Թուրքիայում ներկայացված են մեծ թվաքանակով լեզուներ, չնայած նրանց 80%-ը ազատորեն տիրապետում է թուրքերենին։ Թուրքերենը համարվում է երկրի միակ պաշտոնական լեզուն։ Ինչպես նշում է Թուրքիայի Սահմանադրության 42-րդ հոդվածը` ոչ մի լեզու, բացառությամբ թուրքերենի, չի կարող դասավանդվել որևիցե պետական ուսումնական հաստատությունում որպես առաջնային լեզու։ Արտասահմանյան լեզուները կարող են ուսուցանվել միայն համապատասխան կանոնակարգի պահպանման դեպքում։

Պաշտոնական այսպիսի տեսակետը բազմիցս քննադատվել է իրավապաշտպան տարբեր կառույցների կողմից, քանի որ համաձայն պաշտոնական տեսակետի երկրում գոյություն ունեն միայն երեք ազգային փոքրամասնություններ` հույներ, հայեր և հրեաներ, որոնց իրավունքները երաշխավորվել են դեռևս 1923 թվականին Լոզանի պայմանագրով։ Ցանկացած այլ փոքրամասնության մասին խոսքը Թուրքիայի կառավարությունը համարում է որպես անջատողականություն[1]։

Անկախ այս հանգամանքից երկրում այսօր խոսում են մոտ 50 լեզուներով, որոնց կրողները տարբեր գնահատականներով կազմում են Թուրքիայի բնակչության 10-ից 25 %-ը։ Թուրքերենից հետո երկրորդ լեզուն իր տարածվածությամբ քուրմանջին է, որով խոսում են հիմնականում քրդերը։ Մեծ թիվ են կազմում նաև հայերեն և հունարեն խոսող անձինք։

Թուրքիայում տեղի ունեցած վերջին մարդահամարը, որտեղ նշված են եղել տարբեր լեզուներով խոսող անձանց քանակը, տեղի է ունեցել 1965 թվականին։ Մշտապես կարծիք է հայտնվում այն մասին, որ այս թվերը բավականին իջեցված են։ Սակայն որոշ տեսաբաններ էլ այն կարծիքին են, որ այս մարդահամարը հստակ կերպով ցույց տված թուրքական վիլայեթների էթնոլեզվագրական կազմը։ Այլ տվյալների բացակայության պատճառով ստորև ներկայացված աղյուսակում հիմնականում ներկայացված են սույն մարդահամարի տվյալները։ Պետք է նկատի ունենալ, որ սույն աղյուսակում ներկայացված լեզուները ներկայացված են 2 սկզբունքով` «լեզուներ, որոնք մայրենի են որոշ ազգերի համար» և «լեզուներ, որոնք կիրառվում են որպես երկրորդ լեզու»։ Պետք է փաստել այն հանգամանքը, որ առաջին տեսակի մեջ են մտնում այն ազգերը, որոնք գրեթե թուրքերեն չեն խոսում, իսկ երկրորդի մեջ են մտնում այն ազգերը, որոնք լավ տիրապետում են ինչպես թուրքերենին, այնպես էլ իրենց մայրենի լեզվին (ինչպես օրինակ` հայերը

Աղյուսակ խմբագրել

Անվանում Թվաքանակ Լեզվաընտանիք։ լեզվաճյուղ Մեկնաբանություններ
ալբաներեն 53520 (1965, մարդահամար) ՀԵ։ ալբանական վերաբնակեցվել են XX դարում
հայերեն 80 հզ. = 56286 (1965, մարդահամար) + 24 հզ. հայալեզու համշենահայեր (1975) ՀԵ։ հայկական հիմնականում Ստամբուլում + մի քանի գյուղեր + համշենահայերը Արդվինի մարզում
պոնտերեն 4535 (1965, մարդահամար) ՀԵ։ հունական հույն մուսուլմաններ են բնակվում Տրապիզոնի մարզում
հունարեն 125705 (1965, մարդահամար) ՀԵ։ հունական քրիստոնյաներ (Ստամբուլ և այլն) + Կրետեի մուսուլմաններ
ռոմաներեն 280000 (2000) ՀԵ։ հնդարիական գնահատականները շատ մոտավոր են
օսերեն 8943 (1975) ՀԵ:իրանական
քուրմանջի 5.000.000 ՀԵ:իրանական 3973 հզ. 1965 թվականի մարդահամարի տվյալներով
զազայերեն 1,5-2,5 մլն (1998/1999) ՀԵ:իրանական մեծամասնությունը քրդական ծագում ունի
պարսկերեն 500000 ՀԵ:իրանական հիմնականում էմիգրանտներ
սեֆարդերեն 21000 (1965, մարդահամար) ՀԵ:ռոմանական վերաբնակեցվել են Իսպանիայից XV դարում
ռումիներեն 7368 (1965, մարդահամար) ՀԵ:ռոմանական վերաբնակեցվել են XX դարում
առումիներեն ?? ՀԵ:ռոմանական վերաբնակեցվել են XX դարում
բուլղարերեն 300000 (2001), 101328 (1965, մարդահամար) ՀԵ:սլավոնական հիմնականում պոմակներ, որոնք վերաբնակեցվել են XX դարում
սերբախորվաթերեն 122350 (1965, մարդահամար) ՀԵ:սլավոնական վերաբնակեցվել են XX դարում
ռուսերեն 2010 (1960, մարդահամար) + մոտ 50000 ռուսներ, որոնք բնակվում են Թուրքիայում ՀԵ:սլավոնական վերաբնակեցվածների սերունդներ, որոնց մեծ մասը ԽՍՀՄ վերադարձավ 1962 թվականին
լեհերեն 80 (1989), 501 (1965, մարդահամար) ՀԵ:սլավոնական լեհական մեկ գյուղ կա այսօր Թուրքիայում
վրացերեն 83306 (1965, մարդահամար) քարթվելական լեզուներ
լազերեն 85108 (1965, մարդահամար), 250000 (1983) քարթվելական լեզուներ
տուրոյո 20000 (1967), 3000 (1994) Սեմական։ Արամեական լեզուներ
մլախսո 0 Սեմական։ Արամեական լեզուներ մլախսո լեզվով խոսացող վերջին մարդը Թուրքիայում մահացել է 1988 թվականին
չերքեզերեն 113369 (1965, մարդահամար), 278000 (2000) Հյուսիսկովկասյան լեզուներ։ աբխազոադիգեական վերաբնակեցվել են 1860 թվականից հետո
աբխազոաբզիներեն 12399 (1965, մարդահամար) Հյուսիսկովկասյան լեզուներ։ աբխազոադիգեական վերաբնակեցվել են 1860 թվականից հետո
ուբիխերեն 0 Հյուսիսկովկասյան լեզուներ։ աբխազոադիգեական վերաբնակեցվել են 1860 թվականից հետո, վերջին լեզվակիրը մահացել է 1992 թվականին
ավարերեն, անդիերեն և ցեզերեն 17 գյուղ Հյուսիսկովկասյան լեզուներ։նախսկոդաղստանյան վերաբնակեցվել են XIX դարի II կեսին
չեչեներեն մոտ 10000 (2002) Հյուսիսկովկասյան լեզուներ։նախսկոդաղստանյան վերաբնակեցվել են 1860 թվականից հետո
դարգինյան լեզուներ (հյուսիսդարգիներեն, ցուդախարերեն, կայտագերեն) նվազագույնը 1 գյուղ Հյուսիսկովկասյան լեզուներ։նախսկոդաղստանյան վերաբնակեցվել են 1860 թվականից հետո
լակերեն 300 (4 գյուղ) Հյուսիսկովկասյան լեզուներ։նախսկոդաղստանյան վերաբնակեցվել են 1860 թվականից հետո
լեզգիներեն 1200 (21 գյուղ) Հյուսիսկովկասյան լեզուներ։նախսկոդաղստանյան վերաբնակեցվել են 1860 թվականից հետո
ույղուրերեն 500 (1981) Թյուրքական։ կարլուկյան վերաբնակեցվել են Չինաստանից 1950-ական թվականներից հետո
ուզբեկերեն 1980 (1982) Թյուրքական։ կարլուկյան վերաբնակեցվել են ԽՍՀՄ-ից և Աֆղանստանից 1945- 1982 թվականներին
ղրղզերեն 1200 (1982) Թյուրքական։ Ղփչաղական վերաբնակեցվել են Աֆղանստանից
ղազախերեն 2500 (1980) ТԹյուրքական։ Ղփչաղական վերաբնակեցվել են ԽՍՀՄ-ից
կումիկերեն 1703 (1975) Թյուրքական։ Ղփչաղական վերաբնակեցվել են 1861—1864 թվականներին
սիբիրաթաթարերեն 700 (1970) Թյուրքական։ Ղփչաղական բուխարացիների հետնորդներն են, որոնք այստեղ են տեղափոխվել Սիբիրից 1907 թվականին
նոգայերեն մի քանի հարյուր Թյուրքական։ Ղփչաղական վերաբնակեցվել են 1783 թվականից հետո
Կարաչայ-բալկարերեն 3917 (1975) Թյուրքական։ Ղփչաղական վերաբնակեցվել են 1905 և 1945 թվականներին
թուրքերեն 46278000 (1987) Թյուրքական:օղուզական
ադրբեջաներեն 136000 (1959—1975) Թյուրքական:օղուզական վերաբնակեցվել են Ռուսաստանից XX դարի սկզբին
բալկանոթուրքերեն 320000 (1993) Թյուրքական:օղուզական Յուրյուքներ մոտ 320.000
թուրքմեներեն 920 (1982) Թյուրքական:օղուզական էթնիկ թուրքմեններ, որոնք բնակվում են Թուրքիայում հիմնականում խոսում են թուրքերեն։ Թուրքմեներեն կարող են հաղորդակցվել միայն վերջին տարիներին տեղափոխվածները։
ղրիմաթաթարերեն մի քանի հազար, մոտ 40 գյուղ Թյուրքական:օղուզական վերաբնակվել են 1783 թվականից հետո
գագաուզերեն 7000 (1993) Թյուրքական:օղուզական
էստոներեն 40-50 (1975) Ուրալական լեզուներ։ Ուգրո-ֆիննական Կարսի մարզում Նովոէստոնկա գյուղ գոյություն ունի, որի բնակչության ճնշող մեծամասնությունը էստոնացիներ են, որոնք այստեղ են տեղափոխվել 1886 թվականին ռուսական անեքսիայի արդյունքում

Օտարերկրյա լեզուներ խմբագրել

Ընդհանուր առմամբ Թուրքիայում օտարերկրյա լեզուների իմացությունը ցածր մակարդակի վրա է։ 2006 թվականի տվյալներով երկրի բնակչության միայն 17 %-ն է կարողանում խոսել անգլերեն, 4%-ը` գերմաներեն, 1%-ը` ֆրանսերեն, 1%-ը` հայերեն և 1%-ը` ռուսերեն[2]։

Գրականություն խմբագրել

  • Andrews P.A. Ethnic Groups in the Republic of Turkey. Wiesbaden: Reichert, 1989.

Տես նաև խմբագրել

Ծանոթագրություններ խմբագրել

  1. Questions and Answers: Freedom of Expression and Language Rights in Turkey. New York: Human Rights Watch. 2002-04.(չաշխատող հղում)
  2. Europeans and their Languages: Eurobarometer. (Fieldwork: November — December 2005, Publication: February 2006) Вопрос D48T (էջ. 152—153): Which languages do you speak well enough in order to be able to have a conversation, excluding your mother tongue?.
 Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թուրքիայի լեզուներ» հոդվածին։