Թուրքիայի դրոշը (թուրք.՝ Türk bayrağı), իրենից ներկայացնում է կարմիր գույնի ուղղանկյուն պաստառ։ Lայնքի և երկայնքի հարաբերությունը՝ 2։3-ի է։ Դրոշի կենտրոնում գտնվում են սպիտակ լուսնեղջյուրն և հինգաթև աստղը։ Դրոշը հաճախ կոչվում է al bayrak (կարմիր դրոշ)։

Թուրքիայի դրոշ
Flag of Turkey.svg
Տեսակազգային դրոշ
Իրավասության տարածքԹուրքիա
ՕգտագործումԱզգային դրոշ և վիմպել
Նշան🇹🇷
Հարաբերություն3:2
Ընդունված էմայիս 29, 1936
Գույներ     Սպիտակ     Կարմիր
Պատկերված էաստղ և լուսնեղջյուր, դաշտ, լուսնեղջյուր և հնգաթև աստղ

Թուրքիայի դրոշի ներկայիս տեսքը ուղղակիորեն վերցվել է Օսմանյան դրոշից, որն իր վերջնական տեսքը ստացել է 1844 թվականին։

Դրոշի չափը և կարմիր գույնի հստակ տոնը պաշտոնապես հաստատվել է Թուրքիայի դրոշի մասին օրենքում 1936 թվականի մայիսի 29-ին[1]։

Թուրքիայի այժմյան դրոշը որոշ փոփոխություններով (ներկայիս դրոշի վրայի աստղը և լուսինն ավելի բարակ են և ավելի փոքր չափեր ունեն) կրկնում է 1844 թվականին Թանզիմաթի բարեփոխումների ժամանակ հաստատված Օսմանյան կայսրության դրոշը, իսկ Թուրքիայի Հանրապետության պետական դրոշի կարգավիճակ է ստացել 1936 թվականին՝ Աթաթուրքի մահվանից 2 տարի առաջ։ Թուրքական դրոշի ծագման վերաբերյալ բազմաթիվ տարբերակներ կան։

Դրոշի պատմությունըԽմբագրել

Առավել պաշտոնական տեսակետն այն է, որ թուրքական դրոշի կարմիր գույնն սկիզբ է առնում Արաբիայի խալիֆայության տիրակալ Ումարի ժամանակաշրջանից (643-644 թվականներ), իսկ լուսինն ու աստղն իսլամի խորհրդանիշերն են։ Այն վերջնական ձևը ստացել է 1844 թվականին։ Տարածված են նաև մի շարք լեգենդներ՝ կապված օսմանյան դրոշի ծագման հետ։ 1071 թվականի Մանազկերտի ճակատամարտից հետո, երբ սելջուկ-թուրքերը հաղթանակ տարան Բյուզանդիայի նկատմամբ և սկսեցին հաստատվել Առաջավոր Ասիայում, սելջուկների խանը՝ Ալփ Արսլանը ճակատամարտի դաշտի անամպ երկնակամարում նկատում է լիալուսինն ու աստղը և որոշում այդ ամենը պատկերել իր ռազմական դրոշի վրա։

Եվս մեկ տարբերակ կա, որն ամբողջովին կրկնում է վերոհիշյալ տարբերակը, սակայն այս դեպքում Ալփ Արսլանին փոխարինում է Աթաթուրքը, իսկ Մանազկերտին՝ Սաքարյան։ Մեկ այլ տարբերակաի համաձայն՝ օսմանյան սուլթան Մուրադ Երկրորդը 1389 թվականի Կոսովոյի ճակատամարտից հետո արյան լճակում տեսնում է կիսալուսնի և Յուպիտեր մոլորակի ցոլքը և որոշում, որ իր պետության դրոշը պետք է հենց այդպիսի տեսք ունենա։ Շատ է շրջանառվում այն տեսակետը, օսմանյան դրոշը կապ ունի Կոստանդնուպոլիս քաղաքի դրոշի հետ, որի խորհրդանիշերն են եղել լուսինն ու աստղը։

Թուրքիայի Հանրապետության դրոշի հետ որոշ նմանություն ունեն Ադրբեջանի, այսպես կոչված «Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության», Թունիսի և մի շարք այլ մուսուլմանական երկրների դրոշները։

Բյուզանդիայի և Օսմանյան կայսրության դրոշներըԽմբագրել

Պատմական դրոշներԽմբագրել

Դրոշների շափսերըԽմբագրել

Արտաքին հղումներԽմբագրել

ԾանոթագրություններԽմբագրել

  1. Turkish Historical Society, "Türk Bayrağı Kanunu" (Law on Turkish Flag), http://www.ttk.org.tr/index.php?Page=Sayfa&No=81 Archived 2011-06-07 at the Wayback Machine..