբը և սեռը։ Ալկոհոլի էական չափաբաժինը ուղեղում փոփոխությունների պատճառ կարող է դառնալ, սակայն մինիմալ օգտագործումն էլ կարճ ժամանակահատվածում կարող է փոփոխություններ առաջացնել։ Ալկոհոլի սխալ օգտագործումը կարող է վնասել մարմնի բոլոր օրգանները՝ ներառյալ ուղեղը։ Խրոնիկական ալկոհոլի կուտակվող թույնը կարող է առաջացնել և բժշկական և հոգեբուժական խնդիրներ։
Հարբեցողության բուժումը տեղի է ունենում մի քանի փուլերով։ Բուժման ընթացքում առաջացած բժշկական խնդիրների պատճառով ալկոհոլային դետոքսիկացիան խնամքով վերահսկվում է։ Հարբեցողները կարող են նաև այլ հակվածություններ էլ ունենալ։ Դետոքսիկացիայից հետո հիվանդը կարող է մասնակցել խմբակային թերապիաների՝ սթափ մնալու համար։
Կանայք, համեմատած տղամարդկանց հետ, ավելի զգայուն են ալկոհոլի վնասակար ազդեցությունների նկատմամբ։
Ախտանիշեր
խմբագրելՎաղ ախտանիշեր
խմբագրելԱլկոհոլային կախվածության վտանգը գալիս է քիչ քանակով ալկոհոլի օգտագործումից և մեծանում է ալկոհոլի չափաբաժնի հետ միասին։ Մասնավորապես նման վտանգի առաջ են կանգնած չափահասները։
Ալկոհոլի երկարաժամկետ չարաշահում
խմբագրելԱնկոհոլիզմը ալկոհոլից ֆիզիկական կախվածությունն է։ Նման բնութագիրները խանգարում են անհատին թողնել խմելը։ Հարբեցողությունը կարող է վնասակար ազդեցություն ունենալ հոգեկան առողջության վրա՝ առաջացնելով հոգեկան խանգարումներ և մեծացնելով ինքնասպանության վտանգի գործոնը։
Ալկոհոլի չարաշահման և ալկոհոլիզմի ազգային ինստիտուտը հարբեցողությունը բնութագրում է, որպես արյան մեջ ալկոհոլի պարունակության ավելացումը 0.08-ով, ինչը շատ մեծահասակների դեպքում կարող է համարվել 5 խմիչք տղամարդկանց դեպքում կամ 4 խմիչք կանանց դեպքում՝ 2 ժամ ընդմիջումներով։
Տղամարդիկ կարող են վտանգի առաջ կանգնել՝ օգտագործելով շաբաթական 14 խմիչք կամ օրական 4 խմիչք, իսկ կանայք՝ ավելի քան 7 խմիչք շաբաթական կամ 3-ը օրական։ Մեկ խմիչքը հավասարազոր է 12 ունցիայի (350 մլ) գարեջրի շիշ կամ 5 ունցիայի (150 մլ) գինու բաժակ, 1.5 ունցիայի (45 մլ) կոնյակի կամ օղու կամ 0.6 ունցիայի (18 մլ) թորած մաքուր սպիրտ։
Ֆիզիկական ախտանիշեր
խմբագրելԱլկոհոլի երկարաժամկետ չարաշահումը կարող է առաջացնել մի շարք ֆիզիկական ախտանիշեր՝ ներառյալ լյարդի ցեռոզ, պանկրեատիտ, Էպիլեպսիա, սրտային հիվանդություններ, մարսողական խոց, սեռական խանգարումներ և այլն։ Այլ ֆիզիկական ախտանիշերից են սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղ և այլն։ Ալկոհոլի անընդհատ սպառումից կարող է վնասվել կենտրոնական նյարդային համակարգը և ծայրամասային նյարդային համակարգը։ Կարող են առաջանալ իմունոլոգիական արատներ և ոսկորների դյուրաբեկություն։ Կանանց մոտ հարբեցողությունից հետո ավելի երկարաժամկետ խնդիրներ են ծագում, քան տղամարդկանց մոտ։ Նրանց մոտ մահացության դեպքերը ավելի հաճախ են հանդիպում, քան տղամարդկանց մոտ։ Ալկոհոլիզմի պատճառով առաջացած խնդիրներից են ուղեղի, սրտի և լյարդի վնասները և կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգ։ Բացի այդ, կանանց մոտ ալկոհոլի չարաշահումը բացասական ազդեցություն կարող է ունենալ վերարտադրողական գործընթացի վրա։
Հոգեբուժական ախտանիշեր
խմբագրելԱլկոհոլի երկարաժամկետ չարաշահումը կարող է պատճառ դառնալ մի շարք հոգեբանական խնդիրների։ Տարածված խնդիրներից են կոգնիտիվ խնդիրները։ Ալկոհոլի չափազանց մեծ քանակի օգտագործումը վնասում է ուղեղի բնականոն գործընթացը և հոգեբանական առողջությունը կարող է աստիճանաբար վատանալ։ Ալկոհոլիկների մոտ նվազում են սոցիալական հմտությունները։ Ալկոհոլիկների մոտ տարածված են հոգեբանական խնդիրները. նրանց 25 %-ը տառապում է լուրջ հոգեբանական խանգարումներից։ Հոգեբանական խանգարումներից են անհանգստությունը և դեպրեսիան։ Հոգեբանական սիմպտոմները սովորաբար ավելի են սրվում ալկոհոլիզմի բուժման ընթացքում, սակայն այնուհետև վերանում են կամ նվազում։
Ալկոհոլի չարաշահման դեպքում առաջացած պսիխոզը, շփոթությունը և օրգանական ուղեղի սինդրոմը կարող են սխալմամբ ախտորոշվել որպես շիզոֆրենիա։ Ալկոհոլի երկարաժամկետ չարաշահման ուղիղ պատճառով խուճապի սինդրոմը կարող է ավելի վատանալ։ Ապացուցված է մեծ դեպրեսիվ խանգարման և ալկոհոլիզմի միաժամանակ առաջացումը։ Իսկ թմրանյութերի հավելյալ օգտագործումը կարող է մեծացնել դեպրեսիայի առաջացման ռիսկը։ Հոգեբանական խանգարումները տարբեր են լինում՝ կախված սեռից։ Ալկոհոլիկ կանանց մոտ միշտ զուգահեռ լինում է մեծ դեպրեսիայի, հուզմունք, խուճապ, քաղց, հետվնասվածքային սթրես։ Ալկոհոլիկ տղամարդկանց մոտ հանդիպում է ինքնասիրահարվածություն կամ ինքնամփոփ վիճակներ, երկբևեռային խանգարումներ, շիզոֆրենիա, իմպուլսային խանգարումներ կամ ցրվածություն։ Ալկոհոլիկ կանանց հանդեպ ավելի հաճախ են կիրառվում սեքսուալ բնույթի հարձակումներ, ընտանեկան բռնություն, որոնց արդյունքում կարող է մեծանալ դեպրեսիան և ալկոհոլի չափաբաժինը։
Հասարակական ազդեցություն
խմբագրելԱլկոհոլիզմի արդյունքում առաջացած սոցիալական խնդիրները բավական կարևոր են. առաջանում են ուղեղում պաթոլոգիական փոփոխությունների և ալկոհոլի թունավորման ազդեցության արդյունքում։ Ալկոհոլի չարաշահումը ասոցացվում է իրականացվող քրեական հանցանքների աճող վտանգի հետ(ընտանեկան բռնություն, բռնաբարություն, կողոպուտ և հարձակումներ)։ Ալկոհոլիզմի պատճառ կարող է դառնալ գործազրկությունը, որի արդյունքում առաջանում են ֆինանսական խնդիրներ։ Անհամապատասխան ժամին խմելը և վատ վարքագիծը կարող են ունենալ իրավական հետևանքներ։ Հարբեցողի վարքագիծը և հոգեկան խանգարումները ուղղակիորեն ազդում են շրջակա միջավայրի վրա և հանգեցնում են ընտանիքից և ընկերներից մեկուսանալուն։ Մեկուսացման արդյունքում կարող է առաջանալ ամուսնական վեճեր և բաժանում կամ ընտանեկան բռնություն։ Ալկոհոլիզմի պատճառով կարող են անտեսվել ալկոհոլիկների երեխաները։ Այդ պատճառով նման ծնողների երեխաների մոտ կարող են առաջանալ մի շարք էմոցիոնալ խնդիրներ։ Օրինակ՝ երեխաները կարող են վախենալ իրենց ծնողների անկայուն վարքագծից։
Հարբեցողության բուժում
խմբագրելԱլկոհոլից կախվածություն ունենալը կարող է ճակատագրական լինել, եթե բուժումը լիարժեք չի կատարվում։ Այն դեպքում, երբ ալկոհոլից ունեցած կախվածությունը շատ արագ դադարեցվում է, անձի նյարդային համակարգը տուժում է անվերահսկելի սինեպսիսի հարձակումից, որի արդյունքում կարող են առաջանալ անհանգստություն, մոլեգնություն, հալյուցինացիաներ, դողերոցք և հնարավոր սրտային արատներ։ Ալկոհոլի բուժման հետևանքով առաջացած սուր սինդրոմներից է մոլեգնությունը, որը ի հայտ է գալիս ալկոհոլը թողնելուց մեկ շաբաթ հետո։ Ծանր շրջանը տևում է մեկից երեք շաբաթ։ 3 – 6 -րդ շաբաթների ընթացքում կարող են ի հայտ գալ անհանգստություն, դեպրեսիա, ինչպես նաև քնի խանգարում։ 5-րդ շաբաթվա ընթացքում կարող են նկատվել հոգնածություն և լարվածություն։ Հարբեցողների գրեթե մեկ չորրորդը գրեթե երկու տարի ունենում է անհանգստություն և դեպրեսիա։
Պատճառներ
խմբագրելՀարբեցողության ձևավորմանը կարող են նպաստել մի շարք գենետիկական և շրջակա միջավայրի գործոններ։ Այն գեները, որոնք ազդում են ալկոհոլի նյութափոխանակության վրա, նույնպես մեծացնում են ալկոհոլիզմի առաջացման վտանգը։ Վարկած կա, որ վաղ տարիքում ալկոհոլի օգտագործումը կարող է ազդել գենետիկական արտահայտության վրա։ Այն անհատները, որոնց մոտ հնարավոր է գենետիկորեն ալկոհոլիզմ, հակված են խմել սկսել վաղ տարիքից։ Մանկության ընթացքում ունեցած ծանր տրավմաները նույնպես կարող են բերել թմրանյութերից ունեցած աճող կախվածությանը։ Ընտանիքից և ընկերներից ունեցած անբավարար աջակցությունը կարող է նպաստել ալկոհոլիզիմի առաջացմանը։ Վարկած կա, որ ալկոհոլի չափավոր օգտագործման արդյունքում կարող են նվազել դրա պատճառով առաջացած կենտրոնական նյարդային համակարգին ուղղված վնասները։
Ալկոհոլի հասանելիությունը
խմբագրելԱլկոհոլն ամենաշատ հասանելի և օգտագործվող հոգեմետ նյութն է։ Ամբողջ աշխարհում միայն գարեջուրը ամենաշատն սպառվող ալկոհոլային խմիչքն է։ Ջրից և թեյից հետո այն համարվում է ամենաշատը սպառվող երրորդ խմիչքը։ Շատերը կարծում են, որ այն ամենահին ֆերմենտացված խմիչքն է։
Սեռային տարբերություններ
խմբագրելՀամաձայն «Թմրանյութերի օգտագործման և առողջության վերաբերյալ ազգային հետազոտությունների» (2004-2005)` վերջին ժամանակներս տղամարդիկ ավելի շատ են ալկոհոլ օգտագործում, քան կանայք։ Ալկոհոլիզմը տղամարդկանց մոտ երկու անգամ ավել է արձանագրվել, քան կանանց մոտ։
Գենետիկական տարբերություններ
խմբագրելՏարբեր ցեղային խմբերի միջև գոյություն ունեն գենետիկական տարբերություններ, որոնք նույնպես ազդում են աճող ալկոհոլային կախման վրա։ Այս գենետիկական տարբերությունները բացատրում են ռասայական խմբերի միջև եղած ալկոհոլից ունեցած կախվածության տարբեր տոկոսները։
Պաթոֆիզիոլոգիա
խմբագրելԱլկոհոլի ուղղակի հետևանքը կենտրոնական նյարդային համակարգի դեպրեսիայի առաջացմանը նպաստող ընկալիչների խթանումն է։ Մեծ քանակով ալկոհոլի ընդունումը նպաստում է այս ընկալիչների մեծ թվով բազմացմանը։ Ալկոհոլի սպառման քանակը և դրա հետևանքները տարբեր են լինում կախված սեռերից։ Նույն քանակով ալկոհոլի սպառումը կանանց և տղամարդկանց կողմից, կանանց մոտ առաջացնում է արյան մեջ ալկոհոլի ավելի բարձր խտություն։ Տղամարդկանց հետ համեմատած, կանանց մոտ ավելի մեծ է թունավորման հավանականությունը։
Ախտորոշումներ
խմբագրելՏերմինաբանություն
խմբագրելԱլկոհոլիզմ տերմինը լայնորեն կիրառվում է, սակայն ունի քիչ թվով սահմանումներ։ Մասնագիտական և հետազոտական համատեքստերում "ալկոհոլիզմ" տերմինը երբեմն ներառում է և՛ ալկոհոլի չարաշահում, և՛ ալկոհոլից ունեցած կախվածություն, երբեմն էլ համարվում է համարժեք ալկոհոլից կախվածություն ունենալուն։
Հասարակական արգելքներ
խմբագրելԴիրքորոշումներն ու հասարակական կարծրատիպերը արգելքներ են ստեղծում ալկոհոլի չարաշահումը հայտնաբերելու և բուժելու համար։ Արգելքները ավելի շատ են լինում կանանց դեպքում։ Խարազանվելու վախը կանանց ստիպում է ժխտել այն փաստը, որ նրանք տառապում են իրենց առողջական վիճակից։ Նրանք ավելի են փակվում և միայնակ սկսում են խմել։ Հենց այս փաստն էլ խանգարում է բժիշկներին, ընտանիքին և շրջակա միջավայրին կասկածել, որ տվյալ կինը ալկոհոլիկ է։ Իսկ տղամարդկանց դեպքում հակառակն է լինում. նրանք բացահայտ ասում են, որ տառապում են իրենց առողջական վիճակից և սկսում են խմել ինչ որ խմբերի հետ։ Իսկ շրջակա միջավայրի համար դժվար չի լինում կռահել, որ տվյալ անձը ալկոհոլիկ է։
Փորձարկումներ գենետիկորեն նախահակում ունենալու վերաբերյալ
խմբագրելՀոգեբույժ, գենետիկայի մասնագետ Ջոն Նյուրնբերգերը և Լաուրա Ժան Բիերուտը այն վարկածն են առաջարկում, ըստ որի ալկոհոլիզմը միայն մեկ պատճառ չի կարող ունենալ՝ ներառյալ գենետիկան, իսկ գեները իրականում մեծ դեր են խաղում։ Համենայն դեպս գոյություն ունի ալելի գենետիկական մեկ թեստ, որը կապված է ալկոհոլիզմի և օպիատ կախվածության հետ։ Մարդկային դոպամին ընկալիչի գեները ունեն հայտնաբերման փոփոխություն (DRD2 TaqI polymorphism)։ Նրանք, ովքեր ունեն այլ պոլիմորֆիզմի A1 ալելի, քիչ են հակված օպիատ կամ ալկոհոլային կախվածություն ունենալուն։ Չնայած որ ալելին հանդիպում է ալկոհոլիկների և օպիատ սիրահարների մոտ, սակայն այն չի կարող ալկոհոլիզմի կանխատեսման համար բավարար լինել։
Մեզի և արյան թեստ
խմբագրելԱլկոհոլի փաստացի օգտագործման համար գոյություն ունեն մի շարք վստահելի թեստեր, որոնցից մեկն էլ արյան մեջ ալկոհոլի պարունակության ստուգումն է։ Այս թեստերի արդյունքում իրարից չեն զանազանվում ալկոհոլիկները և ոչ-ալկոհոլիկները։ Այնուամենայնիվ, երկարաժամկետ խմելը մարմնի վրա թողնում է որոշ ճանաչելի հետքեր՝
- Մակրոցիտոզ
- Աճող գամա-գլյուտամիլ տրանսպեպտիդազա
- Ասպարտատե տրանսամինասեի (AST ) և ալանինե տրանսամինասեի(ALT ) չափավոր մեծացումը
- Ածխաջրածնային բարձր անբավարարությամբ տրանսֆերին (CDT)
Կանխարգելում
խմբագրելՀամաշխարհային առողջապահական կազմակերպությունը, Եվրոպական Միությունը և այլ կառույցներ ձևավորել են ալկոհոլի քաղաքականություն՝ նվազեցնելու համար ալկոհոլիզմի վատ հետևանքները։ Հետևանքները կանխարգելելու կամ կրճատելու հարցում թիրախ են համարվում դեռահասները։ Օրենքով վաճառել ավելի տարիքով մարդկանց, արգելելու կամ սահմանափակելու ալկոհոլի գովազդը համարվել են հավելյալ ձևեր՝ կրճատելու համար ալկոհոլի վատ հետևանքները։ ԶԼՄ-ներով հեռարձակվում են մի շարք վստահելի և փաստարկներով լի կրթական նյութեր։ Ծնողներին ուղեցույցներ են տրամադրվում՝ կանխելու ալկոհոլային կախվածությունը դեռահասների շրջանակում և օգնելու հոգեկան խնդիրներ ունեցող երեխաներին։
Վերահսկողություն
խմբագրելԱլկոհոլիզմի բուժումը տարբեր է լինում, քանի որ գոյություն ունեն դրա տարբեր հեռանկարներ։ Որոշ բուժման տեսակներ շեշտը դնում են ալկոհոլիկներին օգնելու վրա, ազատվելու այդ կախումից։ Քանի որ հարբեցողությունը ներառում է մի շարք գործոններ, որոնց պատճառով մարդիկ սկսում են խմել, ապա պետք է նրանց ճիշտ մոտեցում ցուցաբերել, որպեսզի բուժման ավարտից հետո, արդեն նախկին հարբեցողը նորից չօգտագործի ալկոհոլային խմիչք։ Նման օրինակ է հանդիսանում դետոքսիկացիան, որին հաջորդում են մի շարք աջակցողական թերապիաներ։
Դետոքսիկացիա
խմբագրելԴետոքսիկացիան կան դետոքսը ալկոհոլիզմի դեպքում իրենից ներկայացնում է ալկոհոլ օգտագործելու կտրուկ դադարեցում՝ զուգորդված դեղորայքով։ Այն հիվանդները, որոնց մոտ մեղմ է արտահայտված այդ սինդրոմը, կարող են անցնել ամբուլատոր բուժում։ Իսկ նրանք, որոնց մոտ ծանր է հիվանդությունը, պարտադիր անցնում են ստացիոնար բուժում։ Ընդհանուր առմամբ դետոքսիկացիայի արդյունքում ալկոհոլիզմը չի կարող լիովին բուժվել։ Դրան պետք է հաջորդի անհրաժեշտ համապատասխան բուժման ծրագիր։ Բուժումից հետո որոշ սինդրոմներ տևում են մի քանի շաբաթ, սակայն որոշներն էլ կարող են երկար ձգվել։ Ալկոհոլիզմը շատ լուրջ վնասներ կարող է հասցնել ուղեղի գործունեության վրա. միջինում անհրաժեշտ է լինում գրեթե մեկ տարի՝ վերականգնելու ճանաչողական խանգարումները։
Հոգեբանական գործոն
խմբագրելԱլկոհոլի չարաշահման արդյունքում առաջացած հոգեբանական խնդիրների լուծման համար անցկացվում են մի շարք խմբակային թերապիաներ կամ հոգեթերապիաներ։ Ալկոհոլիկի համար նորից սթափ վիճակը վերականգնելուն կարող են նպաստել փոխադարձ օգնությունը, խմբակային խորհրդատվությունը։ Ալկոհոլիկների անանուն խմբակը առաջին կազմակերպություններից էր, որտեղ տրվում էր նման խորհրդատվություններ և մինչ այժմ էլ համարվում է ամենամեծը այս ոլորտում։
Դեղամիջոցներ
խմբագրելՄիացյալ Նահանգներում այժմ կա չորս տեսակի հաստատված դեղամիջոց ալկոհոլիզմի համար՝ դիսուլֆիրամ, երկու տեսակի նալտրեքսոն և ակամպրոսատ։ Օգտագործվում են նաև այլ դեղամիջոցներ, իսկ որոշներն էլ դեռ հետազոտության փուլում են գտնվում։
Երկակի հակում
խմբագրելԱլկոհոլիկները կարող են նաև հոգեմետ դեղամիջոցներից կախվածություն ունենալու բուժման կարիք ունենալ։ Ամենատարածված երկակի հակումը ալկոհոլային կախվածության մեջ բենզոդիազեպինից ունեցած կախվածությունն է։ Ուսումնասիրությունները փաստում են, որ ալկոհոլիզմի դեպքերի 10-20 %-ի մոտ առկա է լինում կախվածություն բենզոդիազեպինից։ Բենզոդիազեպինը մեծացնում է ալկոհոլի ցանկությունը։ Ինչպես նաև առկա են ցավը մեղմացնող մի շարք դեղամիջոցներից առաջացած կախվածություններ՝ զոլպիդեմ և զոպիկլոն, ինչպես նաև օպիատներ և անլեգալ դեղամիջոցներ։
Համաճարակաբանություն
խմբագրելՈրոշ նյութերի օգտագործման արդյունքում առաջացած խանգարումները ամբողջ աշխարհով մեկ համարվում են հանրության առողջական խնդիրներից գլխավորը։ Իսկ ամենատարածված նյութը ալկոհոլն է, որից կարող են ունենալ կախվածություն։ 2001 թվականին Միացյալ Թագավորությունում հաշվառված հարբեցողների թիվը հասել է 2.8 մլն.-ի։ Ամերիկացի չափահասների մոտավորապես 12%-ը իրենց կյանքի ընթացքում ունեցել են ալկոհոլային կախվածություն։ Համաշխարհային առողջապահական կազմակերպությունը հավաստիացնում է, որ ամբողջ աշխպարհում մոտավորապես 140 միլիոն մարդ ունի ալկոհոլային կախվածություն։
Պատմություն
խմբագրելՊատմականորեն կիրառվել է "դիպսոմանիա" եզրը, որը առաջարկել է գերմանացի բժիշկ Հուֆելանդը 1819 թվականին, այնուհետև դրան փոխարինելու է եկել "ալկոհոլիզմը"։ Առաջին անգամ այս տերմինը օգտագործվել է 1849 թվականին՝ շվեդ բժիշկ Մագնուս Հասսի կողմից՝ նկարագրելու համար ալկոհոլի համակարգված վատ ազդեցությունը։
Ալկոհոլի կիրառությունը և դրա չարաշահումը շատ երկար տարիների պատմություն ունի։ Այդ մասին են վկայում Աստվածաշնչյան, եգիպտականան և բաբելոնիան արձանագրությունները։ Որոշ հին մշակույթներում ալկոհոլը պաշտել են, իսկ որոշ մշակույթներում էլ դրա օգտագործումը դատապարտվել է։ Նույնիսկ հազարավոր տարիներ առաջ ալկոհոլի չարաշահումը և ալկոհոլիկները համարվում էին հասարակական խնդիրների պատճառ։
Սակայն ալկոհոլիզմը և դրա վատ հետևանքները բժշկության կողմից ուսումնասիրվել է XVIII դարից սկսած։ 1647 թվականին հույն վանական Ագապիոսը առաջինն էր՝ փաստեց, որ ալկոհոլի չարաշահումը ասոցացվում է նյարդային համակարգի և մարմնի թունավորման հետ։
Հասարակություն և մշակույթ
խմբագրելԱլկոհոլի երկարաժամկետ չարաշահման հետ կապված տարբեր առողջական խնդիրները սովորաբար ընկալվում են որպես հասարակության համար վնասակար։ Ալկոհոլը նպաստող գործոն է հանդիսանում գլխի վնասվածքների, ավտոմեքենաների պատահարների, բռնության և հարձակումների համար։
Ալկոհոլիկների մասին կարծրատիպեր հանդիպում են գեղարվեստական գրականության և ժամանակակից մշակույթում։ Կարծրատիպերը կարող են հիմնված լինել ռասիզմի կամ քսենոֆոբիայի վրա։ Ալկոհոլի սպառումը Եվրոպական երկրներում, Միացյալ Նահանգներում և Ավստրալիայում համեմատաբար նույնն է։ Ասիայի այն երկրներում, որտեղ ՀՆԱ-ն բարձր է, բարձր է նաև խմելու մակարդակը, սակայն ամենաբարձր ցուցանիշները ԱՄՆ-ում են։ Սակայն հակառակ այս երկրների՝ ալկոհոլի սպառման ցուցանիշը նաև մեծ է ցածր ՀՆԱ ունեցող երկրներում։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ https://cassioburycourt.com/korsakoff-syndrome/
- ↑ https://www.nydailynews.com/news/world/3-year-old-child-considered-england-youngest-alcoholic-article-1.121079
- ↑ https://www.telegraph.co.uk/news/health/news/8380005/Child-3-treated-for-alcoholism-at-British-hospital.html
- ↑ https://www.independent.co.uk/life-style/health-and-families/health-news/three-year-old-youngest-alcoholic-2241863.html
- ↑ https://www.stepbysteprecovery.co.uk/cognitive-behavioural-therapy/
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարբեցողություն» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հարբեցողություն» հոդվածին։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 179)։ |