Հոգեբան
Հոգեբան, հոգեբանական կրթությամբ անհատ, որն իրականացնում է հետազոտական և պրակտիկ մասնագիտական գործունեություն հոգեկան առողջության (հոգեբանական խորհրդատվություն, հոգեթերապիա և այլն) և հոգեբանության տարբեր ոլորտներում (իրավաբանական, կլինիկական, կազմակերպչական և այլն)[1][2][3]։
Մասնագիտության ներածություն
խմբագրելԱնհրաժեշտ է տարբերել հոգեբանին հոգեբույժից (տես՝ Հոգեբուժություն), որը բարձրագույն բժշկական մասնագիտություն ունեցող անձն է և որը հիմնականում գործ ունի հոգեկան շեղումներ և խանգարումներ ունեցող մարդկանց հետ, իրականացնում է բուժում դեղամիջոցների օգնությամբ, և հոգեթերապևտից (տես՝ Հոգեթերապիա), որը իրականացնում է զանազան հոգեբանական խնդիրների, ինչպես նաև հոգեկան և վարքային խանգարումների բուժումը՝ հոգեթերապիայի միջոցով (երբեմն դեղորայքային բուժմանը զուգահեռ)[1][3] [4]։
Հոգեբան-խորհրդատուի արժեհամակարգ
խմբագրելՀոգեբան-խորհրդատուի արժեհամակարգը համարվում է խորհրդատվության առանցքային նախադրյալը։ Հոգեբանը պետք է օբյեկտիվ լինի, չպետք է խորհրդատվության գործընթացի մեջ դնի իր կյանքի փիլիսոփայությունը և արժեհամակարգը։ Նա պարտավոր է ամբողջությամբ կենտրոնանալու այցելուի արժեքների վրա։ Ս. Պատտերսոնը տալիս է մի շարք պատճառներ, թե ինչու հոգեբանը պետք է խուսափի ազդեցություն ունենալ այցելուի արժեքների վրա.
- Յուրաքանչյուր անհատի կյանքի փիլիսոփայությունը ունիկալ է և ցանկալի չէ այն փաթաթել մեկ ուրիշին։
- Ոչ մի հոգեբան չի կարող պնդել, որ ինքն ունի միանգամայն զարգացած, ադեկվատ կյանքի փորձ։
- Արժեքների յուրացման ավելի նպատակահարմար վայրերն են ընտանիքը, դպրոցը, եկեղեցին և ոչ թե հոգեբանի սենյակը։
- Անձը սեփական էթիկական համակարգը զարգացնում է՝ օգտվելով ոչ թե մեկ աղբյուրից և մեկ օրում, այլ որոշակի ժամանակահատվածում, կենսական գործոնների ազդեցության տակ։
- Ոչ ոք չի կարող խանգարել այլ մարդու ունիկալ կյանքի փիլիսոփայության առաջացմանը, որը, ըստ նրա, ամենաիմաստավորվածն է։
- Այցելուն իրավունք ունի չընդունել այլ մարդու էթիկական սկզբունքներն ու կյանքի փիլիսոփայությունը։
Հոգեբանը պետք է հստակ իմանա իր արժանիքները, ի ցույց դնի այցելուի առաջ և չխուսափի արժեքային դիսկուսիաներից, քանի որ մի շարք խնդիրներ թաքնված են հենց այցելուի արժեքային կոնֆլիկտներում կամ էլ նրանց կողմից սեփական արժեհամակարգի չհասկացման մեջ։
Սրանք են այն ոլորտները, որտեղ կարևոր է խորհրդատուի դիրքորոշումը, ընտանիքն է, սեքսը, կրոնը և այլն։
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ 1,0 1,1 Вачков И.В., Гриншпун И.Б., Пряжников Н.С. Введение в профессию психолог. — Изд-во: МОДЭК, МПСИ, 2007.
- ↑ Годфруа Ж. Что такое психология. Т.1. М.: Мир, 1992.
- ↑ 3,0 3,1 Psychologistst: Occupational Outlook Handbook. US Department of Labor
- ↑ Careers in Psychology: American Psychological Association