Բարբարոս
Բարբարոսներ (հին հունարեն՝ βάρβαρος - «ծանրածանր», լատին․՝ barbari) բառ, որով հին հույները, ապա հռոմեացիները անվանում էին իրենց լեզուն չհասկացող և ուրիշ լեզվով խոսող օտարներին։ Մեր թվարկության սկզբին հաճախ բարբարոս էին անվանում գերմանական ցեղերին։ Իսկ նոր շրջանում այդպես էին անվանում Հռոմեական կայսրություն ներխուժած և թագավորություններ հիմնած ժողովուրդներին։ Միջնադարում հայ հեղինակները բարբարոս անվանում էին ոչ հայերին՝ օտարներին։
Փոխաբերական իմաստով, բարբարոս են անվանում հետամնաց, մշակութային արժեքները ոչնչացնող մարդկանց;
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 2, էջ 311)։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բարբարոս» հոդվածին։ |