Լակերեն
Լակերեն, լակ ժողովրդի լեզուն։ Պատկանում է իբերակովկասյան լեզվաընտանիքի դաղստանյան խմբին։ Խոսվում է Դաղստանի առանձին շրջաններում։ Ունի 5 հիմնական բարբառ, որոնցից կումուխյանը ընկած է գրական Լակերենի հիմքում։
Տեսակ | բնական լեզու և կենդանի լեզու |
---|---|
Ենթադաս | Դաղստանյան լեզուներ և դաղստաներեն[1] |
Երկրներ | ![]() |
Խոսողների քանակ | 154 820 մարդ (2010)[3] |
ՅՈՒՆԵՍԿՕ-ի լեզվի կարգավիճակ | խոցելի[4] |
Գրերի համակարգ | Lak script? |
IETF | lbe |
ԳՕՍՏ 7.75–97 | лак 370 |
ISO 639-3 | lbe |
Բաղաձայնական համակարգը հարուստ է։ Գոյականն ունի հոլովի (մոտ 40), թվի (հոգնակիի մոտ 40 ցուցիչ), դասի (4) կարգեր։ Բայական կարգերում առկա են դիմային ու դասային ցուցիչներ։ Նախադասությանը հատուկ է էրգատիվ կառուցվածք։ Այբուբենը մինչև 1928 թ.-ը՝ արաբագիր, 1928-1938 թ.-ը՝ լատինագիր, ապա՝ ռուսագիր։
Գիրը
խմբագրելՄինչ 1928 թվականը լակերենն օգտագործում էր արաբերենի այբուբենի նմանողությամբ այբուբեն, 1928-1938 թվականներին՝ լատիներենի, իսկ 1938 թվականից լեզվում գործածվում է ռուսերենի այբուբենի հիման վրա ստեղծված այբուբենը։
А а | Аь аь | Б б | В в | Г г | Гъ гъ | Гь гь | Д д |
Е е | Ё ё | Ж ж | З з | И и | Й й | К к | Къ къ |
Кк кк | Кь кь | КӀ кӀ | Л л | М м | Н н | О о | Оь оь |
П п | Пп пп | ПӀ пӀ | Р р | С с | Сс сс | Т т | Тт тт |
ТӀ тӀ | У у | Ф ф | Х х | Хх хх | Хьхь хьхь | Хъ хъ | Хь хь |
ХӀ хӀ | Ц ц | Цц цц | ЦI цІ | Ч ч | Чч чч | ЧӀ чӀ | Ш ш |
Щ щ | Ъ ъ | Ы ы | Ь ь | Э э | Ю ю | Я я |
Ծանոթագրություններ
խմբագրել- ↑ Crystal D. The Cambridge Encyclopedia of Language — Cambridge University Press, 1987. — P. 305. — ISBN 978-0-521-42443-1
- ↑ ScriptSource - Russian Federation
- ↑ Ethnologue — 25, 19 — Dallas, Texas: SIL International, 1951. — ISSN 1946-9675
- ↑ Անհետացման եզրին գտնվող աշխարհի լեզուների ատլաս
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 476)։ |