Պոպուլյացիա
Այս հոդվածը կարող է վիքիֆիկացման կարիք ունենալ Վիքիպեդիայի որակի չափանիշներին համապատասխանելու համար։ Դուք կարող եք օգնել հոդվածի բարելավմանը՝ ավելացնելով համապատասխան ներքին հղումներ և շտկելով բաժինների դասավորությունը, ինչպես նաև վիքիչափանիշներին համապատասխան այլ գործողություններ կատարելով։ |
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Պոպուլյացիան տեսակի գոյության տարատեսակ ձևն է։ Պոպուլյացիան, (լատին․՝ populus-բնակչություն), նույն բնակեցման տարածք զբաղեցնող և միմյանց հետ փոխկապակցված միևնույն գենոֆոնդ ունեցող տեսակների համախումբն է,կամ միևնույն տեսակի ազատ խաչասերվող և բեղուն սերունդ տվող առանձնյակների ամբողջությունն է, որը տևական ժամանակ գոյություն ունի արեալի որոշակի մասում՝ նույն տեսակի մյուս ամբողջությունից հարաբերականորեն մեկուսացված։ Պոպուլյացիայում մշտապես ընթանում է գոյության կռիվը,առաջանում են ժառանգական փոփոխականություններ,որոնք խաչասերման հետևանքով տարածվում են պոպուլյացիայում և հագեցնում այն՝ դառցնելով տարաբնույթ։
Բնական ընտրության շնորհիվ պոպուլյացիայում գերազանցապես գոյատևում և սերունդ են տալիս տվյալ միջավայրի փոփոխվող պայմաններին համապատասխան օգտակար հատկություններով օժտված առանձնյակները։ Պոպուլյացիայի տեսակները միմյանցից տարբերվում են ըստ վիտալիտետի (կյանքի ուժ)։
Պոպուլյացիա հասկացության սահմանին երկու մոտեցում կա՝ գենետիկական և էկոլոգիական։
Գենետիակական մոտեցման դեպքում հասկանում են միևնույն գենոֆոնդ ունեցող տեսակների համախումբ, որոնք կարող են բազմանալ և փոխանակվել գեներով։ Այդպիսի պոպուլյացաները կոչվում են Մենդելևյան։
Իսկ ըստ Ա.Մ. Գիլյարովի, պոպուլյացիան վերարատադրմանը ընդունակ օրգանիզմների համախումբ է, շատ թե քիչ տարածության և ժամանակի մեջ առանձնացված մեկ այլ նմանատիպ տեսակներից։ Նման տարանջատումը էկոլոգիայի տեսանկյունից տրվում է այն պատճառով, որ բարդ է որոշել արդյոք միևնույն տարածք զբաղեցնող տեսակները օժտված են նույն գենետիակական կոդով, թե ոչ։
Հաճախ պոպուլյացիաների տարածման աշխարհագրությունը չափազանց մեծ է լինում, սակայն էկոլոգները ուսումնասիրության համար ընտրում են որևէ պոպուլյացիայի կոնկրետ տեսակ և ուսումնասիրում որոշակի տարածքում։ Օրինակ՝ գայլերը և աղվեսները տարածված են գրեթե բոլոր կլիմայական գոտիներում՝ ընդհուպ մինչև ծայր հյուսիսը և բևեռային շրջանները։
Այս և այդ բիոտիպին բնորոշ հյուսիսային եղջերուները, սպիտակ արջերը կոչվում են էկոտիպեր մերձբևեռային բիոտոպերի համար։ Նույն գայլը չի կարող էկոտիպ համարվել Կենտրոնական Հնդկաստանում, իսկ եղնիկների որևէ տիպի պոպուլյացիա՝ Հայաստանում։
Էկոտիպը՝ գենետիական առանձին տեսակի հարմարվողականությունն է միջավայրին։ Պոպուլյացիայի գոյատևման համար անհրաժեշտ է պայմանների համախումբ, որը կոչվում է էկոլոգիական խորշ։
Տարբեր տեսակների պոպուլյացիայի թվաքանակը տարբեր է, բայց այն չի կարող լինել որոշ կրիտիկական թվաքանակից ցածր։ Կրիտիկական է կոչվում թվաքանակի այն մակարդակը, որից ներքև սերտ ազգակցական խաչասերման հավաքականությունը խիստ աճում է, ինչը բերում է տեսակի գենետիկական բազմության նվազմանը, որը հաջորդ սերունդների մոտ առաջացնում է հարմարվողականության և պտղաբերության նվազում, բնածին խաթարումների և մահացության ավելացումների։ Արդյունքում տեսակը քանակապես նվազում է և մի քանի սերունդ հետո այն կորչում է։
Պոպուլյացիայի օրինակներն են՝ մարդկանց մոտ՝ ազգությունները, ռասաները, կենդանիների մոտ՝ ցեղատեսակները։
Համակեցությունը տարբեր գենետիական ծագում ունեցող պոպուլյացիաների համատեղ կեցությունն է նույն աշխարհագրական տարածքում՝ էկոտոպում, որտեղ բոլոր բաղադրիչները գտնվում են տարրերի փոխհարաբերության ֆունկցիոնալ ներդաշնակության և համակարգի ինքնավերականգնման և ինքնազարգացման անհատական գործընթացում։
Պոպուլյացիաների միջև փոխազդեցության ձևերը
խմբագրելԲնական պոպուլյացիաները կազմող առանձնյակները գոյություն չունեն իրարից անկախ։ Պոպուլյացիաների փոխհարաբերությունները կարելի է արտահայտել նշանների այս զուգակցմամբ՝ 00, --, ++, +0, +-։ Չեզոքություն 00՝ մեկ պոպուլյացիան չի ազդում մյուսի վրա։
Փոխադարձ մրցակցային ճնշում --՝ փոխազդող տեսակները փոխադարձ ճնշում են իրար։ Օրինակ՝ ջրի, լույսի, հանքային տարրերի հանդեպ մատչելիության աստիճանի ձեռք բերելու համար մոլախոտերի և մշակաբույսերի միջև ընթացող մրցակցությունը։ Նմանատիպ փոխհարաբերությունների ժամանակ մեկ տեսակը անմիջապես չի հարձակվում մյուսի վրա։
Ամենսիալիզմ +0՝ մի պոպուլյացիան ճնշում է մյուսին, բայց ինքը չի կրում բացասական ազդեցություն։ Պրոկտոկոոպորացիա++՝ տեսակները փոխադարձ օգուտ են ստանում, սակայն կարող են կենսագործել նաև առանց դրա։ Այդպիսի փոխհարաբերության վառ օրինակ է խոշոր կենդանիների՝ գոմեշ, ռնգեղջյուր, ընձուղտի փոխհարաբերությունները։
Գիշատչություն+-՝ մի պոպուլյացիան հարձակվում է մյուսի վրա՝ հասցնելով վնասներ, սակայն ունի կախում նրանից։
Սիմբիոզ՝ երբ տեսակներից առնվազն մեկը չի կարող գոյություն ունենալ առանց մյուսի։ Կան սիմբիոզի մասնակի դեպքեր.
- Մակաբուծություն +- մակաբույծի պոպուլյացիան՝ ապրելով տիրոջ վրա, կամ տիրոջ ներսում, մեծ վնաս է հասցնում նրան։ Տերը կարող է գոյատևել առանց նրա։
- Կոմենսալիզմ +0 նման փոխհարաբերություններից մեկ պոպուլյացիան օգուտ է ստանում, իսկ մյուսի համար այն նշանակություն չունի։ Շատ տեսակներ սնվում են այլ տեսակների սննդի մնացորդներով, կամ օգտագործում ուրիշների թաքստոցը, նրանց չվնասելով, և ապրում աննկատ։
- Մուտուալիզմ ++ երկու պոպուլյացիաներն իրար հետ փոխհարաբերություններից օգուտ են ստանում։ Նման կապ գոյություն ունի ծաղկաբույսերի և փոշոտող միջատների միջև։
Բնության մեջ հավասար բաշխումը հազվադեպ է լինում, այն լինում է հիմնականում այն դեպքում, երբ տեսակները մրցում են միմյանց հետ։ Անտառում, որտեղ լույսի թափանցման խնդիր կա, բոլոր ծառերը գտնվում են իրարից հավասար հեռավորության վրա։ Խմբային բաշխումը ավելի հաճախ է հանդիպում, թե ջրային, թե ցամաքային կենսաձև ունեցողների մոտ։ Այս դեպքում, օրգանիզմները ստեղծում են տարաբնույթ խմբեր, և այս տեղաբաշխումով առանձնյակներին բնորոշ է բարձր կենսակայունություն։
Պոպուլայցիայի սեռային կազմը որոշվում է գենետիկական առանձնահատկություններով։ Բաժանասեռ օրգանիզմներում սեռի փոխհարաբերությունը կազմում է 1։1, ինչից չի հետևում, որ այն բնորոշ է բոլորին։ Այն նկատելի է հասուն առանձնյակների մոտ։ Մարդկանց մոտ կին-տղամարդ երկրորդային հարաբերությունը կազմում է 100։106, սակայն 10-18 տարեկանում տղաների մահացության պատճառով հարաբերությունը գրեթե հավասարվում է, 50-ում՝ 100։85 իսկ 80-ում՝ 100։50-ի։ Բնության մեջ գոյություն ունեն տեսակներ, որոնք կազմված են միայն էգերից՝ ճանճեր[փա՞ստ]։